«Խաչիկ Դաշտենց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → , ը: → ը։ (4), ղ: → ղ։, մ: → մ։ (4), ն: → ն։ (6), ջ: → ջ։ (26), վ: → վ։, ր: → ր։ (4), ց: → ց։ (2), ք: → ք։, ): → )։ (4) oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎ...
Տող 5.
}}
 
'''Խաչիկ Դաշտենց''' (Տոնոյան)իսկական անունը՝ Խաչիկ Տոնոյի''' (Տոնոյան, [[մայիսի 25]], [[1910]], գ. [[Դաշտադեմ (Խութի գավառ)|Դաշտադեմ]], [[Բիթլիս]]ի վիլայեթի [[Խութ-Բռնաշենի գավառակ|Խութ-Բռնաշեն]] գավառ – [[մարտի 9]], [[1974]], [[Երևան]]), հայ խորհրդային գրող, թարգմանիչ, բանասեր։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ էր 1934 թվականից։ Դաշտենց գրական անունը ստացել է հայրենի Դաշտադեմ գյուղի անունից։
 
== Կենսագրություն ==
Խաչիկ Դաշտենցը միջնակարգ կրթությունը ստացել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) ամերիկյան մանկատանը։ Ուսուցչությամբ է զբաղվել ՀԽՍՀ Լենինականի գավառի Հոռոմ և Սառնաղբյուր գյուղերում։ Ավարտել է [[Երևանի պետական համալսարան|Երևանի պետական համալսարանի լեզվագրական ֆակուլտետ]]ը ([[1932]] թ.), [[Մոսկվա]]յի օտար լեզուների ինստիտուտի անգլիական բաժինը ([[1940]] թ.)։ 1932-1934 թթ. որպես բաժնի վարիչ աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում։ Խաչիկ Դաշտենցը 1940-1941 թթ. դախոսել է [[Երևանի պետական համալսարան]]<nowiki/>ում, 1941-1948 թթ.՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում, 1960-1966 թվականներին՝ Կառլ Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտում։ [[1965]] թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Բայրոնը և հայերը» խորագրով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ [[1965]]-[[1974]] թվականներին աշխատել է [[ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ|ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտ]]ում որպես ավագ գիտաշխատող։ Թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել նրա «Խոդեդան» վեպը (Երևան, 1961) և «Ռանչպարների կանչը» վիպասքը (Մոսկվա, 1984)։ Խաչիկ Դաշտենցը մահացել է 1974 թ. մարտի 9-ին Երևանում։