«Աշխարհագրական թաղանթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ի , → ի, oգտվելով ԱՎԲ
Տող 7.
Աշխարհագրական թաղանթում նրա ոլորտները միմյանց մեջ են թափանցել՝ ջրոլորտը խոր կերպով մտել է քարոլորտի խորքը, մասնակցում են այնտեղ տեղի ունեցող երևույթներին (լուծում, կարստային երևույթներ, ցեխասահք, սողանքներ)։ Օդային ոլորտը ներթափանցելով քարոլորտ մասնակցում է օքսիդացման պրոցեսներին։
 
Աշխարհագրական թաղանթը նյութական է, այնտեղ հանդիպում է Մենդելեևի աղուսյակումաղյուսակում տեղ գտած բոլոր քիմիական տարրերը։ Այդ տարրերը աշխարհագրական թաղանթի տարբեր ոլորտներում անհավասար է բաշխված։
 
Աշխարհագրական թաղանթում նյութերի համաշխարհային շրջապտույտի ընթացքում խորքային ապարները բարձրանալով երկրի մակերևույթ հողմնահարվում են, որն ուղեկցվում է թթվածնի, մասամբ նաև ածխածնի, ջրածնի կլանմամբ, առաջանում են նոր միներալներ։ Կենդանի օրգանիզմները միջավայրից վերցնում են 3–4 քիմիական տարր և նրանցից ստեղծում շատ բարդ օրգանական նյութեր։ Սակայն սխալ կլինի կարծել, թե կենդանի օրգանիզմները միայն նշված չորս քիմիական տարրերով կարող են գոյությունը պահպանել։