«Գրատպություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Տպագրություն ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 23.
=== Եվրոպայում ===
Առաջին անգամ քրիստոնեական Եվրոպայում մտորի վրա տպագրելու մեթոդիկա հայտնվեց մոտ 1300 թվականին։ Պատկերները, որոշ կտորի վրա դրոշմվում էին կրոնական նպատակներով, կարող էին լինել բավականին մեծ և բարդ, և երբ թուղթը համեմատաբար սկսեց դառնալ ավելի հեշտ հասանելի, մոտավորապես 1400 թվականին միանգամից սկսեցին մեծ տարածում գտնել կրոնական թեմաներով ոչ մեծ արտատպվածքներ և թղթի վրա տպված խաղաքարտեր։ Տպագրական թղթային արտադրատեսակների լայնամասշտաբ արտադրությունը սկսեց մոտավորապես 1425 թվականից<ref>History of Woodcut, Arthur M. Hind, p , Houghton Mifflin Co. 1935 (in USA), reprinted Dover Publications, 1963 ISBN 0-486-20952-0</ref>։
 
== Տեխնոլոգիա ==
Տպագրությունն արտադրվել է հետևյալ կերպով․ փայտյա իշոտնուկները, որոնց վրա փորագրվում էին ուռուցիկ [[Այբուբեն|տառեր]], քսում էին հեղուկ ներկ, այնուհետև վերևից դնում էին թղթի թերթ և քերում փափուկ խոզանակով։ Տպագրության այդ մեթոդը, որն օտագործվում էր Միջին դարերում [[Նիդերլանդներ|նիդերլանդական]] տպագրողների կողմից թայտյա տպագրական փայտերի վրա, պահպանվել էին Չինաստանում մինչև XX դարի սկիզբ։ [[Հիսուսի միաբանություն|Հիսուսի միաբանության միսիոներների]] XVII դարում պղնձից բառեր կտրելը չկիրառվեց։
 
Արդեն [[Թեբե (Եգիպտոս)|Թեբեի]] և [[Բաբելոն]]ի գերեզմաններում կային գրվածքներով դրոշմված աղյուսներ։ [[Ասորեստան|ասորիների]] մոտ տարեգրության համար ծառայում էին թրծած կավի վրա կտրատված տառերով գլաններ։ [[Աթենք]]ում աշխարհագրական քարտեզները տպում էին լղձի բարակ տախտակների վրա։ [[Հռոմ]]եացի կավագործներն իրենց պատրաստած սպասքի վրա տպում էին պատվիրատուի անունը և ծառայելու նշանակությունը։ Հարուստ հռոմեացիները, որպեսզի հեշտացնեին երեխաների գրաճանաչություն սովորելը, տալիս էին տարեր, որոնք քանդակված էին փղոսկրի կամ մետաղի վրա, որոնցով երեխաները սովորում էին կազմել առանձին բառեր․ [[Կիկերոն]]ը, պատմելով այդ մասին, պարզ արտահայտություններով շարադրում է բառեր հավաքելու հիմնական սկզբունքը։
 
Միջին դարերում, [[Խաչակրաց աշխավանք]]երից հետո, երբ ուժեղացել էր [[կրթություն]] ստանալու ձգտումը, [[Վանականություն|վանականների]] գործառույթները, ովքեր զբաղվում էին գրքերի վերագրելով ([[ձեռագիր]]), դադարեց բավարարել մեծացած պահանջմունքներին։ XIII դարից տեքստերով տախտակների վրա սկսեցին քանդակել նկարներ՝ սկզբում բավականին կարճ։ Արդյունքում տեքստը սկսեց ավելի մեծ տեղ զբաղեցնել՝ հաճախ բառերի շղթայից կազմված, որոնք դուրս էին գալիս գործող անցի բերանից։ Դրանից հետո սկսեցին տպագրել գրքեր, որոնք կազմված էին միայն տեքստից՝ առանց որևէ նկարի։ Տպագրության համար պատրաստվում էին բարակ մետաղական տախտակներ, որոնց վրա փորագրվում էին նշաններ։ Գոյություն ուներ մի քանի մեթոդներ․
* տառերի ընդգծման ուղիղները մնում էին, իսկ մնացած ամեն ինչը՝ կտրվում,
* տախտակի վրա խորության փորագրվում էր տառերի ուրվապատկերները, այդ ժամանակ, տպելիս, տառերը դուրս էին գալիս սպիտակ, իսկ մնացած ամեն ինչ մնում էր սև։
 
=== Փայտափորագրում===
Ավելի ուշ տեքստը սսկեցին դանակով դրոշմել թայտե տախտակների վրա, որը կոչվում է [[փայտափորագրում]]։ Արվեստի այդ տեսակից մեզ հասած ամենահին ստեղծագործությունը, որն իր վրա ուներ տպվելու տարեթիվը, պատկանում է 1423 թվականին (տե՛ս «Աղքատների աստվածաշունչ»)։ Արդյոք տպագրությունն արտադրվում էր գործիքների կամ վրձինների միջոցով՝ անհայտ է, այնուամենայնիվ մեզ հասած գրքերը տպվում էին միայն մի կողմից։ Այն գրքերից, որոնք տպվել էին այդ օրինակով, ավելի հայտնի են այսպես կոչված «Դոնատները» (հռոմեացի գրականագետ Էլիյ Դոնատի շարադրանքները)։ Ապացուցված չէ, որ «Դոնատները» տպագրվում էին Գուտենբերգի գյուտից շատ առաջ։ Մեկ այլ տեսանկյունից, հայտնի է, որ տպագրական տախտակներից օգտվում էին [[Յոհան Գուտենբերգ|Գուտենբերգից]] դեռ շատ տարիներ անց։ Փայտափորագրումը գոյություն ուներ 1475, 1482 և նույնիսկ 1504 թվականներին։
 
== Ծանոթագրություններ ==