«Տասնորդական նախածանցներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
+{{Ծանցանկ}}, փոխարինվեց: <references/> → {{Ծանցանկ}} oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Տասնորդական նախածանցներ''' ('''[[SI]]-ի նախածանցները'''<ref>http://isotc.iso.org/livelink/livelink/4289384/ISO_2955-1983E_repr_of_SI_units_with_limited_char_sets.pdf?func=doc.Fetch&nodeid=4289384</ref>), նախածանցներ են, որոնք դրվում են [[ֆիզիկայի չափման միավոր]]ներից առաջ և առաջացնում են նոր պատիկ միավորներ, որոնք սկզբնականից տարբերվում են 10-ի որոշակի աստիճանով(ինչպես դրական, այնպես էլ բացասական)։ Տասնորդական նախածանցի օրինակ է կիլո-ն, որը ֆիզիկական մեծության անվանվանը ավելացնելիս ստանում ենք նոր միավոր, որը հիմնականից մեծ է 10<sup>3</sup>(1000) անգամ։ Օրինակ՝ 1 կիլոմետրը =10<sup>3</sup> մետր։ Տասնորդական նախածանցները մտցվել են [[ֆիզիկական մեծություններումմեծություններ]]ում ավելորդ զրոներ չգրելու նպատակով։ Չնայած, որ տասնորդական նախածանցները նախատեսված են SI-[[Միավորների միջազգային համակարգ]]ի ֆիզիկական մեծությունների հետ օգտագործելու համար, նրանք շատ հաճախ օգտագործվում են ուրիշ մեծությունների հետ (օրինակ՝ [[պիկսել|մեգապիկսել]])։
 
== Նախածանցների ցանկ ==
Տող 174.
== Օգտագործման կանոնները ==
 
* Նախածանցները գրվում են [[ֆիզիկական մեծություն|մեծության]], կամ մեծության նշանին կպած։
* Մեկից ավել նախածանցներ միաժամանակ օգտագործել չի թույլատրվում։
* Սկզբնական միավորից առաջացած հավելյալ միավորը որևիցե աստիճան բարձրացնելուց անհրաժեշտ է գրել այդ աստիճանը ամբողջ միավորի վրա (նախածանցի հետ մեկտեղ)։ Օրինակ 1կմ<sup>2</sup>=10<sup>6</sup> մ<sup>2</sup>։
 
== Օգտագործման սահմանները ==
 
Համաձայն ստանդարտի ցանկացած նախածանց կարելի է օգտագործել ցանկացած ֆիզիկական մեծության հետ։ Այդուամենայնիվ որոշ դեպքերում այդպիսի կառույցները ընդունված չեն։ Այսպես, օրինակ [[մետր]]ի հետ ընդունված չէ օգտագործել կիլո-ից ավելի մեծ նախածանց, և 10<sup>6</sup> մ ընդունված է գրել 1000 կմ տեսքով։ Ժամանակի միավորների հետ որպես կանոն չեն կիրառվում մեծացնող նախածանցները (բացառություն է կազմում գիգատարի տերմինը, որը օգտագործվում է կոսմոլոգիայում), իսկ փոքրացնող միավորները օգտագործվում են միայն [[վայրկյան]]ի հետ։
Նախածանցները, որոնք համապատասխանում են տասի 3-ին չբաժանվող աստիճաններին այնքան էլ հաճախ չեն օգտագործվում։
 
== Տասնորդական և երկուական նախածանցների տարբերությունը ==
 
[[Թվային տեխնոլոգիա]]ների հետ կապված բնագավառներում հաճախ մեծությունները պատիկ են լինում երկուսի որևէ աստիճանի, և այդ պատճառով հաճախ այդ բնագավառներում կիլոբայթ ասելով նկատի են ունենում ոչ թե 1000 բայթ, այլ՝ 1024 (1024=2<sup>10</sup>) , մեգաբայթ ասելով՝ 1024*1024 բայթ (2<sup>20</sup> աստիճան) և այլն։ Շփոթություններից խուսափելու նպատակով 1999 թ. [[Միջազգային էլեկտրոտեխնիկական կոմիտե]]ն նոր ստանդարտ մտցրեց, որը սահմանում է նոր նախածանցներ([[կիբի]], [[մեբի]], և այլն...)<ref>http://physics.nist.gov/cuu/Units/binary.html</ref>, որոնք արդեն պատիկ են 1024-ի, և ոչ թէ 1000-ի, իսկ ահա տասնորդական նախածանցները նշանակում են 1000-ին պատիկ մեծությունները։ Չնայած ստանդարտին տասնորդական նախածանցները շատ հաճախ օգտագործվում են որպես երկուական նախածանցներ։