«Սկիպիոն Աֆրիկացի Ավագ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 261.
==== Մ․թ․ա․ 204—203 թվականների պատերազմաշրջանները ====
[[Պատկեր:Campagna africana di Scipione 204-203 aC.png|մինի|upright=2.0|Ռազմագործողությունները Աֆրիկայում մ․թ․ա․ 204—203 թվականներին]]
 
Սկիպիոնը Սիկիլիայի ափերից դեպի Աֆրիկա նավարկությունն սկսեց մ․թ․ա․ 204 թվականի ամռանը, արդեն որպես պրոկոնսուլ{{sfn|Broughton T.|1951|loc=р. 308}} և ունենալով մի բանակ, որի կազմում առկա էր 15–ից մինչև 35 հազար զինվոր{{sfn|Лансель С.|2002|loc=с. 257}}։ Հռոմեական բանակի ափհանումը Աֆրիկայում տեղի ունեցավ [[Ուտիկա]] քաղաքից ոչ հեռու{{sfn|Родионов Е.|2005|loc=с. 513}}։ Հռոմեացիները, որոնց միացել էր Մասինիսն՝ իր իսկ խոստումի համաձայն, հանկարծակիության, ինչպես նաև նումիդիական հեծելազորի օժանդակության շնոհիվ կարողացան ջարդել երկու կարթագենյան զորաջոկատ, գրավեցին մի քանի քաղաք և փորձում էին զավթել նաև Ուտիկան, սակայն վերջինիս պաշտպանները հետ էին մղում հռոմեական զորքերի բոլոր գրոհները։ Շուտով մոտեցան կարթագենացիների պատկառելի, ինչպես նաև իրենց դաշնակից մնացած նումիդացիների մի մասի ռազմական ուժերը, որոնց, ընդհանուր հրամանատարն էր Գիսգոնի որդի Հասդրուբալը և Կարթագենի հավատարիմ մնացած Սիֆաքսը։ Այդ երկուսի հրամանատարության ներքո գտնվում էին ավելի քան 80 հազար զինվորներ, ուստի Սկիպիոնը ստիպված եղավ նահանջել ծովի մեջ ելուստի կերպով խրված մերկ ցամաքաերիզը։ Ահա այդտեղ էլ հռոմեական բանակը ձմեռեց{{sfn|Родионов Е.|2005|loc=с. 514}}{{sfn|Лансель С.|2002|loc=с. 259—260}}{{sfn|Бобровникова Т.|2009|loc=с. 149—150}}։
 
Ձմռան ընթացքում Սկիպիոնը գործուն բանակցություններ էր վարում Սիֆաքսի և Հասդրուբալի հետ, կեղծավորաբար հաշտություն և խաղաղություն առաջարկելով նրանց։ Անշուշտ, հռոմեացի զորավար–քաղաքագետի իսկական նպատակն էր հակառակորդի զգոնության թմրեցումը և մանրակրկիտ հետախուզության անցկացումը։ Թշնամական բանակի վրա հարձակման պլանը մշակելիս վճռորոշ դեր էր խաղում այն, որ կարթագենյան և նումիդական զորքերի ռազմիկները ապրում են փայտից ու եղեգնից պատրաստված կացարաններում{{sfn|Лансель С.|2002|loc=с. 261}}{{sfn|Родионов Е.|2005|loc=с. 516—517}}։
 
