«Շուկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (39) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (13) oգտվելով ԱՎԲ
Տող 8.
Ամերիկացի տնտեսագետ, շուկայագետ [[Ֆիլիպ Կոտլեր]]ը շուկայի բնորոշումը կատարում է՝ ելնելով նրա սուբյեկտներից։ Նրա «Մարքեթինգի հիմունքներ» աշխատության մեջ շուկան սահմանված է որպես «ապրանքների առկա և հնարավոր գնորդների ամբողջություն»։
 
Ինստիտուցիոնալիզմի ներկայացուցիչ [[Ռոնալդ Քոուզ]]ը շուկան բնորոշում է որպես «բնական կարգ»։ Ըստ նրա՝ շուկան օբյեկտիվորեն սահմանված կարգ է, որը գործում է որոշակի «խաղի կանոններով»։ Այնտեղ, որտեղ խախտվում է այդ կարգը, թուլանում է «սեփականության իրավունքը», որն էլ իր հերթին մեծացնում է «տրանսակցիոն ծախսերը», այսինքն՝ անարդյունավետությունը։ Սեփականության իրավունքի ամրագրումը, ըստ Քոուզի, այն հիմքն է, որը ձևավորում է շուկայական մեխանիզմը՝ իր բոլոր առավելություններով հանդերձ։
 
Ժամանակակից տնտեսագիտական գրականության մեջ կան շուկայի այլ բնորոշումներ.
Տող 18.
Շուկայական մեխանիզմը գործում է որոշակի օբյեկտիվ օրինաչափությունների հիման վրա, որոնք դրսևորվում են որոշակի տարրերի փոխազդեցությամբ։ Շուկան ունի իրեն բնորոշ հիմնական տարրերը, որոնք շուկայական հարաբերությունները դարձնում են ավելի ընդգրկուն և խորը, քան պարզ փոխանակության հարաբերություններն են։ Շուկայի հիմնական տարրերն են՝ պահանջարկը, առաջարկը, մրցակցությունը, գինը և գովազդը։ Շուկայական հարաբերությունները գործողության մեջ են մտնում և դառնում իրական հարաբերություններ՝ նշված տարրերի միջոցով։ Որպես միասնական շուկայական համակարգի տարբեր կողմերի արտահայտություններ՝ նշված տարրերը գտնվում են փոխադարձ կապերի ու պայմանավորվածությունների մեջ։
=== Պահանջարկ և առաջարկ ===
Պահանջարկը ապրանքների և ծառայությունների այն քանակն է, որը տվյալ պայմաններում սպառողները կարող են և ցանկանում են իրենց դրամական եկամուտներով գնել շուկայում ձևավորվող գնով, այսինքն՝ պահանջարկը գնողականությունն է, որ կախված է եկամուտներից և գներից։ Պահանջարկի մեծությունը պայմանավորված է նաև մի շարք այլ գործոններով՝ սպառողական նախասիրություն, մոդա, սպասումներ և այլն։ Առաջարկը՝ որպես շուկայի հիմնական տարրերից մեկը, ապրանքների ու ծառայությունների այն քանակն է, որը շուկայում ներկայացվում է վաճառքի տվյալ գնով։ Եթե պահանջարկը ներկայացնում են գնորդները կամ սպառողները, ապա առաջարկը՝ վաճառողները կամ արտադրողները։ Առաջարկը պայմանավորված է արտադրական ծախսերով, հումքի և նյութի գներով, տեխնոլոգիական առաջընթացով, արտադրողականությամբ և ապրանքի շուկայական գնով։ Պահանջարկը և առաջարկը փոխկապակցված են և կազմում են շուկայական համակարգի երկու հիմնական կողմերը։
Առաջարկը՝ որպես շուկայի տարր, գոյություն ունի որոշակի պահանջարկի առկայության պայմաններում, և ընդհակառակը։ Մեկի փոփոխությունը անդրադառնում է մյուսի վրա։
 
