Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 146.
Տվյալները սկավառակից ընթերցվում են 780 նմ [[ալիքի երկարություն|ալիքի երկարությամբ]] լազերային ճառագայթի միջոցով, որը ճառագայթում է [[կիսահաղորդչային լազեր|կիսահախորդչային լազերով]]։ Տվյալները՝ բոլոր տեսակի կրիչների համար՝ լազերով ընթերցելու սկզբունքը կայանում է [[լույսի անդրադարձում|անդրադարձվող]] լույսի [[լույսի ինտենսիվություն|ինտենսիվության]] փոփոխության գրանցման մեջ։ Լազերային ճառագայթը [[կիզակետ|կիզակետվում է]] տվյալների շերտի վրա՝ ~1,2 մանրաչափ տրամագիծ ունեցող բծով։ Եթե լույսը կիզակետվել է փոսերի միջեւ (տարածության վրա), ապա ընդունիչ [[ֆոտոդիոդ|լուսադիոդը]] գրանցում է առավելագույն ազդանշան։ Եթե լույսը ընկնում է փոսի վրա, լուսադիոդը գրանցում է լույսի նվազ ինտեսիվություն։
 
Միայն ընթերցելու համար ՍՍ և մեկանգամյա գրանցելի (CD-R) ու վերագրանցելի (CD-RW) սկավառակների միջև տարբերությունը կայանում է փոսերի ձեւավորման եղանակի մեջ։ Միայն ընթերցելու համար սկավառակների փոսերն իրենցից ներկայացնում են որոշակի ռելիեֆային կառուցվածք (ֆազային [[դիֆրակցիոն ցանց]]), ընդ որում յուրաքանչյուր փոսի օպտիկական խորությունը մեկ քարորդքառորդ փոքր է լազերի լույսի ալիքի երկարությունից, ինչը հանգեցնում է փոսից անդրադարձված լույսի և տարածությունից անդրադարձված լույսի միջեւ ֆազերի տարբերությանը, որը հավասար է այդ լույսի ալիքի երկարության կեսին։ Արդյունքում լուսընդունիչի հարթությունում դիտարկվում է կազմալուծման [[լույսի ինտերֆերենցիա|ինտերֆերենցիայի]] էֆեկտ և գրանցվում է ազդանշանի մակարդակի իջեցում։ CD-R/RW-ի դեպքում փոսնը իրենից ներկայացնում է ավելի շատ լույս կլանող տարածք, քան փոսերի միջեւ եղած տարածությունը (ամպլիտուդային [[դիֆրակցիոն ցանց]])։ Արդյունքում լուսադիոդը նաեւ գրանցում է սկավառակից անդրադարձվող լույսի ինտենսիվության իջեցում։ Փոսի երկարությունը փոխում է ոչ միայն ամպլիտուդը, այլ նաեւ գրանցվող ազդանշանի երկարությունը։
 
ՍՍ-ի գրանցման/ընթերցման արագությունը նշվում է 150 Կբ/վ-ին (այսինքն 153 600 բիթ/վ) բազմապատիկ։ Օրինակ՝ 48-արագությամբ սարքատարն ապահովում է ՍՍ ընթերցման կամ գրանցման առավելագույն արագությունը, որը հավասար է 48 × 150 = 7200 Կբ/վ (7,03 Մբ/վ)։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/CD» էջից