«Միխայիլ Գորբաչով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 53.
[[Պատկեր:Mikhail Gorbachev - May 2010.jpg|մինի|Գորբաչովը 2010 թվականին]]
 
== Գործունեություն ==
== Գործունեությունը ==
ԽՍՀՄ ղեկավարությունը Գորբաչովի գլխավորությամբ 1980-ական թվականների կեսերին, ձգտելով «նորոգել» խորհրդային ամբողջատիարկան համակարգը, այն դուրս բերել քաղաքական և տնտեսական [[ճգնաժամ]]ից, հռչակել Է, այսպես կոչված, [[Վերակառուցում (ԽՍՀՄ)|«վերակառուցման» քաղաքականություն]]։ Սկզբնական շրջանում որոշակի հաջողություններ արձանագրվել են [[Հրապարակայնություն (ԽՍՀՄ)|հրապարակայնության]] հաստատման, հասարակական կյանքի [[Ժողովրդավարություն|ժողովրդավարացման]], քաղաքական բազմակարծության արմատավորման, «[[սառը պատերազմ]]ի» ավարտի և այլ ուղություններով։ Սակայն այդ միջոցառումներով հնարավոր չի եղել կասեցնել երկրի տնտեսական և քաղաքական ճգնաժամը։ 1980-ական թվականների վերջին և 1990-ական թվականների սկգբին հակասությունների խորացման, «վերակառուցման» իրագործման անհետևողականության, գործաղրվող միջոցների սահմանափակության պատճառով հասարակական կյանքի բոլոր բնագավառներում ճգնաժամն ավելի է խորացել, և ԽՍՀՄ-ը փլուզվել Է։
 
=== Գորբաչովը և Ղարաբաղյան շարժումըշարժում ===
«Վերակառուցման» քաղաքականությունը, մյուս կողմից, հնարավոր է դարձրել [[ԽՍՀՄ]] առանձին հանրապետություններում անկախացման և ազգային-ազատագրական շարժումների է սկզբնավորումը։ [[ԼՂԻՄ]]-ի ազգաբնակչությունը, օգտվելով ստեղծված բարենպաստ պայմաններից, հերթական անգամ, [[1988]] թվականի [[փետրվար]]ին բարձրացրել է ԼՂԻՄ-ը Հայաստանին վերամիավորելու հարցը։ Շարժման սկզբնական փուլում մեծ հույսեր կապելով Գորբաչովի հետ՝ համաժողովրդական ցույցերն անցնում էին «Միացում» և «Պարտիա-Լենին-Գորբաչով» կարգախոսներով։ 1988 թվականի փետրվարի 21-ին ԽՄԿԿ կենտկոմը որոշում է ընդունել «Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջ իրադարձությունների մասին», դրանով ԼՂԻՄ մարզխորհրդի փետրվարի 20-ին ընդունած որոշումը հայտարարել հակասահմանադրական։ Միաժամանակ Հայաստանում և ԼՂԻՄ-ում հանրահավաքները դադարեցնելու նպատակով Գորբաչովը դիմել է հանրապետության ճանաչված մտավորականների օգնությանը։