«Բանտենգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{taxobox | name = Բանտենգ | image file = Bos_javanicus_javanicus.jpg | image title = | image descr = | superregnum = | regnum = Կենդանիներ | subregnum = |...»:
(Տարբերություն չկա)

11:02, 13 Օգոստոսի 2016-ի տարբերակ

Բանտենգ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուն
Կարգ Երկսմբակավորներ
Ընտանիք Սնամեջ եղջերավորներ
Լատիներեն անվանում
Bos javanicus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

  Տարածվածություն

Բանտենգ (անգլ.՝ Bos banteng), սնամեջ եղջերավորների ընտանիքի, ցուլերի ենթաընտանիքի երկկճղակավոր որոճող կենդանի։ Կան վայրի և ընտանի տարբերակներ։ Վայրի բանտենգ փոքր է և ունի համաչափ մարմնակազմ։ Իրանի երկարությունը 2 մ է, մնդավի բարձրությունը՝ 1,5 մ, կենդանի քաշը՝ 250–350 կգ։ Եղջյուրները խոշոր են (40–50 սմ), ծռված դեպի վեր և ներս։ Բանտենգ Ցուլերը մուգ մոխրագույն են, իսկ կովերը՝ թուխ շիկագույն։ Սեռահասուն է դառնում երկու տարեկանից։ Փոքր հոտերով տարածված է Հնդկաչինի, Մալայան արշիպելագի կղզիների հարթավայրերում և լեռնային անտառներում։ Ընտանի բանտենգ, Բալիի տավարը (ընտանեցված է Բալի կղզում) լավ հարմարված է շոգ կլիմայական պայմաններին։ Օգտագործվում է որպես բանող և մսատու տավար։ Ընտանի տավարի և բանտենգի տրամախաչումից ստացված խառնածինն անպտուղ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։