«Ռավվադիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ →‎Պատմություն: clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 34.
Հուսեյն II-ի օրոք սկսում է դինաստիայի հզորացման ու ծաղկման շրջանը։ Մայրաքաղաքը դառնում է Թավրիզը, որը ամրացվում է պարիսպներով։ Օգտվելով նրանից, որ Ատրպատականի Սալարի ամիրա Իբրահիմը հեռացավ Ռեյ, Ռավվադիները գրավում են Ատրպատականի քաղաքները և 981 թվականին վերջնականապես հաղթում նրան։ Ապա նվաճվում է [[Վասպուրականի թագավորություն|Վասպուրականի թագավորության]] և [[Անիի Բագրատունյաց թագավորություն|Անիի Բագրատունիներին]] հպատակ [[Հերի ամիրայություն]]ը՝ [[Հեր|Խոյ]], [[Ուրմիա (քաղաք)|Ուրմիա]] և այլ քաղաքները։ 984 թվականին ողջ Ատրպատականը միավորվել էր Ռավվադիների դրոշի ներքո։
 
987 թվականին 100 հազարանոց զորքի գլուխ անցած՝ Ռավվադիները արշավում են Հայաստան և հարձակվում [[Դվին]]ի վրա։ [[Անի]]ի թագավոր [[Սմբատ Տիեզերակալ]]ը (977-990), հպատակ իշխանների ու թագավորների զորաբանակների հետ ճակատամարտ է տալիս։ Դվինը վերջնականապես միացվում է հայոց թագավորությանը։ 998 թվականին Մամլան ամիրան հերթական անգամ հարձակվում է Հայաստանի վրա։ Հայոց շահնշահ [[Գագիկ Ա]]-ն (990-1020), [[Վանանդի թագավորություն|Վանանդի]], [[Տաշիր-Ձորագետի թագավորություն|Տաշիր-Ձորագետի]], [[Վասպուրականի թագավորություն|Վասպուրականի]] ու [[Սյունիքի թագավորություն|Սյունիքի]] միացյալ զորաբանակով քշում է նրանց Հայաստանից։
[[Պատկեր:Caucasus 1000 map de.png|մինի|Ռավվադիների պետությունը 11-րդ դարի սկզբին|300px|ձախից]]
Վահսուդան Ռավվադիի օրոք Ատրպատական են ներխուժում օղուզական ցեղերը։ 1028 թվականին նրա զորքերը պարտություն են կրում [[Մահմուդ Ղազնևի]]ի կողմից։ Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ Իրանի հյուսիսում հաստատվում են օղուզական 2000 ընտանիքներ՝ Վահսուդանի թույլատվությամբ։ Դրանից հետո օղուզական ցեղերի հոսքը ոչ միայն չի դադարում, այլև նոր թափ է առնում<ref>Алиярлы С. История Азербайджана. — Баку, 2008. — с. 210.</ref>։
Տող 42.
1071 թվականին տեղի է ունենում [[Մանազկերտի ճակատամարտ]]ը։ [[Հայկական լեռնաշխարհ]]ի մեծագույն մասը զավթած [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] համար խիստ կարևոր ճակատամարտում սելջուկյան սուլթան [[Ալփ-Արսլան]]ը (1064-1072) ոչ միայն հաղթում է բյուզանդացիներին, այլև գերի է վերցնում կայսր [[Ռոմանոս Դիոգենես|Ռոմանոս IV Դիոգենեսին]] (1067-1071)։ Դրանից հետո իր տիրույթներում սուլթանը նշանակում է նոր կառավարիչներ։
 
Թավրիզում վերջ է տրվում Ռավվադիների իշխանությանը, և կառավարիչ է նշանակվում սուլթանի ներկայացուցիչը։ 1107 թվականին Վահսուդանի ժառանգներից Ահմադիլ իբն Իբրահիմը օգնում է սելջուկյան սուլթան Մուհամմադ I-ին, և դառնում Մարաղայի կառավարիչը։ Ռավվադիները մասնակցում են նաև [[Խաչակրաց արշավանքներ]]ին։
 
== Գահացանկ ==