«Աթենաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 72.
Մեկ այլ առասպել. [[Օլիմպոս|Օլիմպոսի]] բոլոր աստվածները և աստվածուհիները, ինչպես նաև հունական դյուցազունները հրավիրված էին [[Պելևս|Պելևսի]] և [[Թետիս|Թետիսի]] հարսանիքին: Միայն [[Էրիս|Էրիսը]]՝ երկպառակության և կոնֆլիկտների աստվածուհին հրավիրված չէր այդ տոնախմբությանը: Նա ցասում ապրեց դրանից. այսպիսով Էրիսը եկավ ոսկե խնձորը ձեռքին, որի վա գրված էր καλλίστῃ (ամենագեղեցիկին), և նետեց այդ դիցուհիների կողմը: [[Աֆրոդիտե|Աֆրոդիտեն]], [[Հերա|Հերան]] և Աթենասը վիճեցին ՙՙամենագեղեցիկ՚՚ -ի կոչմանն արժանանալու համար, քանի որր երեքն էլ լիիրավ արժանիքներ ունեին:
Վեճը լուծելու համար նրանք դիմեցին [[Պարիս|Պարիսին]]*՝ Տրոյական արքայազնին: [[Իդա]] լեռան մոտ լոգանք ընդունելուց հետո, որը գտնվում էր Տրոյայի հարևանությամբ, նրանք եկան Պարիսի մոտ լսելու նրա վճռի մասին: Քանի դեռ Պարիսը իր ընտրությունը չէր կայացրել (երեքն էլ իդեալական գեղեցկություն ունեին) դիցուհիները սկսեցին սիրաշահել նրան: Հերան՝ մայր դիցուհին պատրաստ էր տալու նան իշխանություն ամբողջ [[Ասիա|Ասիայի]] և [[Եվրոպա|Եվրոպայի]] վրա, Աթենասը՝ իմաստնություն, համբավ և ռազմական փառք, իսկ Աֆրոդիտեն՝ ամենագեղեցիկ կնոջ սերը, և Պարիսը առանց տատանվելու խնձորը տվեց Աֆրոդիտեին: Այդ կինը [[Հեղինե|Հեղինեն]] էր, որը դժբախտաբար արդեն [[Սպարտա|Սպարտայի]] արքա [[Մենելայոս|Մենելայոսի]] կինն էր: Աթենասը և Հերան զայրացան որոշման վրա և ի պատի Պարիսի առաջ բերեցին [[Տրոյական պատերազմ|Տրոյական պատերազմը]]:
 
== Աթենասը և դյուցազունները ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աթենաս» էջից