«Շավարշ Կարապետյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
2010 թ. մայիսի 24-ին [[ՀՀ Նախագահ]]ի հրամանագրով պարգևատրվել է [[Արիության մեդալ]]ով<ref>[http://www.president.am/hy/decrees/item/355/Շ. Վ. Կարապետյանին Արիության մեդալով պարգեւատրելու մասին]</ref>:
 
== 1976 թ1974թ. սեպտեմբերիհունվարի 168-ի փրկություն ==
[[1974]] թ. [[հունվարի 8]]-ին Շավարշ Կարապետյանը [[Ծաղկաձոր]]ի սպորտային բազայից (համամիութենական սպորտային բազա օլիմպիական մրցումներին պատրաստվելու համար) ավտոբուսով վերադառնում էր [[Երևան]]։ Ավտոբուսում այդ պահին գտնվում էին երեսունից ավելի ուղևորներ՝ ներառյալ մարզիկներ։ Վերելքի վրա վարորդը, նկատելով շարժիչի անսարքություն, ստիպված կանգնեցնում է մեքենան և դուրս գալիս։ Նույն պահին անկառավարելի ավտոբուսը շարժվում է տեղից։ Վարորդի բացակայությունը առաջինը նկատում է Կարապետյանը, ով ամենից մոտն էր նստած վարորդին։ Փորձելով կանգնացնել ավտոբուսը և կանխել դրա անկումը ձորի մեջ՝ Շավարշը արմունկով ջարդում է վարորդի խցիկի ապակյա պատը և կտրուկ ուղղում է ավտոբուսը դեպի սար։ Ավելի ուշ այս իրավիճակի վերլուծության ընթացքում պարզվել է, որ այս որոշումը միակ ճիշտ ելքն էր վթարից խուսափելու համար։ Հենց այս դեպքից հետո Շավարշ Կարապետյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես նրան հաջողվեց կանխել ողբերգությունը, ասաց իր հայտնի խոսքերը. «Ուղղակի ես ամենից մոտն էի…»։