«Սկիպիոն Աֆրիկացի Ավագ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 46.
[[Իսպանիա]]յում [[կարթագենացինե]]րի դեմ մարտերում իր հոր և հորեղբոր մահվանից հետո Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնը դարձավ այդ տարածաշրջանում Հռոմի [[զորք]]երի հրամանատարը՝ [[պրոկոնսուլ]]ի լիազորություններով (մ․թ․ա․ 211 թվական)։ Նա զավթեց [[Նոր Կարթագեն]] [[քաղաք]]ը (մ․թ․ա․ 209 թվական), մ․թ․ա․ 208 թվականին [[Բեկուլի ճակատամարտ]]ում ջարդեց [[Հասդրուբալ Բարկիդ]]ին, ոչնչացրեց [[Մագոն Բարկիդ]]ի և [[Հասդրուբալ Գիսկո]]յի՝ Գիսկոյի կամ Գիսգոյի որդու [[բանակ]]ները՝ [[Իլիպի ճակատամարտ]]ում (մ․թ․ա․ 206 թվական)։ Այդ բոլորի արդյունքում արդեն մ․թ․ա 206 թվականի վերջին [[հռոմեացիներ]]ը վերահսկում էին [[Իսպանիա]]յում կարթագենացիների բոլոր [[տիրույթ]]ները, ինչն էլ վճռական ազդեցություն ունեցավ [[Երկրորդ Պունիկյան պատերազմ]]ի արդյունքի վրա։
 
Վերադառնալով Հռոմ, Սկիպիոնը հասավ նրան, որ ընտրվեց [[Հռոմեական հանրապետություն|Հռոմեական հանրապետության|]] կոնսուլ և թույլտվություն ստացավ զորքերով ափ իջնել [[Հին Լիբիա]]յում՝ [[Աֆրիկա]]։ Մ․թ․ա․ 203 թվականին նա ոչնչացրեց Գիսկոնի որդի Հասդրուբալի և [[Նումիդիա]]յի արքա [[Սիֆաքս]]ի բանակները, իսկ ապա ևս մեկ անգամ ջարդեց [[Հասդրուբալ]]ին [[Մեծ Հարթավայրերի ճակատամարտ]]ում և իր հսկողության տակ առավ Նումիդիան։ Դա հարկադրեց [[Իտալիա]]յում փառահեղ հաղթանակներ տանող կարթագենական [[զորավար]]ին՝ անպարտելի համարվող [[Հաննիբալ]]ին, հեռանալ այնտեղից և վերադառնալ հայրենիք՝ Աֆրիկա։ [[Զամայի ճակատամարտում]], որը վճռորոշ դարձավ, Սկիպիոնը ջարդեց նաև անպարտելի Հաննիբալին (մ․թ․ա․ 202 թվական), որից հետո Հռոմեական հանրապետության անունից հաշտություն կնքեց [[Կարթագենի հանրապետություն|Կարթագենի հանրապետության]] հետ, ըստ որի վերջինս Հռոմին էր զիջում Իսպանիան, զրկվում էր իր [[նավատորմ]]ից և ինքնուրույն [[արտաքին քաղաքականություն]] վարելու իրավունքից։
 
Հետագա տարիներին Սկիպիոնը, որն ստացել էր ''Աֆրիկացի'' կամ ''Աֆրիկյան'' [[ագնոմեն]]ը կամ պատվանունը, ամենաազդեցիկ մարդն էր Հռոմեական հանրապետությունում։ Նա դարձավ [[ցենզոր]]՝ [[կենսոր]], իսկ ապա՝ [[Սենատ]]ի [[պրինցեպս]] (մ․թ․ա․ 199 թվական), իսկ իր հարազատներն ու դրածոները կանոնավորապես զբաղեցնում էին Հռոմեական հանրապետության բարձրագույն պաշտոնները։ Երբ սկսվեց [[Սիրիական պատերազմ, մ․թ․ա․ 2–րդ դար|Սիրիական պատերազմը]], Սկիպիոնը [[լեգատ]] դարձավ իր եղբոր՝ [[Լուկիոս Կոռնելիոս Սկիպիոն Ասիացի|Լուկիոս Կոռնելիոս Սկիպիոն Ասիացու]] մոտ, որը մ․թ․ա․ 190 թվականին ստացել էր Հռոմեական հանրապետության զորքերի հրամանատարությունը [[Ասիա]]յում։ Սակայն ռազմական գործողություններն Ասիայում (մ․թ․ա․ 190 թվական) փաստացի ղեկավարում էր Սկիպիոն Աֆրիկացին։ [[Մագնեզիայի ճակատամարտ]]ում Հռոմի հակառակորդը՝ [[Անտիոքոս III]] Սելևկյան [[արքա]]ն լիովին ջախջախվեց և հաշտություն խնդրեց։
Տող 253.
