«Արշակ Ներսիսյան (Սեպուհ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 29.
1895 թվականի սկզբին անցել է [[Կարս]]։ Այստեղ մտել է Հրայր Դժոխքի /Արմենակ Ղազարյան/ խմբի մեջ և նրա հետ 1895 թ. օգոստոս վերջին անցել թուրքական Բասեն։ Այնտեղից ղզլաղաճցի Ասատուրի խմբի կազմում նախ անցել է Խնուս, որտեղ մի քանի ամիս մնալուց հետո՝ 1895 թ. հոկտեմբերին սասունցիների և մշեցիների խմբով Անդրանիկի հետ անցել է [[Տարոն]]։ 1896 թ. վերադարձել է Կովկաս։
 
1899 թ. Խանի /(Բարսեղ Թիրաքյան/) խմբի կազմում անցել է ռուս-թուրքական սահմանը՝ Սասուն անցնելու նպատակով, սակայն, Խաստուրում խմբի մղած հարկադիր հերոսամարտից հետո նույն խմբի կազմում վերադարձել է Կարս։ 1900-1903 թթ. Ակտիվորեն մասնակցել է Ալեքսանդրապոլի ՀՅԴ,, քար՛՛«քար»-ի կենտրոնական կոմիտեի ծավալած աշխատանքներին։ 1903 թվականին՝ Թորգոմի «Մրրիկ» խմբի (23 հոգի) կազմում անցել է [[Սասուն (գավառ)|Սասուն]]։ Մասնակցել է 1904 թվականի Սասունի ինքնապաշտպանությանը, որի ժամանակ ընկել է ծանր կացության մեջ։ Նրան օգնության հասած Հրայրը զոհվել է, իսկ ինքը՝ վիրավորվել։ Այնուհետև տեղափոխվել է Վան, գործակցել Իշխանի /(Նիկոլ Պողոսյան/) հետ, իսկ կարճ ժամանակ անց մեկնել է Կովկաս։
 
[[2014]] թվականի [[նոյեմբերի 20]]-ին Զորավար Սեպուհի աճյունասափորը, որը պահվում էր [[Դեթրոյթ]]ում՝ ՀՀԴ կուսակցության ակումբում<ref>[http://www.haymard.am/index.php/persons/p1389268830#sthash.L0B91OtP.dpbs Սեպուհ (Արշակ) Ներսիսյան]</ref>, ամփոփվել է [[Եռաբլուր]] պանթեոնում՝ համաձայն իր վերջին կամքի<ref>[http://www.aravot.am/2014/11/20/517735/ Զորավար Սեպուհի աճյունասափորն ամփոփվել է «Եռաբլուր» պանթեոնում]</ref>։