«Տնտեսագիտության տեսություն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (39) oգտվելով ԱՎԲ |
չ clean up, փոխարինվեց: → (18) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 13.
Տնտեսագիտության տեսությունը հնարավորություն է տալիս բացահայտելու սահմանափակ ռեսուրսների օգտագործման պայմաններում ձևավորված բազմաթիվ տնտեսական երևույթների՝ [[արժեք]], [[գին]], [[փող]], [[կապիտալ]], [[աշխատավարձ]], [[տոկոս]], [[շահույթ]], [[ռենտա]], [[գործազրկություն]], [[տնտեսական աճ]] և [[տնտեսական անկում|անկում]], [[սպառում]], [[խնայողություն]], [[ներդրում]], [[հարկ]], [[վարկ]], ինչպես նաև բազմաթիվ կառույցների, օրինակ՝ արդյունքների, [[Արժեթուղթ|արժեթղթերի]], փողի, կապիտալի, աշխատանքի, հողի շուկայի, [[բանկ]]ի, բորսայի բովանդակությունը։ Այդ հասկացությունները և կառույցները ձևավորվել են հասարակության պատմական զարգացման որոշակի փուլում և ունեն իրենց բուն պատճառները։ Այս երևույթները տնտեսական կյանքում որոշակի դերակատարություն ունեն։ Այս ճանապարհով տնտեսագիտության տեսությունը բացահայտում է տնտեսական կյանքում տեղի ունեցող բազմաթիվ երևույթների (աշխատավարձ, տոկոս, շահույթ, ռենտա, [[ինֆլյացիա]], գործազրկություն և այլն) բնույթը և դրանց միջև գոյություն ունեցող փոխառնչությունները։ Տնտեսագիտության տեսության հիմնական գործառույթներն են՝ ճանաչողական, աշխարհայացքային, մեթոդաբանական։
=== Ճանաչողական գործառույթ ===
Տնտեսագիտության տեսության միջոցով բացահայտվում է տնտեսական երևույթների բովանդակությունը։ Այս գիտության հետազոտության արդյունքները օգտագործվում են մյուս տնտեսական գիտությունների ([[ֆինանսներ]], [[հաշվապահական հաշվառում]], [[կառավարում]], աշխատանքի տնտեսագիտություն, բնօգտագործման տնտեսագիտություն, շուկայագիտություն և այլն) կողմից։ Տնտեսագիտության տեսությունը նախևառաջ ունի ճանաչողական
=== Աշխարհայացքային գործառույթ ===
Տնտեսագիտության տեսությունն ունի նաև աշխարհայացքային
=== Մեթոդաբանական գործառույթ ===
Տնտեսագիտության տեսությունն ունի նաև մեթոդաբանական
== Տնտեսագիտության տեսության մեթոդներ ==
Տող 26.
=== Գիտական վերացարկման (աբստրահման) մեթոդ ===
Ճանաչողության ընթացքում երևույթի բուն էությունը բացահայտելու համար պետք է անտեսել ոչ էական կամ երկրորդական հատկանիշները։ Իրական կյանքում մարդիկ գործ ունենք բազմաթիվ երևույթների հետ [[գին]], [[փող]], [[աշխատավարձ]] և այլն, որոնք ունեն մի շարք հատկանիշներ։ Գիտական վերացարկման մեթոդը պատասխանում է հետևյալ հարցերին ի՞նչ է իրենից ներկայացնում աշխատավարձը, որո՞նք են դրա գործառույթները, ինչու՞ աշխատավարձի մակարդակը կայուն չէ և այլն։ Այս հարցերի պատասխանները տրվում են վերացարկման մեթոդի կիրառման միջոցով։ Նույնը վերաբերում է մյուս երևույթներին՝ գնին, փողին, կապիտալին և այլն։ Բոլոր արդյունքներն ունեն գին, որն արտահայտվում է դրամական միավորի (դրամ, դոլար, եվրո) որոշակի քանակությամբ 10 դրամ, 20 դոլար, 5 եվրո և այլն։ Գիտական վերացարկման մեթոդը կիրառվում է բոլոր գիտություններում։ Մաթեմատիկայում ցանկացած թվերի շարք,
=== Վերլուծության (անալիզի) մեթոդ ===