Գայոս Լելիոսը նախաձեռնեց մարտով հետախուզություն՝ այսինքն հարձակվեց աֆրիկյան ծովափնյա տարածքների վրա և ոչ միայն ավարառություն կատարեց, այլև հանդիպեց Մասինիսային, որը նրա միջոցով Սկիպիոնին հաղորդեց իր խնդրանքը՝ հնաավորինս արագ ափհանել զորքերն Աֆրիկայում։ Ընդ որում Մասինիսան խոստացավ Սկիպիոնին տամադրել օժանդակ հեծյալ ջոկատներ։ Լելիոսի այս հետախուզական ռազմարշավը ցուցադրեց Կարթագենի աֆրիկյան տիրույթների խոցելիությունը, ինչպես նաև այդ տարածաշրջանում Հռոմի դաշնակիցների առկայությունը։ Ճիշտ է, Սիֆաքսը, հետագայում նամակ ուղարկեց՝ պահանջելով զորքերի ափհանում պանել Աֆրիկայում և հաղորդելով, թե որ ինքը աջակցում է կարթագենացիներին, սակայն Սկիպիոնը բոլորից թաքցնում էր այդ նամակի բովանդակությունը{{sfn|Трухина Н.|1986|loc=с. 80}}։
 
Սկիպիոնի դրությունը և պատրաստվող ռազմարշավի հեռանկարներն առավել բարենպաստ դարձան, երբ [[Պուբլիոս Սեմպրոնիոս Տուդիտանոս]]ը (Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնի զինընկերը դեռ Կանների ճակատամարտի ժամանակվանից) հաշտության պայմանագիր կնքեց Հռոմի դեմ պատերազմող բալկանյան պետության՝ [[Հին Մակեդոնիա]]յի հետ։ Բացի այդ, քուրմ–դեկեմվիրները «պարզեցին», թե Հաննիբալին Իտալիայից դուրս քշելու հարցում կօգնի Մեծ Աստվածամայրը, որին այդ պատճառով «վերաբնակեցրին» Հռոմում։ Սկիպիոնի կողմնակիցները դա օգտագործեցին՝ Պուբլիոս Սկիպիոնի առաքելությանը սրբազան բնույթ հաղորդելու նպատակով։ Մ․թ․ա․ 204 թվականին սրբազան քարը, որը համարվում էր Աստվածամոր մարմնացումը, բերեցին Իտալիա, որտեղ նրան դիմավորեց հատուկ ընտրված «պետության լավագույն այրը»՝ [[Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոն Նազիկա]]ն, որը Հռոմի կոնսուլն է եղել մ․թ․ա․ 191 թվականին և այն ժամանակ արդեն պրոկոնսուլի զարմիկն էր{{sfn|Трухина Н.|1986|loc=с. 78—79}}{{sfn|Квашнин В.|2004|loc=с. 27}}։
 
Սակայն թե՛ ամբողջ աֆրիկյան ռազմարշավի, թե՛ հենց իր՝ Սկիպիոնի ամբողջ կարյերայի համար լուրջ սպառնալիք ծագեց [[Լոկրի]] քաղաքի պատճառով, որը գտնվում էր Բրուտիա մարզում, որը Պուբլիոս Կոռնելիոսի զորքերը խլել էին Հաննիբալից։ Լոկրիում տեղակայված հռոմեական կայազորը՝ լեգատ [[Քվինտոս Պլեմինիոս]]ի գլխավորությամբ այնպիսի սանձարձակություններ սկսեցին անել, որ լոկրիացիները բողոքեցին Հռոմեական Սենատին՝ պետության բարձրագույն օրենսդիր մարմնին։ Սենատոր – «հայրերը» Քվինտոս Փաբիոսի գլխավորությամբ մի հետաքննություն սկսեցին, որի արդյունքներով Սկիպիոնը կարող էր նույնիսկ զրկվել կոնսուլական իշխանության լիազորություններից, սակայն սենատական կատաղի բանավեճերի ընթացքում վերջին խոսքն այնուամենայնիվ վերապահվեց Պուբլիոս Կոռնելիոսի դաշնակիցներին, որոնց գլխավորում էր [[Քվինտոս Կեկիլիոս Մետելլոս]]ը, որը եղել է Հռոմի կոնսուլ մ․թ․ա․ 206 թվականին{{sfn|Трухина Н.