'''Չափայնություն''', ֆիզիկական մեծություն, արտահայտություն, որը ցույց է տալիս, թե որքան անգամ կփոխվի ֆիզիկական մեծության [[միավոր]]ը՝ տվյալ համակարգում իբրև հիմնական ընդունված մեծությունների միավորները փոփոխելիս։ Չափայնություն հիմնական միավորների ընդհանրացված [[սիմվոլ]]ների արտադրյալից կազմված միանդամ է սիմվոլներն ունեն տարբեր աստիճաններ ([[ամբողջ]] կամ [[կոտորակ]]ային, դրական կամ բացասական), որոնք կոչվում են չափայնության [[ցուցիչ]]ներ։ Օրինակ, արագության չափայնություն LT <sup>−1</sup> է, որտեղ T-ն ժամանակի չափայնություն․ է, Լ-ը՝ երկարությունը։ Այդ սիմվոլներն անկախ են ժամանակի և երկարության միավորների կոնկրետ չափից ([[վայրկյան]], [[րոպե]], [[ժամ]], [[մետր]], [[սանտիմետր]] )։ Շատ դեպքերում չափայնությունը հնարավորություն է տալիս կապ հաստատել համապատասխան մեծությունների միջև։