Որևէ երևույթ տարբեր բաղադրամասերի ամբողջություն է։ Օրինակ՝ [[մարդ]]ը` որպես կենդանի օրգանիզմ, իր տարբեր [[օրգան]]ների փոխհարաբերությունների ամբողջությունն է։ [[Մարդու անատոմիա]]ն ուսումնասիրում է նրա առանձին օրգանները, բացահայտում դրանց գործառույթները։ [[Հասարակություն]]ը` որպես մեկ ամբողջություն, բաղկացած է տարբեր սոցիալական խմբերից, քաղաքական և պետական հաստատություններից, կրթական և գիտական կենտրոններից, արտադրության տարբեր ոլորտներից և այլն։ Ճանաչողության ժամանակ դրանք ուսումնասիրվում են առանձին, բացահայտվում են յուրաքանչյուրի դերն ու գործառույթները հասարակական կյանքում։ Որևէ նյութի հատկություններն ուսումնասիրելիս այն բաժանում են մասերի ([[մոլեկուլ]]ների, [[ատոմ]]ների), բացահայտում դրանցից յուրաքանչյուրի հատկությունները։ Ճանաչողության այս եղանակը կոչվում է վերլուծության մեթոդ։
=== Համադրության (սինթեզի) մեթոդ ===
Այս մեթոդի միջոցով ուսումնասիրվող երևույթը դիտարկվում է դրա տարբեր բաղադրամասերի՝ արդեն
=== Մակածության (ինդուկցիայի) մեթոդ ===
Այս մեթոդի էությունն այն է, որ մասնավոր դեպքերից կատարվում են ընդհանրացումներ, ինչը բնորոշ է տվյալ երևույթին։ Օրինակ՝ ուսումնասիրելով առանձին մարդկանց հոգեբանությունը, ձգտումները, բարոյական վարքագիծը, պահանջմունքների բնույթը, պարզ է դառնում, որ մարդուն բնորոշ են հոգեբանական և բարոյական վարքագծի մի շարք սկզբունքներ, որոնք ընդհանրական են բոլորի համար։ Մակածության մեթոդը կիրառելի է ցանկացած երևույթի ճանաչողության համար։ Բոլոր արդյունքները ունեն [[գին]]։ Նշված մեթոդի միջոցով պարզվում է, թե ո՞րն է ընդհանրականը բոլոր արդյունքների գնի առումով, կամ ինչպե՞ս է ձևավորվում գինը։ Դրա արդյունքում պարզվում է գին հասկացության էությունը։
Տող 36.
Այս մեթոդը մակածության հակառակ գործընթացն է․ ընդհանրական հատկանիշների բացահայտումից հետո ուսումնասիրվում են դրանց դրսևորումները մասնակի դեպքերում։ Ըստ մակածության մեթոդի՝ ընդհանրականից պետք է հանգել մասնավորին։ Այսպես՝ բացահայտելով մարդու պահանջմունքների բնույթը, առանձին սոցիալական խմբերի կամ առանձին անհատների տեսանկյունից դիտարկվում են դրանց որոշակի դրսևորումները։ Պարզվում է, որ հավատացյալների կամ մտավորականների համար գերակշռում են հոգևոր պահանջմունքները՝ ի տարբերություն մյուս սոցիալական խմբերի։ Կամ որևէ անհատ գերադասում է զբաղվել հոգևոր ոլորտի գործունեությամբ, իսկ մյուսը՝ զուտ տնտեսական։ Այստեղ էական դեր է ունենում անձի գերադասելիությունը այս կամ այն [[պահանջմունք]]ի նկատմամբ։
=== Համանմանության (անալոգիայի) մեթոդ ===
Ըստ այս մեթոդի՝ որևէ գիտության մեջ բացահայտված օրինաչափությունը կիրառվում է մեկ այլ գիտության մեջ։ Oրինակ՝ մարդու ռացիոնալ և իռացիոնալ վարքագիծը համեմատվում է մյուս գիտությունների ([[մաթեմատիկա]], [[փիլիսոփայություն]]) համապատասխան հասկացությունների հետ։ Կամ, օրինակ,
=== Այլ հավասար պայմանների մեթոդ ===
Երևույթները միմյանց նկատմամբ գտնվում են փոխադարձ կապի և ազդեցության մեջ։ Որևէ երևույթ մեկուսի հնարավոր չէ ուսումնասիրել։ Այս հանգամանքը ճանաչողության ընթացքում ստեղծում է լուրջ դժվարություններ, որի պատժառով անհրաժեշտություն է առաջանում վերացարկման միջոցով նախևառաջ տվյալ երևույթն ուսումնասիրել մյուսների անփոփոխության պայմաններում։ Կատարվում է որոշակի ենթադրություն այս կամ այն գործոնի անփոփոխության պարագայում։ Օրինակ՝ եթե անհրաժեշտ է պարզել [[աշխատավարձ]]ի մակարդակի և գների փոխհարաբերությունը, ապա մյուս գործոնները, որոնք նույնպես կարող են ազդել աշխատավարձի վրա, մնում են անփոփոխ։ Այսպիսով՝ կիրառվում է այլ հավասար պայմանների մեթոդը։
=== Մաթեմատիկական մեթոդ ===
Տնտեսական երևույթները գտնվում են սերտ փոխհարաբերության մեջ։ Օրինակ՝ գնի բարձրացումը հանգեցնում է [[պահանջարկ]]ի նվազման։ [[Աշխատավարձ]]ի նվազումը փոքրացնում է աշխատողների նյութական շահագրգռվածությունը։ Այսինքն՝ տնտեսական երևույթների միջև առկա է
