«Ջոակինո Ռոսսինի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ): → )։ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 10.
Ջոակինո Ռոսինին ծնվել է [[1792]] թվականին իտալական [[Պեզարո]] փոքրիկ քաղաքում։ Ռոսինիի հայրը շեփորահար էր, մայրը՝ երգչուհի և տղան մեծացավ երաժշտական միջավայրում։ Հենց որ ի հայտ եկավ տղայի երաժշտական տաղանդը, նրան ուղարկեցին [[Բոլոնիա]]՝ Անջելո Թեզեի մոտ՝ ձայնը մշակելու։ [[1807]] թվականին Ռոսինին սկսեց կոմպոզիցիայի դասեր ստանալ աբբա Մատեի մոտ՝ Բոլոնիայի Ֆիլհարմոնիկ լիցեյում, բայց ընդհատեց ուսումը, հենց որ անցան պարզ կոնտրապունկտի դասերը, քանզի Մատեի կարծիքով, վերջինիս տիրապետումը լիովին բավարար էր օպերա գրելու համար։
Ռոսինիի առաջին փորձը եղավ «Ամուսնական օրինագիծ» (իտալ. La cambiale di matrimonio, [[Վենետիկ]]ի «Սան Մոզե» թատրոնում, [[1810]] թ.) մեկ գործողությամբ օպերան, որն իր վրա փոքր ուշադրություն հրավիրեց, ինչպես երկրորդը՝ «Տարօրինակ պատահար» (իտալ. L'equivoco stravagante, Բոլոնիա, [[1811]] թ.):։ Սակայն այնքանով դուր եկան, որ Ռոսինին գործի լծվեց և [[1812]] թվականին արդեն գրեց հինգ օպերա։ Հաջորդ տարի Վենետիկի «[[Լա Ֆենիչե]]» թատրոնի բեմում բեմադրվեց «[[Տանկրեդ]]»-ը, ապա «[[Իտալուհին Ալժիրում]]» օպերան, որոնք մեծ հաջողություն ունեցան։
 
Բայց Ռոսինիին մեծ հաղթանակ բերեց [[Հռոմ]]ի «Արջենտինա» թատրոնում [[1816]]-ին բեմադրված նրա «[[Սևիլյան սափրիչ (օպերա)|Սևիլյան սափրիչը]]»: Օպերան Հռոմում դիմավորեցին մեծ անվստահությամբ, քանի որ մարդիկ համարձակություն համարեցին այն, որ ինչ-որ մեկը հանդգնել է [[Ջովանի Պաիզիելլո]]յից հետո նույն սյուժեով օպերա գրել։ Ռոսինիի օպերայի առաջին ներկայացումը նույնիսկ սառն ընդունեցին։ Երկրորդ ներկայացումը, թեև թևաթափված Ռոսինին չղեկավարեց, հակառակը, ունեցավ արբեցնող հաջողություն։ Հասարակությունն այդ առիթով նույնիսկ ջահերով երթ կազմակերպեց։
Տող 21.
Ռոսսինիի օպերային երկու գլուխգործոցները իտալական երաժշտական թատրոնի ավանդույթային՝ կոմիկական և հերոսական ժանրերում հեղինակի որոնումների գագաթն են մարմնավորում։ Եթե «Սևիլյան սափրիչը» ամբողջացնում, ավարտում է [[բուֆֆա]] օպերայի զարգացումը, ապա «[[Վիլհելմ Տելլ (օպերա)|Վիլհելմ Տելլ]]»-ով դրվում է 19-րդ դարի հերոսական-ռոմանտիկական օպերայի սկիզբը։
 
Ստեղծագործական առաջին փուլում Ռոսսինին տարվեց կոմիկական ժանրով։ Մինչ [[1816 թ]]-ը Ռոսսինիի գրած 16 օպերաներից 9-ը բուֆֆա էին։ Այս ժանրով ստեղծագործելն ավելի հեշտ էր ստացվում, քան հսրոսական ժանրով։ Պատճառը հավանաբար բուֆֆա օպերայի բնույթի (որը տիպիկ ժանր էր երրորդ դասի համար)և Ռոսսինիի էության ներքին նմանությունն էր։ Ռեալիստիկ-կենցաղային սյուժեն, անհոգ հումորը, գործողությունների զարգացման դինամիկան և ամենակարևորը՝ երաժշտական լեզվի ժողովրդայնությունը շատ մոտ էին կոմպոզիտորի տաղանդին։ Ռոսսինին մնաց որպես բուֆֆա օպերայի անգերազանցելի վարպետ, [[Բեթհովեն]]ը խորհուրդ էր տվել նրան (նրանք հանդիպել էին [[Վիեննա]]յում, [[1822]] թ-ին) ստեղծագործել միայն կոմիկական ժանրում՝ վստահեցնելով, որ այլ կերպ ստեղծագործելու բոլոր փորձերը բռնություն կդառնան սեփական էության դեմ։ Իր վերջին կոմիկական ստեղծագործությունից 40 տարի անց հեղինակը գրեց «[[Տոնական մեսսա]]ն» , որտեղ կան հումորային տարրեր (հումորային դիմելաձև [[Աստված|Աստծուն]], որտեղ խոսում էր իր մասին, թե ինքը ստեղծվել է կոմիկական թատրոնի համար):։ Ռոսսինիի բնավորության ամենավառ գծերից էին խանդավառությունը ու կենսուրախությունը և անսպառ սրամտությունը։
 
== Հիմնական օպերաները ==