«Շվեդիայի և Նորվեգիայի միացյալ թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: ): → )։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Շվեդ-նորվեգական միություն''' (1814-1905), [[Շվեդիա]]յի և [[Նորվեգիա]]յի պետական-իրավական միավորումը իրական միության (ունիայի) հիման վրա։ Պարտադրվել է զենքի ուժով Շվեդիայի կողմից, [[1814]] թվականի շվեդա-նորվեգական պատերազմից հետո։ Ուժի մեջ է մտել [[1814]] թվականի [[նոյեմբերի 4]]-ից՝ շվեդ թագավոր [[Կարլ XIII]]-ին Նորվեգիայի թագավոր ընտրելով։ Շվեդիան և Նորվեգիան ունեին ընդհանուր դիվանագիտական գերատեսչություն, յուրաքանչյուրը պահպանում էր իր օրենքները, կառավարումը, [[դատարան]]ը, [[եկեղեցի]]ն։ Նորվեգական բանակը (սպաները միայն նորվեգացիներ էին) գտնվում էր թագավորի հրամանատարության ներքո, բայց բանակի օգտագործումը Նորվեգիայի սահմաններից դուրս հնարավոր էր միայն նորվեգական պառլամենտի ([[ստորտինգ]]) հատուկ հրահանգով։ Ունիայի, որն արգելակում էր Նորվեգիայի տնեսական և քաղաքական զարգացումը, գոյության ամբողջ ընթացքում նորվեգացիները պայքարել են նրա խզման համար, և ստորտինգը եղել է այդ պայքարի կենտրոնը։ [[1905]] թվականի [[հունիսի 7]]-ին ստորտինգը որոշում ընդունեց ունիան խզելու մասին (դրան նպաստեց նաև [[Ռուսաստան]]ի և [[Մեծ Բրիտանիա]]յի բարյացակամ դիրքորոշումը Նորվեգիայի հանդեպ)։ Խզումը ձևակերպվեց [[Կարլստադ]]ի շվեդա-նորվեգական համաձայնագրով ([[1905]]):։
 
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=555}}