=== Քանակական փոփոխություններից որակականին անցնելու մեթոդ ===
Երևույթի քանակական որոշակիությունը գնահատվում է չափման համապատասխան համակարգի միջոցով։ Տարբեր գիտություններ կիրառում են չափման որոշակի միավորներ կամ չափանմուշներ (էտալոններ), oրինակ՝ [[կիլոգրամ]], [[վոլտ]], օհմ, [[մետր]] և այլն։ Տնտեսագիտության մեջ օգտագործվում են ինչպես նյութաիրային (X տոննա մետաղ, Y քանակությամբ մեքենա, N զբաղված աշխատողներ), այնպես էլ արժեքային (X դոլարի մետաղ, Y ռուբլու մեքենա, W դրամի աշխատավարձ) մեծություններ։ Երևույթի որակական կողմն ընդգրկում է էական հատկությունները և կախված է քանակականի փոփոխությունից։ Քանակական փոփոխությունների արդյունքում ձեռք է բերվում որակական նոր իրավիճակ, ինչն էականորեն տարբերվում է նախորդից։ Երբ գործազուրկների տեսակարար կշիռը [[աշխատունակ բնակչություն|աշխատունակ բնակչության]] մեջ սկսում է աճել և աստիճանաբար հասնել 10%-ի, դա վտանգավոր չի համարվում, երբ սկսում է գերազանցել 10%-ի սահմանը, վեր է ածվում լուրջ սոցիալական խնդրի և վտանգավոր դառնում տնտեսության կայուն զարգացման համար։ Նույնը վերաբերում է գների աճին. երբ մոտենում է 10%-ի սահմանագծին, արդեն դառնում է մտահոգիչ, և [[պետություն]]ը փորձում է դա կանխելու նպատակով իրականացնել համապատասխան միջոցառումներ։ Քանակական փոփոխությունից որակականին անցման մեթոդը հնարավորություն է տալիս բացահայտելու տնտեսական երևույթների զարգացման ներքին օրինաչափությունների բովանդակությունը։ Այդ մեթոդի արդյունավետ կիրառմանը նպաստում է մաթեմատիկական ապարատի օգտագործումը վիճակագրության, մաթեմատիկական մոդելների, գրա ֆիկական սկզբունքների ներդրմամբ։
=== Պատմականի և տրամաբանականի մեթոդ ===
Տրամաբանական մեթոդի միջոցով բացահայտվում է, թե ինչպե՞ս է ծագել փողը, ո՞րն է դրա էությունը և ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել։ Երևույթների ծագումը և դրանց զարգացումը դիտարկվում է որոշակի տրամաբանական կամ պատճառական հաջորդականության գործընթացի մեջ։ Տարբեր ազգերի և [[պետություն]]ների գործունեության պատմական ընթացքի ուսումնասիրությամբ ի հայտ է բերվում այն ընդհանրականը, ինչը բնորոշ է գրեթե բոլոր երկրներին։ Օրինակ՝ փողի ծագումը բացահայտելու համար ուսումնասիրելով բոլոր երկրների փորձը՝ արդյունքների փոխանակության զարգացման որոշակի փուլում առաջանում է միասնական արժեչափի ձևավորման անհրաժեշտությունը։ Այդ միասնական արժեչափն էլ հենց փողն է։ Միասնական արժեչափի՝ փողի ձևավորման տրամաբանական հիմքը տարբեր երկրներում եղել է
=== Ուղղակի և հետադարձ ազդեցության (կապի) մեթոդ ===
Բոլոր երևույթները փոխկապված են, և որևէ մեկի ազդեցությունը մյուսի վրա ժամանակի ընթացքում հանգեցնում է հետադարձ ազդեցության, ինչը կարող է տեղի ունենալ տարբեր ձևերով։ Օրինակ՝ որևէ արդյունքի գնի փոփոխությունը ազդում է ոչ միայն այդ արդյունքի, այլև մյուսների [[պահանջարկ]]ի վրա։ Դրանց պահանջարկի փոփոխությունը իր ներգործությունն է ունենում գների մակարդակի վրա, ինչն իր հերթին ազդում է այդ արդյունքների արտադրության վրա։ Ժամանակի և տարածության մեջ դժվար է տարանջատել ուղղակի և հետադարձ ազդեցությունները, որովհետև դրանք գտնվում են օրգանական միասնության մեջ։ Երևույթների միջև առկա փոխազդեցությունների տարբերակումը ուղղակիի և հետադարձի, կրում է պայմանական բնույթ։ Տվյալ մեթոդի կիրառումը նպաստում է երևույթների հատկանիշների բացահայտմանը։
|