«Տափաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 4560540 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.70.37.219 (քննարկում) մասնակիցը
Հետ է շրջվում 4560535 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.70.37.219 (քննարկում) մասնակիցը
Տող 23.
Հյուսիսային և Հարավային կիսագնդերում բնութագրվում են չոր ցամաքային կլիմայով, ջրբաժաններում անտառների բացակայությամբ, [[սևահողեր]]ի, մուգ շագանակագույն, շագանակագույն հողերի և [[խոտ]]ային [[Բույսեր|բուսականության]] տիրապետությամբ։ Կան [[Աղուտ-ալկալի հողեր|աղուտներ]]։ Բարեխառն գոտու տափաստանային զոնաները լավ արտահայտված են [[Եվրասիա]]յում, [[Հյուսիսային Ամերիկա]]յում, հանդիպում են [[Հարավային Ամերիկա]]յի հարավում։
 
Արեգակնային ճառագայթման էներգիայի տարեկան քանակը 500-580 կջ/քսմ է (120-140 կկալ/քսմ), ճառագայթման հաշվեկշիռը՝ 145-190 կջ/քսմ (35-45 կկալ/քսմ)։ Չափավոր տաք, արևոտ ու քիչ անձրևային ամառը արագորեն փոխարկվում է համեմատաբար ցուրտ և սակավաձյուն ձմեռով։ Հյուսիսային կիսագնդում օդի միջին ջերմաստիճանը հուլիսին 20-24 °C է, հունվարինը՝ 0 °C-ից մինչև -30 °C ([[Միջին Սիբիր]]ի հարավում և [[Կենտրոնական Ասիա]]յում)։ Տարեկան Տեղումներըտեղումները 200- 450 մմ են։ Խոնավությունն անկայուն է։ Հաճախակի ուժեղ քամիները ձմռանն առաջացնում են ձնաբքեր, տարվա տաք սեզոնին՝ փոշու փոթորիկներ։ Մակերևութային հոսքը աննշան է, տարածված են փխրուն, լվացվող, լուսանման ապարներ, որոնք նպաստում են ձորակային ցանցի զարգացմանը։ Զոնայի տափարակ ջրբաժաններին բնորոշ են ոչ խոր իջվածքները՝ տափաստանային ավանները։
 
Սևահողերը պարունակում են մեծ քանակությամբ [[հումուս]] ու [[կարբոնատներ]] և աչքի են ընկնում բարձր բերրիությամբ։ Տափաստանային բնական բուսականությունը պահպանվել է [[Անդրբայկալյան երկրամաս|Անդրբայկալ]]ում և [[Կենտրոնական Ասիա]]յում ([[շյուղախոտ]], [[փետրախոտ]], [[բարակոտնուկ]], [[Դաշտավլուկազգիներ|դաշտավլուկ]], [[սեզ]] են) և [[Հյուսիսային Ամերիկա]]յի պրերիաներում ([[հացազգիներ]], բիզոնի խոտ)։ Տեղ-տեղ աարածված են թփուտների համակցություններ ([[մամխի]], տափաստանային [[բալենի]], [[մեղվաթուփ]], [[ասպիրակ]] են)։ [[Գետեր]]ի ողողատներում և ջրհոսքերի լանջերին հանդիպում են [[անտառ]]ներ։ Ճմակալումից ազատ տարածությունները գարնանը ծածկված են [[էֆեմերներ]]ով և [[էֆեմերոիդներ]]ով։ [[Կենդանական աշխարհ]]ին բնորոշ են [[այծքաղ]]ը, [[գետնասկյուռ]]ը, [[արջամուկ]]ը, [[Խլուրդներ|խլուրդ]]ը, [[ճագարամուկ]]ը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տափաստան» էջից