«Քմոսկր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ը ։ Մ → ը։ Մ (2) oգտվելով ԱՎԲ
չ →‎Ելուններ: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 9.
===Ելուններ===
Քմոսկրն ունի 3 ելուն, որոնցից բրգաձև ելունը (processus pyramidalis) հորիզոնական և ուղղաձիգ թիթեղների միացման տեղից դուրս գալով, ուղղվում է հետ ու դուրս և ամբողջական գանգում լրացնում է սեպոսկրի incisura pterygoidea-ին։
Նրա մեջ ուղղաձիգ ուղղությամբ գտնվում են քմային փոքր խողովակները, որոնց միջով անցնող անոթներն ու նյարդերը դուրս են գալիս քմային փոքր անցքերով։ Մյուս 2 ելունները գտնվում են ուղղահայաց թիթեղի վերին եզրին։ Դրանց արանքում գոյանում է սեպաքմային կտրուճը, որը սեպոսկրի մարմնին միանալով դառնում է սեպաքմային անցք՝ համանուն անոթների և նյարդերի համար։ Այդ ելուններից առաջայինը լրացնում է ակնակապճի ստորին պատի ամենահետին անկյունը և կոչվում է ակնակապճային ելուն (processus orbitalis), իսկ հետինը հպվում է սեպոսկրի մարմնի ստորին երեսին և կոչվում է սեպոսկրային ելուն(processus sphenoidalis)։
 
== Աղբյուրներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քմոսկր» էջից