«Վերածննդի կերպարվեստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 27.
== Ուշ Վերածնունդ ==
[[Պատկեր:Parmigianino - Madonna dal collo lungo - Google Art Project.jpg|մինի|աջից|200px|Տիրամայրը երկար պարանոցով <br>Ֆրանչեսկո Պարմիջանինո]]
1527 թ.–ին կայսերական զորքերի կողմից [[Հռոմ]]ը կողոպտվելուց հետո իտալական [[Վերածնունդ]]ը հայտնվում է ճգնաժամի մեջ։ [[Ռաֆայել Սանտի|Ռաֆայելի]] ուշ արվեստում արդեն իսկ նկատվում է գեղարվեստական նոր գիծ՝ [[մաներիզմ]]: Այս շրջանին հատուկ են գծերի պրկվածությունը և կոտրատվածությունը, արտաքինի, հաճախ՝ մերկ, ձգվածությունը, անգամ ձևախախտությունը, դիրքերի լարվածությունը և անբնականությունը, անսովոր կամ արտասովոր տպավորությունները՝ կապված չափսերի, լուսավորության կամ հեռանկարի հետ, գունային խայթող գամմայի կիրառումը, հորինվածքի ծանրաբեռնվածությունը և այլն։ [[Մաներիզմ]]ի առաջին վարպետները՝ [[Պարմիջանինո]]ն, [[Պոնտորմո]]ն, [[Բրոնզինո]]ն, ապրում և աշխատում էին [[Ֆլորենցիա]]յում՝ [[Մեդիչիներ|Մեդիչի]] տան [[դուքս]]երի արքունիքում։ Ավելի ուշ [[Մաներիզմ|մաներիստային]] նորաձևությունը տարածվեց ամբողջ [[Իտալիա]]յով և դրա սահմաններից դուրս։ 1590-ականներին մաներիզմին փոխարինելու եկավ [[բարոկկո]]յի արվեստը անցումային փուլի [[Տինտորետտո]] և [[Էլ Գրեկո]] ներկայացուցիչների հետ մեկտեղ։
 
== Հյուսիսային վերածնունդ ==
Ալպերից հյուսիս ապրող նկարիչները իրենց աչքի առաջ չունեին անտիկ արվեստի նմուշներ։ Նրանց միանգամայն օտար էր իտալական [[Վերածնունդ|Վերածննդի]] հնագիտական տարածաչափությունը, որի էությունը կայանում է նորից բացահայտված նախնադարյան հուշարձանների ուսումնասիրության մեջ։ Այստեղ երկար պահպանվեցին [[Գոթիկա|գոթական արվեստի]] ավանդույթները և հմտությունները, քիչ ժամանակ տրամադրվեց նախնադարյան ավանդի ուսումնասիրմանը և մարդու անատոմիայի ճանաչմանը։ Հյուսիսային նկարիչների՝ օրինակ՝ [[Հանս Հոլբայն Կրտսեր|Հոլբայնի]] [[դիմանկար]]ները զուրկ են իրականության ներդաշնակումից և իդեալականացումից, ինչը հատուկ էր նրանց հարավային եղբայրակիցներին. իրենց ռեալիստականության մեջ նրանք հասնում են [[նատուրալիզմ]]ի: Մյուս կողմից նրանք չեն խզում կապը ժողովրդական, գյուղացիական կյանքի տարերքի և [[Բանահյուսություն|բանահյուսական ավանդույթի]] հետ. այդ առումով հատկանշական է [[Պիտեր Բրեյգել Ավագ]]ի արվեստը։
 
Ինտերնացիոնալ գոթիկայի և նախավերածննդյան ուղղությունների սահմանագծին բուրգունդյան Հոլանդիայում XV դարի 1-ին կեսին ծնվեց հին հոլանդական արվեստը։ Բարդացված [[սրբապատկեր]]ագրությունը և խրթին [[սիմվոլիզմ]]ը զուգակցվում էին տնային նիստուկացի մանրունքների նկատմամբ ծայրահեղ ուշադրության հետ։ [[Տեմպերա]]յից դեպի յուղանկար անցումը թույլ էր տալիս նկարիչներին ավելի ցայտուն և բազմակողմանի փոխանցել առարկայական աշխարհի բազմազանությունը, խորությունը և փայլը։ Այս բոլոր ձեռքբերումները կապված են [[Ռոբեր Կամպեն]]ի և նրա աշակերտների՝ [[վան Էյկ եղբայրներ]]ի ու [[Ռոգիր վան դեր Վայդեն]]ի անունների հետ։ Դարի երկրորդ կեսին [[գոթիկա]]յի վերապրուկները և իտալական ազդեցությունները արտասովոր կերպով միահյուսվեցին [[Հանս Մեմլինգ|Մեմլինգի]] արվեստի մեջ։