«Աքայացիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Աքայացիներ''', հին հունական ցեղեր։ Հիշատակվում են [[Հոմերոս]]ի «[[Իլիական]]»-ում։
Բնակվել են [[Հունաստան]]ի [[Թեսալիա]] երկրամասում, իսկ մ.թ.ա. II հազարամյակի սկզբին՝ նաենաև [[Պելոպոնես]] թերակղզում, [[Եգեյան ծով]]ի կղզիներում։ [[Մ.թ.ա. 17-րդ դար|Մ.թ.ա. 17]]-[[Մ.թ.ա. 16-րդ դար|16-րդ]] դարերին աքայացիներ ստեղծել են պետություններ՝ [[Միկենք]], [[Պիլոս]] և այլն։ [[Մ.թ.ա. 13-րդ դար]]ի կեսին, տրոյական պատերազմից հետո, աքայացիներ թուլացել են։ [[Մ.թ.ա. 12-րդ դար]]ի նրանց երկրամասերն են ներխուժել [[դորիացիներ]]ն ու հունական ուրիշ ցեղեր։ Աքայացիների մի մասը ստիպված հեռացել է [[Փոքր Ասիա]], [[Կիպրոս]] և այլ կղզիներ։
 
Մ.թ.ա. 12-րդ դարի եգիպտական աղբյուրները հիշատակում են այսպես կոչված՝ «''ծովի ժողովուրդներին''», որոնց մեջ նաե աքայացիներին։ Պելոպոնեսում մնացած աքայացիներ ամփոփվել են թերակղզու [[հյուսիս]]ում՝ [[Կորնթոսի ծոց]]ի ափերին, ուր և հիմնել են Աքայան։ [[Մ.թ.ա. 8-րդ դար]]ի այս մարզից գաղթած ցեղերը [[հարավ]] [[Իտալիա]]յում հիմնել են խոշոր քաղաքներ՝ Սիբարիսը, Կրոտոնը են։