«Սվաստիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
→‎Հայաստան: ուղղումներ
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 31.
 
=== '''Հայաստան''' ===
19-րդ դարի վերջերին- 20-րդ դարի սկզբներին Հայաստանում հնագիտական պեղումների ժամանակ (Ռեսլեր, [[Նիկողայոս Մառ|Ն.Մառ]], Յ. դը Մորգան, Է. Շանտր, Խ. Սամվելյան , Հ. Օրբելի) հայտնաբերվել են բազմաթիվ իրեր արևի ու Նրա խորհրդանիշների պատկերներով։ Արևը հաճախ պատկերվել է ուղեկից կենդանիների (առյուծ, ձի, խոյ, ցուլ, արծիվ) հետ։Ուսումնասիրողներըհետ։ Ուսումնասիրողները ([[Գրիգոր Ղափանցյան|Գ.Ղափանցյան]], Հր. Աճառյան, Հ. Մարտիրոսյան) պնդում են , որ թռչունները (ծիծեռնակ, արագիլ) ներկայացնում են գարնան արևը, առյուծը՝ ամռան արևը, իսկ ձին «արևի մշտնջենական, ամփոփոխ ուղեկիցն է տարվա բոլոր եղանակներին»[2]։ Մեր նախնիների պատկերացմամբ արևի գունդը երկնակամարում շարժվում էր առյուծների, ձիերի, ցուլերի և այլ արագավազ ու հզոր կենդանիների օգնությամբ։ Հայտնաբերված հնագիտական իրերին ձիերը միշտ պատկերված են շարժման, վարգի ընթացքում, իսկ այդ վիճակը համապատասխանում է արևի շարժման ընթացքին։ Հայոց մատենագրության մեջ նշվում են ձիերի անունները՝ Էնիկ, Մենիկ, Բենիկ, Սենիկ, որոնք լծված էին Արև-Աստծո կառքին և որոնց օգնությամբ կառքը շարժվում էր երկնքում։Ձիերիերկնքում։ Ձիերի օգնությամբ Արև-Աստծո շարժման տեսարան է պատկերված Լճաշենից հայտնաբերված բրոնզե գոտու մի բեկորի վրա (մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կես), Հաղպատից հայտնաբերված բրոնզե գոտու վրա և այլն։
 
Արև- Աստվածն ու նրա խորհրդանշանները մեծ քանակությամբ պատկերված են պեղումների ծամանակ հայտնաբերված խեցեղեն իրերի վրա։ Այդպիսի բազմաթիվ իրեր են հայտնաբերվել Շիրակում, Իջևանում, Տավուշում, Լճաշենում, Գարդմանում և այլ վայրերում։Խեցեղենիվայրերում։ Խեցեղենի վրա արևի ամենից ավելի հաճախ հանդիպող խորհրդանշաններն են խաչն ու սվաստիկան։ Սվաստիկայի պատկերով հնագույն խեցանոթ է հայտնաբերվել Շենգավիթ բնակավայրից (մ.թ.ա. 4-3-րդ հազարամյակներ)։Այն սև, փայլեցված, գծանախշ թաս է։ Ներսից՝ բաց դեղնավուն ֆոնի վրա պատկերված են օձեր, թռչուններ, շրջանակներ ու սվաստիկա։ Կենտրոնում եռաթև պատկեր է՝ առնված շրջանակի մեջ։ Հայտնաբերված խեցանոթների մեջ կան այնպիսի նմուշներ, որոնց վրա սվաստիկան պատկերված է հատակին, արտաքին մասում։Հանդիպում են նաև երկճյուղ և եռաճյուղ թեքումներով ու չճուղաորված թևերով սվաստիկաներ։ Այդպիսիք հայտնաբերվել են Արթիկից, Քարաշամբից (Նաիրիի շրջան), Վանաձորից, Գանձակից (Գարդման)։ Խեցանոթներին շատ են նաև խաչի պատկերները։Խաչիպատկերները։ Խաչի պատկերներով հնագույն խեցանոթը հայտնաբերվել է Էջմիածնի մոտ գտնվող Թեղուտ բնակավայրից (մ.թ.ա.5-4-րդ հազարամյակներ)։
 
Խաչի, սվաստիկայի և Արև-Աստծո այլ խորհրդանշաններով պատկերներ մեծ քանակությամբ հանդիպում են նաև պեղումների ժամանակ հայտնաբերված մետաղե իրերին։ Դրանք զենքեր են, զարդեր, կենցաղային իրեր և այլն։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սվաստիկա» էջից