«Սենտիմենտալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հ․ 10, էջ 297 oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (28) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Latin dictionary.jpg|մինի|Գրականություն]]
'''Սենտիմենտիլիզմ''' (ֆրանսերեն sentimentalisme, անգլերեն sentimental-զգայուն, ֆրանսերեն sentiment-զգացմունք բառերից), գեղագիտական ուղղություն 18-րդ դարի 2-րդ կեսի և 19-րդ դարի սկզբի գրականության և արվեստի մեջ։ Սկզբնավորվել է արևմտաեվրոպական իրականության մեջ, կլասիցիստական և լուսավորական ռացիոնալիզմի ճգնաժամի պայմաններում։ Առավել համակողմանիորեն դրսևորվել է [[Անգլիա]]յում։ Սենտիմենտալիզմը «մարդու բնության» գերհատկանիշը համարել է ոչ թե բանականությունը, այլ զգացմունքը։ Ընդունելով լուսավորականության առաջ քաշած բարոյական անհատի [[իդեալ]]ը, վերջինիս իրագործման պայմանը համարել է ոչ թե աշխարհի «բանական» վերակառուցումը, այլ «բնական» զգացմունքի ազատագրումն ու զարգացումը։ [[Կյանք]]ի արտացոլման սկզբունքով հակադրվել է [[կլասիցիզմ]]ի վերացականությանն ու չոր դատողականությանը, մարդկային հոգեբանությունը պատկերել չափազանցված զգացմունքայնությամբ։ Լուսավորական գրականության հերոսին սենտիմենտալիստ [[գրող]]ները օժտել են առավել խոր անհատական գծերով ու հուզական ներաշխարհով։ Նրանց հերոսը դարձել է դեմոկրատական ծագումով (կամ համոզմունքով) «միջին քաղաքացին», բուրժուական կամ գեղջկական աշխարհի հասարակ մարդը։ Ըստ այդմ, փոխվել է նաև պատկերվող միջավայրը, արիստոկրատական պալատներին ու սալոններին փոխարինել են գյուղական խաղաղ [[բնություն]]ը, գեղջկական հյուղակները, արհեստավորների ու առևտրականների տները։ Կլասիցիզմի արծարծած համազգային և համապետական խնդիրների փոխարեն սենտիմենտալիզմը առաջ է քաշել մարդու կյանքի ու երջանկության հարցերը։ Հերոսական պոեմի, ներբողի կամ ողբերգության տեղը գրավել են եղերերգությունը, ուղերձը, նամակագրական և հոգեբանական վեպն ու վիպակը, ճամփորդական նոթերը, օրագրերը, գեղարվեստական [[արձակ]]ի այն տեսակները, որ ունեն խոստովանանքի բնույթ։ Իր դեմոկրատական միտումներով սենտիմենտալիզմը դարձել է [[ֆեոդալիզմ]]ի և միապետական իշխանության դեմ առաջավոր բուրժուազիայի ծավալած պայքարի գեղարվեստական արտահայտությունը։ Սենտիմենտալիզմը հանդես է եկել անհատի իրավունքի պաշտպանությամբ և որոշակի դեր խաղացել գրականության դեմոկրատացման, հասարակ մարդու հոգեբանության պատկերման գործում։ Դա սենտիմենտալիզմի հիմնական նվաճումն էր և պատմական առաջավոր դերը։ Իր լավագույն հատկանիշներով սենտիմենտալիզմը ազդել է նախառոմանտիզմի գրականության և [[արվեստ]]ի վրա, մեծապես նպաստելով [[ռոմանտիզմ]]ի առաջացմանն ու զարգացմանը։
 
== Սենտիմենտալիզմի բնորոշ տրամադրությունները ==
Սենտիմենտալիզմին բնորոշ տրամադրություններ (հովվերգություն, մելամաղձոտ հայեցողություն) արտահայտվել են դեռևս Թոմսոնի («Տարվա եղանակներ», 1730 թվական), Ցունգի («Գիշերային խոհեր», 1742-1745 թվականներ) և Գրեյի («Եղերերգություն գրված գյուղական գերեզմանատանը», 1751 թվական) բանաստեղծական երկերում։ Սենտիմենտալիստական մոտիվներն առավել որոշակիորեն են հնչել Ռիչարդսոնի հոգեբանական վեպերում, [[Հենրի Ֆիլդինգ|Ֆիլդինգի]] ուշ շրջանի գործերում («Ամելիա», 1752 թվական)։ Սենտիմենտալիզմը սակայն, վերջնականապես ձևավորվել է [[Լորենս Ստեռն|Ստեռնի]] ստեղծագործության մեջ։ Նրա անավարտ «Սենտիմենտալ ճանապարհորդություն» (1768 թվական) առաջին խոշոր սենտիմենտալիստական երկն է, որի վերնագրից էլ բխել է ուղղության անվանումը։
 
