«Բարոյականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Ստուգաբանություն: կետադրություն
Տող 5.
 
== Տարբերությունն այլ մասսայական գործունեության մեթոդներից ==
Իր պահանջների հիմնավորման և իրագործման եղանակով բարոյականությունը տարբերվում է մասսայական գործունեության ձևավորման մյուս մեթոդներից ([[իրավունք]]ից, արտադրական–վարչական [[կարգապահություն]]ից, պետական [[դեկրետ]]ներից, ժողովրդական [[ավանդույթ]]ներից և այլն)։ Բարոյականության մեջ հասարակական անհրաժեշտությունը հասարակության կամ հասարակարգերի պահանջմունքները, շահերը արտահայտվում են տարերայնորեն ձևավորված և ընդհանուր ճանաչում գտած պատվիրանների ու գնահատականների ձևով, որոնք ամրապնդվում են մասսսայական օրինակի, սովորույթի[[սովորույթ]]ի, ավանդույթի, [[հասարակական կարծիք]]ի ուժով։ Ուստի բարոյականության պահանջներն ընդունվում են անդեմ ''պիտոյականության'' ձև, հավասարապես բոլորին ուղղված, բայց ոչ մեկից չելնող հրամանի, պատվիրանի ձև։ Այդ պահանջները հարաբերականորեն կայուն բնույթ են կրում։
 
Ընդունված կարգի ուժով պահպանվող ''հասարակ սովորույթից կամ ավանդույթից'' դրանք տարբերվում են նրանով, որ ստանում են գաղափարական հիմնավորում այն պատկերացման ձևով, թե ինչպես է պատշաճ մարդուն ապրել ու վարվել։
 
Ի տարբերություն''իրավունքի՝''
Իսկ ''իրավունքից'' տարբերվում է նրանով,
* որ նախ, ամեն մեկի կոմից բարոյական պահանջների կատարումը վերահսկվում է բոլորի կողմից, ընդ որում այս կամ այն անհատի բարոյական հեղինակությունը կապված չէ որևէ պաշտոնական լիազորության հետ
* երկրորդ, բարոյականության պահանջները [[սանկցիա]] են ստանում միայն հոգևոր ներգործության ձևերով (հասարակական գնահատական, կատարված արարքների հավանում կամ դատապարտում)։
Դրանով պայմանավորված է բարոյականության մեջ հասարակական գիտակցության մեծ դերը, քան սոցիալական հսկողության մյուս ձևերի դեպքում, ընդ որում այդ գիտակցությունը կարող է արտայատվելարտահայտվել ինչպես [[հասկացություն]]ների ու [[դատողություն]]ների ռացիոնալ ձևովձևերով, այնպես էլ [[զգացմունք]]ների, մղումների, [[հակում]]ների էմոցիոնալ ձևով։ձևերով։
 
== Անհատի բարոյական գիտակցություն ==
Հասարակական [[գիտակցություն]]ից բացի բարոյականության մեջ պակաս դեր չի խաղում անհատական գիտակցությունը։ Հիմնվելով հասարակության կողմից մշակված բարոյական պատկերացումների վրա, յուրացնելով դրանք [[դաստիարակություն|դաստիարակության պրոցեսում]]՝ անհատը կարող է զգալիորեն ինքնուրույն կերպով կարգավորել իր վարքը և դատել իր շուրջը տեղի ունեցող ամեն ինչի բարոյականության մասին։ Դրա շնորհիվ բարոյականության մեջ նա հանդես է գալիս ոչ միայն որպես սոցիալական վերահսկողության օբյեկտ, այլև որպես նրա գիտակից [[սուբյեկտ]], այսինք՝ որպես բարոյական [[անհատ]], [[անձնավորություն]]։ Լինելով հասարակական բարդ գոյացություն, բարոյականությունը ներառում է բարոյական գործունեությունը նրա բովանդակության և պատճառաբանման տեսանկյունից (այն, թե ինչպես է ընդունված վարվել այս կամ այն հասարակության մեջ, շատ մարդկանց վարքը, բարքերը), այդ գործունեությունը կարգավորող բարոյական հարաբերությունները, որ դրսևորվում են պիտոյականության, մարդուն ներկայացնող պահանջների զանազան ձևերով (բարոյական նորմա, [[պարտք]], [[պատասխանատվություն]], [[արժանապատվություն]], [[խիղճ]]), այն բարոյական գիտակցությունը, որ արտացոլում է այդ հարաբերությունները համապատասխան պատկերացումների ձևով (նորմաներ, սկզբունքներ, հասարակական և բարոյական [[իդեալ]]ներ, [[բարի և չար]], [[արդարություն|արդարություն և անարդարություն]] հասկացություններ)։