«Էկոտուրիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ջնջվեց: <nowiki/> (2) oգտվելով ԱՎԲ
Տող 11.
Հիմք ընդունելով սահմանումները առանձնացնում են էկոտուրիզմի առանձնահատկությունները՝ ձևակերպված որպես սկզբունքներ։
* Էկոտուրիզմի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն կարող է կանխել բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և խրախուսել տուրօպերատորներին և զբոսաշրջիկներին նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը և սոցիալ-տնտեսական զարգացմանը։
ՔարորդՔառորդ դարի ընթացքում մասնագետները այդպես էլ չեկան միասնական կարծիքի, թե ինչ է էկոտուրիզմը՝ անվանելով միևնույն երևույթը և էկոտուրիզմ, և բնական, և կանաչ, և մեղմ և այլն, և նույնիսկ երբեմն այն համարելով adventure travel-ի դրսևորումներից մեկը։ Սակայն ակնհայտ է, որ ՙբնապահպանական՚ այն դարձնում է ոչ թե տուրօպերատորների, և նույնիսկ զբոսաշրջիկների մտքերն ու ցանկությունները, այլ այն որ բնությունն օգտագործելով իրենց իսկ նպատակներով, այսպես, թե այնպես նրանք ազդում են նրա՝ այն վայրերի, էկոլոգիական վիճակի վրա, որտեղ և իրականացվում է տվյալ զբոսաշրջությունը։
«Էկոտուրիզմ»-ը զբոսաշրջության ոլորտի միակ ուղղությունն է, որը կենսականորեն շահագրգռված է պահպանելու իր հիմնական ռեսուրսը՝ շրջակա բնական միջավայրը կամ նրա առանձին բաղադրիչները (բնության հուշարձանները, կենդանիների և բույսերի որոշակի տեսակները, և այլն)։ Երբ էկոտուրիզմի գործընթացում ներգրավված է տեղացի բնակցությունը, այն ևս շահագրգռված է դառնում այդ ռեսուրսների օգտագործմամբ՝ հիմնվելով դրա տնտեսավարման, ոչ թե վերացման վրա։