Մ․թ․ա․ 203 թվականի գարնանը, մի խավարտչին գիշեր, Սկիպիոնն իր ճամբարից դուրս բերեց զորքի մեծ մասը։ Դուրս բերված զորքի կեսը Գայոս Լելեյոսի գլխավորությամբ շարժվեց ընդդեմ Սիֆաքսի ճամբարի, իսկ մյուս կեսը՝ անձամբ պրոկոնսուլ Սկիպիոնի գլխավորությամբ՝ դեպի Հասդրուբալի ճամբարը։ Նախ Լելեյոսն այրեց նումիդացիների հյուղակները, իսկ ապա, երբ կարթագենացիները տեսնելով հրդեհը, դուրս եկան իրենց կացարաներից, որպեսզի օգնեն իրենց դաշնակիցների, կամ ուղղակի նայեն այդ տեսարանին, Սկիպիոնի ռազմիկները հարձակվեցին ապշած կարթագենացիների վրա, և կրակի տվեցին նաև թշնամական երկրորդ ճամբարը։ Հակառակորդը սարսափելի կորուստներ կրեց․ ըստ Տիտոս Լիվիոսի տեղեկությունների՝ հսկայական բանակից մնացին ոչ ավելի, քան երկու հազար հետևակայիններ և հինգ հարյուր հեծյալներ։ Այնինչ հռոմեացիներից գրեթե ոչ մեկը չզոհվեց{{sfn|Трухина Н.|1986|loc=с. 81}}։
 
Հաջորդ ամսվա ընթացքում Սկիպիոնը պաշարել էր Ուտիկան։ Հասդրուբալն ու Սիֆաքսը հավաքեցին ևս մեկ բանակ՝ կազմված 30 հազար ռազմիկներից և կենտրոնացրեցին Մեծ Հարթավայրերում։ Այստեղ Սկիպիոնը գրոհեց թշնամու վրա։ Հռոմեական հեծելազորը արագորեն փախուստի մատնեց հակառակորդի թևերում կանգնած՝ հիմնականում նորակոչիկ զինվորներից բաղկացած զորամասերը, և դրանից հետո՝ դիմադրությունը շարունակում էր միայն [[կելտիբերներ]]ի չորսհազարանոց զորաջոկատը, որը գրեթե գլխովին ոչնչացվեց{{sfn|Родионов Е.|2005|loc=с. 520}}։ Հաղթանակ տանելով, Սկիպիոնն իր բանակը բաժանեց երկու մասի։ Ինքը՝ մի մասին առաջնորդեց ընդդեմ Կարթագեն մայրաքաղաքի առանց մարտի գրավեց [[Թունիս]] կամ [[Տունետ]] քաղաքը, այնպես որ հակառակորդի մայրաքաղաքից հռոմեական բանակն հեռու էր ընդամենը երեք մղոն։ Ի պատասխան՝ կարթագենացիները փորձեցին ոչնչացնել հռոմեական նավատորմը, որը կանգնած էր Ուտիկա քաղաքից ոչ հեռու։ Պուբլիոս Կոռնելիոսը այնպիսի ամուր պաշտպանություն կազմակերպեց, որ հռոմեացիները կարողացան հետ մղել հակառակորդի բոլոր գրոհները, որի արդյունքում թեպետ կորցրեցին վաթսուն միավոր փոխադրանավ, սակայն պահպանեցին իրենց բոլոր մարտական ռազմանավերը {{sfn|Родионов Е.|2005|loc=с. 521—522}}{{sfn|Бобровникова Т.|2009|loc=с. 154—155}}։
 
Միաժամանակ հռոմեական բանակի մյուս մասը՝ Գայոս Լելիոսի գլխավորությամբ, և Մասինիսայի հեծելազորի աջակցությամբ, ներխուժեցին Նումիդիայի խորքը՝ հետապնդելով Սիֆաքսին։ Մասյսիլիոսների արքան՝ Սիֆաքսը ևս մեկ բանակ հավաքեց, սակայն պարտության մատնվեց և գերեվարվեց։ Դաշնակիցները գրավեցին նրա մայրաքաղաքը և բռնեցին նրա տիկնոջը՝ [[Սոֆոնիսբա]]յին, որը ԳԻսգոնի որդի Հասդրուբալի դուստրն էր։ Անտիկ հեղինակները Սոֆոնիսբային համարում են Սիֆաքսի՝ Կարթագենի կողմն անցնելու մեղավորը։ Մասինիսան, որը մի ժամանակ նշանադրված էր Սֆոնիսբայի հետ, անմիջապես ամուսնացավ նրա հետ։ Սկիպիոնը, որը ցանկանում էր բացառել Մասինիսայի դաշինքը՝ Հռոմի թշնամիների հետ, հրամայեց նրան հանձնել իր նոր տիկնոջը՝ որպես ռազմավարի մաս։ Այդ ամենի արդյունքում Սոֆոնիսբան ինքնասպան եղավ։ Պուբլիոս Կոռնելիոսը հաջորդ օրն իսկ Մասինիսային հռչակեց Նումիդիայի արքա{{sfn|Родионов Е.|2005|loc=с. 522—525}}{{sfn|Лансель С.|2002|loc=с. 263—265}}{{sfn|Бобровникова Т.|2009|loc=с. 155—158}}։ Այնինչ Սիֆաքսը որոշ ժամանակ մշտապես գտնվում էր Սկիպիոնի կողքին, և հետագա հեղինակները նրա դրոթյունը համեմատում էին պարսից արքա Կյուրոսի մոտ պարտված Լյուդիայի արքա Կրեսոսի դրության հետ{{sfn|Трухина Н.|1986|loc=с. 82}}։ Սակայն շուտով Պուբլիոս Կոռնելիոսը գերավարված արքային ուղարկեց Իտալիա, և վերջինս վախճանվեց բանտարգելության մեջ։
 