|1986|loc=с. 106}}։ Սենատի վճռով Քվինտոս Պլեմինիոսը ճանաչվեց կատարված սանձարձակությունների, ապօրինությունների հիմնական մեղավորը և բանտ ուղարկվեց, որտեղ էլ շուտով վախճանվեց։ Սիկիլիայի [[Սիրակուզա]] քաղաք ուղարկվեց հատուկ սենատական հանձնաժողով, որը գլխավորում էր Պոմպոնիոսներից մեկը՝ կա՛մ Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնի մորեղբայրը, կա՛մ մորեղբորորդին{{sfn|Квашнин В.|2004|loc=с. 28}}։ Ճիշտ է, հանձնաժողովի կազմում էին նաև երկու պլեբեյական տրիբուն և մեկ պլեբեյական էդիլոս, ովքեր պետք է հարկ եղած դեպքում ձերբակալեին պրոկոնսուլին, իսկ եթե նա արդեն նավարկել էր դեպի Աֆրիկա՝ հրամայեին նրան՝ վերադառնալ։ Սակայն Հռոմի Սենատից ուղարկված այդ հանձնաժողովը, ընդհակառակը, շատ գոհ մնաց ռազմարշավի նախապատրաստման մակարդակից և Պուբլիոս Կոռնելիոսը վերջնական թույլտվություն ստացավ՝ մեկնելու անդրծովյան ռազմարշավի{{sfn|Родионов Е.|2005|loc=с. 510—511}}{{sfn|Трухина Н.|1986|loc=с. 79—80}}։
Տող 268.
Մ․թ․ա․ 203 թվականի գարնանը, մի խավարտչին գիշեր, Սկիպիոնն իր ճամբարից դուրս բերեց զորքի մեծ մասը։ Դուրս բերված զորքի կեսը Գայոս Լելիոսի գլխավորությամբ շարժվեց ընդդեմ Սիֆաքսի ճամբարի, իսկ մյուս կեսը՝ անձամբ պրոկոնսուլ Սկիպիոնի գլխավորությամբ՝ դեպի Հասդրուբալի ճամբարը։ Նախ Լելիոսն այրեց նումիդացիների հյուղակները, իսկ ապա, երբ կարթագենացիները տեսնելով հրդեհը, դուրս եկան իրենց կացարաներից, որպեսզի օգնեն իրենց դաշնակիցներին, իսկ ոմանք էլ՝ ուղղակի նայեն այդ տեսարանին, Սկիպիոնի ռազմիկները հարձակվեցին ապշած կարթագենացիների վրա, և կրակի տվեցին նաև թշնամական երկրորդ ճամբարը։ Հակառակորդը սարսափելի կորուստներ կրեց․ ըստ Տիտոս Լիվիոսի տեղեկությունների՝ հսկայական բանակից մնացին ոչ ավելի, քան երկու հազար հետևակայիններ և հինգ հարյուր հեծյալներ։ Այնինչ հռոմեացիներից գրեթե ոչ մեկը չզոհվեց{{sfn|Трухина Н.|1986|loc=с. 81}}։
 
