«Հնդկաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 447432 խմբագրումը, որի հեղինակն է՝ 83.139.16.6 (քննարկում)
Տող 1.
{{անաղբյուր}}
'''Հնդկաստան''' - պետություն [[Հարավային Ասիա]]յում, [[Հիմալայներ]]ից հարավ։ Մայրաքաղաքը [[Նյու Դելի]]ն է։ Սահմանակից է [[Պակիստան]]ին, [[Աֆղանստան]]ին, [[Չինաստան]]ին, [[Նեպալ]]ին, [[Բութան]]ին, [[Բանգլադեշ]]ին և [[Բիրմա]]յին։
 
== Անվանումը ==
 
Անվանման առաջացումը կապված է [[Ինդոս]] գետի հետ, որի հովտով [[հնդիկներ]]ը ցամաքային կապ են պահպանել [[Առաջավոր Ասիա]]յի երկրների, հատկապես իրենց անմիջական հարևանի Իրանի հետ։ Ինդոս գետը [[սանսկրիտերեն]] կոչվել է ''Սինդհու'', որը հին [[պարսիկներ]]ին է անցել Հինդ ձևով։ Հենց պարսիկներն էլ իրենց հարևան երկիրը կոչել են ''Հինդուստան'' (Հինդ անվանն ավելացնելով -ստան [[վերջածանց]]ը), այսինքն «Ինդոս գետի երկիր»։ Ի դեպ, հինդի լեզվով ևս այժմ Հնդկաստանը կոչվում է ''Հինդուստան''։ Պարսիկներից էլ այդ անվանումը անցավ այլ ժողովուրդների, այդ թվում նաև [[հայեր]]ին` արդեն որոշ ձևափոխություններով։ Երկրի անվանման [[Եվրոպա]]յում ընդունված India ձևը նույնպես առաջացել է Ինդոս գետի անվանումից, որին ավելացվել է երկրի իմաստ արտահայտող -ia վերջածանցը։ 1949-ին ընդունված սահմանադրության համաձայն, Հնդկաստանը հռչակվեց հանրապետություն և կոչվեց ''Հնդկաստանի Հանրապետություն'', [[անգլերեն]], որը [[պաշտոնական լեզու]]ն էր, Republic of India։ Հինդի լեզվով, որը երկրի պաշտոնական լեզուն է, Հնդկաստանը կոչվում է '''Բհարաթ'''։ Այդ անվանումն առաջացել է [[արիներ]]ի հին հնդկական [[Բհարթա]] ցեղի (այդ ցեղի հետնորդների մասին ավանդություններն ընկած են հնդկական «[[Մահաբհարաթա]]» [[էպոս]]ի հիմքում) տարաբնակեցման շրջանի ([[Ջամնա]] և [[Սաթլեջ]] գետերի միջագետքը) '''Բհարաթավարշի''' («Բհարաթների երկիր») անունից, որը հնում հաճախ տարածվել է ամբողջ Հնդկաստանի վրա։
 
== Աշխարհագրական բնութագիրը ==