=== Գին ===
Գինը՝ որպես շուկայի տարր, կարգավորիչի դեր է կատարում առաջարկի և պահանջարկի միջև։ Գինը դիտարկվում է ինչպես պահանջարկի, այնպես էլ առաջարկի տեսանկյունից։ Պահանջարկի գինը գնորդի կողմից ներկայացվող գինն է, իսկ առաջարկի գինը՝ վաճառողի։ Դրա բարձրացումը նվազեցնում է պահանջարկը և մեծացնում առաջարկը։ Իր հերթին պահանջարկի և առաջարկի փոփոխությունն ազդում է գնի մակարդակի վրա։ Եթե պահանջարկը մեծանում է, գինը բարձրանում է, և հակառակը։ Եթե առաջարկը մեծանում է, գինը նվազում է, և հակառակը։ Այդ է պատճառը, որ շուկայի սահմանումը ներակայացնելիս կարևորվում է գնային ազդակների (իմպուլսների) կամ ազդանշանների դերը։ Գինը յուրահատուկ տեղեկատվության աղբյուր է տնտեսավարող սուբյեկտների համար։ Շուկայական գինը սահմանվում է առաջարկի և պահանջարկի հարաբերակցությամբ, որը պայմանավորված է մրցակցությամբ։
 
=== Մրցակցություն ===
Մրցակցությունը տարբեր արտադրողների միջև պայքարն է միավոր արդյունքի ծախսերը կրճատելու, [[բարիք]]ի քանակական և որակական պարամետրերը բարելավելու, գիտատեխնիկական առաջադիմության նվաճումները արտադրության մեջ ներդնելու ճանապարհով ավելի շատ սպառողներ ներգրավելու և եկամուտներ ապահովելու համար։ Մրցակցությունը արտադրության շարժիչ ուժն է։ Բոլոր արտադրողները ցանկանում են շուկայից դուրս մղել մյուսներին։ Իրենց այդ նպատակին հասնելու համար նրանք ավելի խնայողաբար և արդյունավետ են օգտագործում առկա ռեսուրսները, մեծ շահագրգռվածություն են ցուցաբերում նոր [[տեխնիկա]]յի և [[տեխնոլոգիա]]յի ներդրման գործում, ինչը բարձրացնում է աշխատանքի արտադրողականությունը, կրճատում է միավոր բարիքի ծախսերը և ապահովում ավելի որակյալ արտադրանք։ Այսպիսով՝ շուկայական տնտեսությունը հիմնված է երեք առանցքների կամ տարրերի վրա, որոնք տնտեսության ինքնակարգավորման ճանապարհով ապահովում են սահմանափակ ռեսուրսների արդյունավետ օգտագործում և հասարակության աճող [[պահանջմունք (տնտեսագիտություն)|պահանջմունք]]ների բավարարում։
== Օբյեկտներ և սուբյեկտներ ==
=== Օբյեկտներ ===
Տող 40.
 