Հաջորդ ամսվա ընթացքում Սկիպիոնը պաշարել էր Ուտիկան։ Հասդրուբալն ու Սիֆաքսը հավաքեցին ևս մեկ բանակ՝ կազմված 30 հազար ռազմիկներից և կենտրոնացրեցին Մեծ Հարթավայրերում։ Այստեղ Սկիպիոնը գրոհեց թշնամու վրա։ Հռոմեական հեծելազորը արագորեն փախուստի մատնեց հակառակորդի թևերում կանգնած՝ հիմնականում նորակոչիկ զինվորներից բաղկացած զորամասերը, և դրանից հետո՝ դիմադրությունը շարունակում էր միայն [[կելտիբերներ]]ի չորսհազարանոց զորաջոկատը, որը գրեթե գլխովին ոչնչացվեց{{sfn|Родионов Е.|2005|loc=с. 520}}։ Հաղթանակ տանելով, Սկիպիոնն իր բանակը բաժանեց երկու մասի։ Ինքը՝ մի մասին առաջնորդեց ընդդեմ Կարթագեն մայրաքաղաքի առանց մարտի գրավեց [[Թունիս]] կամ [[Տունետ]] քաղաքը, այնպես որ հակառակորդի մայրաքաղաքից հռոմեական բանակն հեռու էր ընդամենը երեք մղոն։ Ի պատասխան՝ կարթագենացիները փորձեցին ոչնչացնել հռոմեական նավատորմը, որը կանգնած էր Ուտիկա քաղաքից ոչ հեռու։ Պուբլիոս Կոռնելիոսը այնպիսի ամուր պաշտպանություն կազմակերպեց, որ հռոմեացիները կարողացան հետ մղել հակառակորդի բոլոր գրոհները, որի արդյունքում թեպետ կորցրեցին վաթսուն միավոր փոխադրանավ, սակայն պահպանեցին իրենց բոլոր մարտական ռազմանավերը {{sfn|Родионов Е.|2005|loc=с. 521—522}}{{sfn|Бобровникова Т.|2009|loc=с. 154—155}}։
 
Միաժամանակ հռոմեական բանակի մյուս մասը՝ Գայոս Լելիոսի գլխավորությամբ, և Մասինիսայի հեծելազորի աջակցությամբ, ներխուժեցին Նումիդիայի խորքը՝ հետապնդելով Սիֆաքսին։ Մասյսիլիոսների արքան՝ Սիֆաքսը ևս մեկ բանակ հավաքեց, սակայն պարտության մատնվեց և գերեվարվեց։ Դաշնակիցները գրավեցին նրա մայրաքաղաքը և բռնեցին նրա տիկնոջը՝ [[Սոֆոնիսբա]]յին, որը ԳԻսգոնի որդի Հասդրուբալի դուստրն էր։ Անտիկ հեղինակները Սոֆոնիսբային համարում են Սիֆաքսի՝ Կարթագենի կողմն անցնելու մեղավորը։ Մասինիսան, որը մի ժամանակ նշանադրված էր Սֆոնիսբայի հետ, անմիջապես ամուսնացավ նրա հետ։ Սկիպիոնը, որը ցանկանում էր բացառել Մասինիսայի դաշինքը՝ Հռոմի թշնամիների հետ, հրամայեց նրան հանձնել իր նոր տիկնոջը՝ որպես ռազմավարի մաս։ Այդ ամենի արդյունքում Սոֆոնիսբան ինքնասպան եղավ։ Պուբլիոս Կոռնելիոսը հաջորդ օրն իսկ Մասինիսային հռչակեց Նումիդիայի արքա{{sfn|Родионов Е.|2005|loc=с. 522—525}}{{sfn|Лансель С.|2002|loc=с. 263—265}}{{sfn|Бобровникова Т.|2009|loc=с. 155—158}}։ Այնինչ Սիֆաքսը որոշ ժամանակ մշտապես գտնվում էր Սկիպիոնի կողքին, և հետագա հեղինակները նրա դրոթյունը համեմատում էին պարսից արքա Կյուրոսի մոտ պարտված Լյուդիայի արքա Կրեսոսի դրության հետ{{sfn|Трухина Н.|1986|loc=с. 82}}։ Սակայն շուտով Պուբլիոս Կոռնելիոսը գերավարված արքային ուղարկեց Իտալիա, և վերջինս վախճանվեց բանտարգելության մեջ։