Այդ կերպ ամրապնդելով իր դիրքեն Աֆրիկայում, Սկիպիոնը դարձյալ ճամբար դրեց Թունիս կամ Տունետ քաղաքի մոտ։ Կարթագենացիները Մեծ Հարթավայրերում ճակատամարտում պարտություն կրելուց հետո, անմիջապես հրաման ուղարեցին Հաննիբալին՝ վերադառնալ Իտալիայից, իսկ այժմ, ժամանակ շահելու և ռազմական գործողութունները ձգձգելու համար, առաջարկեցին պրոկոսնուլին՝ հաշտության բանակցություններ սկսկել։ Վերջինս պայմաններ առաջադրեց․
= կարթագենյան զորքերի դուրս բերումը Իտալիայից և Գալիայից,
= Կարթագենի հրաժարումը Իսպանիայից,
= հռոմեական ռազմագերիների, դասալիք–փախստականների և փախստական ստրուկների հետ վերադարձում,
= կարթագենյան ռազմանավատորմի նվազեցում մինչև 20 նավի,
= ռազմատուգանքի վճարում։
 
Կարթագենացիները այդ պայմաններն ընդունեցին։ Նրանք հաշտության պայմանագիր կնքելու համար դեսպանություն ուղարկեցին Հռոմ{{sfn|Родионов Е.|2005|loc=с. 525}}{{sfn|Лансель С.|2002|loc=с. 265—267}}։
 
Ժամանակաշրջանի և կոնկրետ այդ ռազմական իրադարձությունների վերաբերյալ երկու հիմանակն պատմական աղբյուրները՝ Լիվիոսը և Ապիանոսը տարբեր կերպ են ներկայացնում հետագա դեպքերի զարգացումը։ Ըստ Լիվիոսի՝ հռոմեական սենատը հասկացավ, որ կարթագենացիները պարզապես կամենում են ժամանակ շահել, և հրամայեց Սկիպիոնին՝ շարունակել պատերազմը{{sfn|Тит Ливий|1994|loc=XXХ, 22-23}}։ Այնինչ ըստ Ապիանոսի՝ Սենատը Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնին իրավունք շնորհեց՝ որոշում կայացնելու, և վերջինս համաձայնվեց հաշտություն կնքել։ Կողմերը դեսպաններ փոխանակեցին{{sfn|Аппиан|2002|loc=Пунические войны, 31-32}}, այինչն այդ ժամանակ կարթագենացիները հարձակվեցին հռոմեական էսկադրայի վրա, որը տուժել էր հողմից, իսկ ապա նաև անարգեցին Սկիպիոնի դեսպանորդներին, այնպես որ զինադադարը խախտվեց{{sfn|Родионов Е.|2005|loc=с. 530—532}}։ Մոտավորապես նույն օրերին Աֆրիկա վերադարձավ Հաննիբալը։ Ռազմագործողությունները վերսկսվեցին ադեն հաջորդ՝ մ․թ․ա․ 202 թվականին։
 
==== Զամա ====