«Աթենաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 72.
Վեճը լուծելու համար նրանք դիմեցին [[Պարիս|Պարիսին]]՝ Տրոյական արքայազնին: [[Իդա]] լեռան մոտ լոգանք ընդունելուց հետո, որը գտնվում էր Տրոյայի հարևանությամբ, նրանք եկան Պարիսի մոտ լսելու նրա վճռի մասին: Քանի դեռ Պարիսը իր ընտրությունը չէր կայացրել (երեքն էլ իդեալական գեղեցկություն ունեին) դիցուհիները սկսեցին սիրաշահել նրան: Հերան՝ մայր դիցուհին պատրաստ էր տալու նան իշխանություն ամբողջ [[Ասիա|Ասիայի]] և [[Եվրոպա|Եվրոպայի]] վրա, Աթենասը՝ իմաստնություն, համբավ և ռազմական փառք, իսկ Աֆրոդիտեն՝ ամենագեղեցիկ կնոջ սերը, և Պարիսը առանց տատանվելու խնձորը տվեց Աֆրոդիտեին: Այդ կինը [[Հեղինե|Հեղինեն]] էր, որը դժբախտաբար արդեն [[Սպարտա|Սպարտայի]] արքա [[Մենելայոս|Մենելայոսի]] կինն էր: Աթենասը և Հերան զայրացան որոշման վրա և ի պատի Պարիսի առաջ բերեցին [[Տրոյական պատերազմ|Տրոյական պատերազմը]]:
 
=== Տրոյական ձի ===
 
Աթենասի կապը տրոյական ձիու կառուցման հետ, որը վերջ դրեց պատերազմին, շատ ակնհայտ է: Նախ՝ իրեն է պատկանում ձիու միտքը, երկրորդ՝ ձին համարում են Աթենասի նվերը, երրորդ՝ նա ամեն գնով փորձում է գրավել Տրոյան: [[Էվրիպիդես|Էվրիպիդեսը]] գրում է, որ Իլիոնն ընկավ ՙՊալլասի կամքով՚ և նա ուժով:
 
Պատմում են, որ [[Էպեյոս|Էպեյոսը]] կառուցեց տրոյական ձին աստվածուհու մտահաղացմամբ և օգնությամբ: Քվինտ Սմիրնսեցին գրում է. Էպեյոսը երազում տեսնում է դիցուհուն, իսկ արդեն երեք օր հետո ձին պատրաստ էր: Հետո իր կառուցողական գործիքները նվիրաբերեց Աթենասին՝ դնելով դրանք դիցուհու տաճարում:
[[Պատկեր:The Procession of the Trojan Horse in Troy by Giovanni Domenico Tiepolo.jpg|մինի|Տրոյական ձիով երթը դեպի Աթենասի տաճար Ջովանի Դոմենիկո Տիեպոլո 1773 թ.]]
Դրանից բացի՝ Աթենասը սուրհանդակի կերպարանքով խորհուրդ տվեց Ոդիսևսին թաքցնել աքայական դյուցազուններին: Հետագայում դիցուհին աստվածային ուտելիք էր մատուցում նրանց, որպեսզի սովից չմահանան: Երբ մտահաղացումը իրագործվում է, [[Սինոն|Սինոնը]] ասում է տրոյացիներին, որ այս նվերը Աթենասին կպաշտպանի իրենց քաղաքը [[պալլադիում|պալլադիումի]] փոխարեն: Շատ գրողներ են համարում ձին աքայացիների նվերը աստվածուհուն:
Դիցուհին վատ կանխանշաններ երկրաշարժ է ուղարկում տրոյացիներին [[Լաոկոոն|Լաոկոոնի]] ձին ոչնչացնելու առաջարկից հետո և ուրախանում է, երբ տրոյացիները չեն հավատում նրան և որոշում են ձին մտցնել քաղաք, նաև օձեր է ուղարկում Լաոկոոնի և իր երկու որդիների վրա: Աստվածուհին ինքն է օգնում տրոյացիներին ձին տանել քաղաք դեպի Աթենասի տաճար: [[Հոմերոս|Հոմերոսը]] հիշատակում է, որ Աթենասը պարտադրում է [[Հեղինե|Հեղինեին]] ետ մնալ ձիուց: Տրիֆիոդորոսը ավելի մանրակրկիտ է ներկայացնում, թե ինչպես Հեղինեն եկավ Աթենասի տաճար և երեք անգամ պտտվեց ձիու շուրջը, հատ առ հատ տալով դյուցազունների անունները, այդ պահին նրան երևում է Աթենասը ստիպում հեռանալ տաճարից: Տրոյայի կործանման գիշերը Պալլասը նստած էր [[Ակրոպոլիս|Ակրոպոլիսի]] վրա և շողշողացնում էր էգիդան:
 
== Աթենասը և դյուցազունները ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աթենաս» էջից