«Կանգարք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: >: → >։ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Կանգարք''', [[գավառ]] [[Մեծ Հայք]]ի [[Գուգարք]] նահանգի[[նահանգ]]ի կազմում<ref name="">[http://akunq.net/hy/?p=2195 Մեծ Հայքի վարչական բաժանումը]</ref>։
 
== Աշխարհագրություն ==
«[[Աշխարհացույց]]»-ում Կանգարքը հիշատակվում է որպես Գուգարքի 6-րդ գավառ: Այն զբաղեցնում էր [[Ոսկեպար]] գետի ձորահովիտը (հիմնականում [[Հայաստան]]ի [[Տավուշի մարզ]]ի [[Իջևան]]ի և [[Նոյեմբերյան]]ի տարածաշրջանները) և Մթին (Մթնասար) լեռնաշղթայով սահմանակցում էր [[Ձորափոր | Ձորոփոր]] գավառին:
{{անավարտ բաժին}}
 
== Պատմություն ==
Համաձայն [[Մովսես Խորենացի | Մովսես Խորենացու]], Կանգարքը` [[Ջավախք]]ի մի մասի, [[Կողբափոր]]ի, [[Ծոբոփոր]]ի և Ձորափորի հետ միասին, որպես ժառանգություն ստացել են [[Շարա]]յի հետնորդները: [[Արշակունյաց թագավորություն |Արշակունյաց թագավորական]] շրջանում (I-IVդդ.) Գուգարաց բդեշխության կազմում էր և պատկանում էր տեղական փոքր նախարարական տոհմին: [[7-րդ դար]]ի վերջին այն նվաճել են [[արաբներ]]ը, [[9-րդ դար]]ում Գուգարքի արևելյան գավառների հետ Կանգարքը միացվեց հայ [[Բագրատունիներ]]ի ոստանին, 10-11-րդ դարերում [[Տաշիր-Ձորագետի թագավորություն | Կյուրիկյան թագավորության]] կազմում էր:
{{անավարտ բաժին}}
 
10-13-րդ դարերում կարևոր ռազմական նշանակություն ուներ Կանգարքի [[Գագա բերդ | Գագ բերդը]] (այժմյան [[Շավարշավան]], նախկին [[Կոթի]] [[գյուղ]]ից [[արևելք]]), որի մոտ էր գտնվում Սուրբ Սարգիս հայտնի ուխտատեղին: Հայտնի էր նաև Ոսկեպար վանքը (7-րդ դար): 11-րդ դարի վերջում Կյուրիկյանների մյուս հողերի հետ Կանգարքը զավթեցին [[սելջուկներ]]ը: [[1122]] թվականին վրաց թագավոր [[Դավիթ Շինարար]]ը Կանգարքը միացրեց [[Վրաստան]]ին, բայց [[1162]] թվականին այն զավթեց [[Գանձակ]]ի Էլթկուզյան աթաբեկությունը:
 
[[12-րդ դար]]ի վերջերին [[Զաքարյաններ]]ը ազաատագրեցին Հայաստանի հյուսիս-արևելյան մարզերը, իսկ Կանգարքը միացվեց նրանց տիրույթներին ([[Վահրամյանների իշխանություն | Վահրամյան իշխանության]] կազմում): [[13-րդ դար]]ում Կանգարքը նվաճել են [[մոնղոլներ]]ը:
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կանգարք» էջից