«Պարոդիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
'''Պարոդիա ''', ծաղրանմանություն, [[չափածո]] կամ [[արձակ]] գրված երգիծական բնույթի երկ։ Պարոդիայի հեղինակը ծիծաղելի ծայրահեղություն կամ այլ միջոցներով արտահայտում է բոլորովին հակադիր մտքեր ու գաղափարներ` օգտագործելով մի այլ գրողի կամ [[գրական ուղղություն|ուղղության]] համար բնորոշ [[լեզու|լեզվի]], [[ոճ]]ի, կառուցվածքի բնորոշ գծերը։ Պարոդիայի օրինակ է [[Միքայել Նալբանդյան]]ի «Հիմի է՞լ խոսենք» բանաստեղծությունը, որը նա գրել է [[Ռաֆայել Պատկանյան]]ի «Հիմի է՞լ լռենք» բանաստեղծության դեմ։ Կամ նույնը կարելի է ասել [[Հովհաննես Հովհաննիսյան]]ի «Իմ հայրենիքը տեսե՞լ ես, ասա'...» բանաստեղծության կապակցությամբ։ Եթե Հովհաննիսյանը նկարագրել է հայրենիքի իրական վիճակը [[հովվերգություն|հովվերգական]] պատկերներով, ապա Հովհաննես Թումանյանը, օգտագործելով նրա բանաստեղծության որոշ պատկերներ ու տողեր, ցուցադրում է այն ժամանակվա հայկական գյուղում իշխող սոցիալական անարդարությունների իրական պատկերը։
 
Հովհաննես Հովհաննիսյան
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պարոդիա» էջից