===Սենտիմենտալիզմի հիմնադիրները ===
Անգլիական սենտիմենտալիզմի հիմնական գծերը դրսևորվել են հատկապես [[Օլիվեր Գոլդսմիթ|Գոլդսմիթի]], [[Ջեյմս Ֆենիմոր Կուպեր|Կուպերի]], Կրաբի, Մակենզիի և Ամոլետի (ուշ շրջանի) երկերում։ «Գյուղական թեման» աստիճանաբար կորցրել է իր հովվերգական բովանդակությունը և ներկայացվել կոնկրետ սոցիալական խնդիրներով։ Անգլիական սենտիմենտալիստների, հատկապես Ստեռնի ազդեցությամբ այդ ուղղությունը տարածվել է արևմտաեվրոպական գրականության մեջ։ [[Գերմանիա]]յում և մանավանդ նախահեղափոխական [[Ֆրանսիա]]յում սենտիմենտալիզմի դեմոկրատական միտումներն ստացել են առավել արմատական բնույթ։ [[Եվրոպա]]կան սենտիմենտալիզմի բարձրակետն է [[Ժան Ժակ Ռուսո]]յի «Նոր էլոիզ» (1761 թվական) վեպը։ Ժամանակի ազդեցությունն զգալի է [[Դենի Դիդրո]]յի և Լեսինգի, երիտասարդ [[Ֆրիդրիխ Շիլլեր]]ի և [[Վոլֆգանգ Գյոթե]]ի վրա։ [[Ռուս]] գրականության մեջ սենտիմենտալիզմի հիմնադիրն է [[Նիկոլայ Կարամզին|Կարամզինը]] («Թշվառ Լիզա», 1792 թվական)։ Սենտիմենտալիզմին հարել են Մուրավյովը, Բոգդանովիչը, երիտասարդ Ժուկովսկին և ուրիշներ։
[[Պատկեր:Icono Normativa.png|մինի|ձախից|գիրք]]
 
==== Սենտիմենտալիզմի դերը հայ գրականության մեջ ====
[[Պատկեր:Վերք Հայաստանի 13.jpg|մինի|Վերք Հայաստանի վեպից հատված]]
Հայ գրականության մեջ սենտիմենտալիզմը ամբողջական արտահայտություն չի գտել։ Հայկական կլասիցիզմից դեպի սենտիմենտալիզմի ռոմանտիզմ անցման շրջանի բանաստեղծ է համարվում [[Հարություն Ալամդարյան|Ալամդարյանը]]։ Սենտիմենտալիզմի որոշ տարրեր նկատելի են նաև [[Մեսրոպ Թաղիադյան|Թաղիադյանի]], [[Ղևոնդ Ալիշան]]ի, ինչպես նաև [[Խաչատուր Աբովյան]]ի ստեղծագործության մեջ («Վերք Հայաստանի», «Աղասու խաղը»)։ Բախչինյան բեմարվեստում սենտիմենտալիզմը զարգացել է պսլատական կլասիցիստական [[թատրոն]]ի պայմանականությունների դեմ պայքարի նշանաբանով։ Սենտիմենտալիզմին բնորոշ զգացմունքի պաշտամունքը, մարդու ներաշխարհի նկատմամբ առավել հետաքրքրությունը հանգեցրել է կլասիցիստական արձանագրությունից, չափածո խոսքը արտասանելու պայմանական եղանակից հրաժարվել են։ Նոր խաղացանկը [[դերասան]]ին պարտադրել է անձնավորումների կենցաղայնություն, [[կերպար]]ի զարգացման ցուցադրում, կենդանի հուզառատ [[խոսք]]ի ինտոնացիաների արտաբերում։ Փոփոխություններ են կատարվել նաև ներկայացման ձևավորման մեջ՝ «պալատական» միօրինակ դեկորները փոխարինվել են ավելի իրական միջավայրով, պայմանական զգեստները մոտեցվել են ժամանակակից [[հագուստ]]ներին, կիրառվել է բնորոշ գրիմ են։ Այս ամենը որոշակի է դարձրել ռեալիստական միտումների կուտակումը դերասանական արվեստում, որը տարբեր չափով է դրսևորվել 18-րդ դարի 2-րդ կեսի նշանավոր դերասաններ Գարրիկի (Մեծ Բրիտանիա), Շրյոդերի և Բրոկմանի (Գերմանիա) և այլոց ստեղծագործության մեջ։ Սենտիմենտալիզմը ազդել է տարբեր երկրների թատերարվեստի և այլ արվեստների վրա, ունեցել նաև ուշ արձագանքներ։
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=297}}