«Հայկական գորգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎XVII-XIX դդ.: փոխարինվեց: <ref → <ref oգտվելով ԱՎԲ
Տող 129.
[[1604]] թ. [[թուրք-պարսկական պատերազմ]]ի ընթացքում [[Պարսկաստան]]ի շահ [[Աբբաս Ա]]-ն վերաբնակեցնում է հայերին Պարսկաստանի ներքին շրջաններում՝ [[Անդրկովկաս]]ն իր տիրապետության տակ պահելու և երկրում արհեստն ու առևտուրը զարգացնելու նպատակով։ Վերաբնակեցվածների թվում էին նաև [[Ջուղա]]յի արհեստավորները։ Հայ պատմիչ [[Առաքել Դավրիժեցի]]ն վկայում է, որ [[Ջուղա]]յում շահ Աբբասի հետ հանդիպման ժամանակ նրա ողջ ճանապարհը ծածկված էր գորգերով.
 
''Շահի ճանապարհը զարդարված էր. գետի ափից մինչև հօջա Խաչիկի պալատ տանող ողջ ճանապարհը զարդարված էր գորգերով, թանկարժեք և շքեղ գործվածքներով'' <ref>[Առաքել Դավրիժեցի, «Գիրք պատմութեանց», տպ. Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի, Ամստերդամ, 1669]</ref>:
 
[[1667]] թ. [[Ռուսաստան]]ի և [[Նոր Ջուղա]]յի Հայկական առևտրային ընկերության միջև կնքվեց պայմանագիր, համաձայն որի հայ առևտրականներին տրվում էին արտոնություններ. նրանք կարող էին զբաղվել առևտրով ջրային ուղիներով՝ [[Աստրախան]]ից մինչև [[Արխանգելսկ]] և կարող էին բեռներ փոխադրել [[Ռուսաստան]]ից դեպի արևմտյան [[Եվրոպա]]<ref>[http://www.russiafederation.ru/ethnography/information/089.html Российская Федерация. Этнография]</ref>: 17-րդ դարի չեխ գիտնական Իրժի Դավիդը իր աշխատության մեև նշում է, որ [[Ռուսաստան]] ներկրվող այլ ապրանքների շարքում կային գորգեր և մետաքս<ref>Иржи Давид, "Современное состояние Великой России, или Московии," Вопросы истории, № 4, Москва, 1968</ref>: