«Ալգոնկինյան լեզուներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1.
{{Խմբագրում եմ|[[Մասնակից:David Saroyan|Դավիթ]] ([[Մասնակցի_քննարկում:David Saroyan|∅]])}}
 
Ալգոնկինյան լեզուներ, հյուսիս-ամերիկյան հնդկացիական ալգոնկինյան ցեղերի լեզուների խումբ, որը մտնում է ալգոնկինյան-վակաշյան լեզվախմբավորման մեջ։ Տարածված են եղել ընդարձակ տարածության վրա, սակայն խոսողները՝ գաղութարարների կողմից բնաջնջման ենթարկվելով մնացել են թվով մոտ 190 հազար, ԱՄՆ-ում և Կանադայում: Երբեմն ալգոնկինյան լեզվաընտանիքը կոչվում է նաև անգոնկինյան լեզու, քանի որ այս լեզվի անվանումից է ծագե ալգոնկինյան լեզուների խմբի անվանումը: Սրա պատճառով հաճախ առաջացնում է տերմինաբանական շփոթություն<ref name=":0">{{Գիրք:Լեզվաբանական բառարան|3}}</ref>։ «Ալգոնկին» տերմինը ենթադրաբար ծագել է մալիսեթերեն ''elakómkwik'' բառից, որը նշանակում է՝ «նրանք ազգակից/դաշնակից են»{{sfn|Campbell|1997|p=401, notes 133, 136}}{{sfn|Bright|2004|p=32}}:
 
Ալգոնկինյան լեզուներով խոսողները տարածված են Հյուսիսային Ամերիկայի արևելյան ափից մինչև Ժայռոտ լեռներ: Այս լեզուները ծագել են նախաալգոնկինյան լեզվից, որով խոսում էին մոտ 2500-3000 տարի առաջ{{sfn|Goddard|1978|p=587}}:
 
== Դասակարգում ==
Լեզուների խումբը բաժանում են հինգ ենթախմբի՝
* բլեկֆուտ, բլեքֆութ
* շեյենն
* արապահո
* կենտրոնական և արևելյան խմբի լեզուներ
* Կալիֆոռնիայի կամ ռիթվ լեզուներ
Մեյեն ստորաբաժանում է չորս ենթախումբ՝
* արապահո
* բլեկֆուտ
* շեյենն
* կենտրոնական և արևելյան խմբի լեզուներ, ռիթվ, այս խումբը համարում է ալգոնկին-վակաշյան խմբավորման առանձին ընտանիք<ref name=":0" />:
 
== Գիր ==
Ալգոնկինյան ցեղերն օգտագործել են վիկխեգան պատկերագիրը, որով գրել են կեչու կեղևի վրա:
 
== Ծանոթագրություններ ==
<references />