==== Տնային տնտեսություն ====
Տնային տնտեսության ներկայացուցիչները մի կողմից՝ ռեսուրսների սեփականատերերն են, իսկ մյուս կողմից՝ [[բարիք]]ների (նյութական և հոգևոր, պարենային և ոչ պարենային, տարբեր տեսակի ծառայություններ և այլն) վերջնական սպառողները։ Տնային տնտեսությունը շուկայում առաջարկում է արտադրության գործոններ։ Այդ գործոնների մատուցած ծառայության համաձայն՝ տնային տնտեսության ներկայացուցիչները ստանում են իրենց փոխհատուցումը [[աշխատավարձ]]ի, [[տոկոս]]ի և [[ռենտա]]յի ձևով։ Տնային տնտեսության ներկայացուցիչները ստացված աշխատավարձով, տոկոսով և ռենտայով ձեռք են բերում իրենց անհրաժեշտ բարիքներ։ Տեղի է ունենում գործունեության փոխանակություն, որն իրականացվում է փողի՝ որպես միասնական չափման միավորի (էտալոնի) միջոցով։
==== Ֆիրմա կամ ձեռնարկություն ====
Ֆիրմայի կամ ձեռնարկության միջոցով տեղի է ունենում արտադրության գործոնների (կապիտալ, աշխատանք, բնական ռեսուրս, ձեռնարկատիրություն) միացման գործընթացը, որի շնորհիվ ստեղծվում է այս կամ այն բարիքը։ Տնտեսության զարգացմանը զուգընթաց տեղի է ունեցել արտադրության գործոնների սեփականատիրոջ և ձեռնարկատիրության տարանջատում, ինչը նույն աշխատանքի բաժանման գործընթացի շարունակությունն է։ Շուկայի սուբյեկտներին դիտարկելիս կարևոր է տարանջատել ռեսուրսի սեփականատիրոջը այն օգտագործողից կամ արտադրությունը կազմակերպողից։ [[Ձեռնարկատիրություն]]ը (արտադրության կազմակերպումը) պահանջում է համապատասխան իմացություն, գիտելիքներ, ունակություն և այլն։ Այդ է պատճառը, որ ձեռնարկատիրությունը համարվում է արտադրության գործոն։ Շուկայում ձեռներեցը առաջարկում է ռեսուրսի սեփականատիրոջը իր ծառայությունը։ Ռեսուրսի սեփականատերը իր միջոցները տրամադրում է ձեռներեցին, որը, կազմակերպելով արտադրությունը, կատարած գործունեության դիմաց ստանում է փոխհատուցում կամ վճար, որն արտադրության այդ գործոնի (ձեռնարկատիրության) եկամուտն է։ Այդ փոխհատուցումը կամ եկամուտը կոչվում է [[շահույթ]]։ Հենց ռեսուրսների սեփականատերը (տնային տնտեսության ներկայացուցիչը) հանդես է գալիս որպես ձեռներեց։ Միևնույն անձը մի կողմից՝ տնային տնտեսության ներկայացուցիչ է, իսկ մյուս կողմից՝ ձեռներեց։ Այդ դեպքում իր ռեսուրսների (կապիտալի, աշխատանքի, հողի) օգտագործման դիմաց ստանում է աշխատավարձ, տոկոս և ռենտա, իսկ որպես ձեռներեց՝ շահույթ։ Տնտեսական գործընթացները ավելի հստակ պատկերացնելու նպատակով ուսումնասիրությունների ժամանակ տնային տնտեսության ներկայացուցիչը պայմանականորեն տարանջատվում է ձեռներեցից։ Միևնույն անձը մի կողմից՝ դիտարկվում է որպես տնային տնտեսության ներկայացուցիչ, իսկ մյուս կողմից՝ որպես ձեռներեց։
==== Պետություն ====
Շուկայական տնտեսությունն ունի մի շարք թերություններ, որոնք բացասաբար են անդրադառնում ռեսուրսների արդյունավետ օգտագործման վրա։ Գոյություն ունեն բազմաթիվ հիմնախնդիրներ (ազգային անվտանգություն, հասարակական կարգուկանոնի պահպանություն և այլն), որոնք հնարավոր չէ լուծել շուկայական տնտեսության սկզբունքներով։ Պետությունը ստանձնում է մի շարք կարևոր տնտեսական, քաղաքական, սոցիալական գործառույթներ, որոնց միջոցով ապահովում է հասարակության նորմալ կենսագործունեությունը։ Այնպես էլ պետական գործառնություններն ունեն իրենց օգտակարությունը, որոնց համար պետք է վճարել։ Այսինքն՝ դրանք նույնպես ունեն իրենց արժեքը (գինը)։ Պետությունը մատուցում է իր ծառայությունները, որի դիմաց հասարակության անդամները վճարում են տարբեր ձևերով, որոնցից հիմնականը հարկերն են։
Տող 53.
Շուկայական մրցակցությունը ստիպում է արտադրողներին ռեսուրսներն օգտագործել առավել խնայողաբար և արդյունավետ, ինչն իր հերթին խթանում է գիտատեխնիկական առաջադիմության ներդրումները արտադրության մեջ։ Առավել մեծ եկամուտ ստանալու ակնկալիքով արտադրողները ձգտում են բարելավել արտադրվող բարիքների տեսականին և որակը։ Շուկայի մասնակիցներն անընդհատ կատարելագործում են իրենց մասնագիտական ունակությունները, որովհետև մրցակցության պայմաններում կարող են դուրս մղվել արտադրությունից և հայտնվել գործազուրկի կարգավիճակում։ Հատկապես էական է ձեռներեցների դերը, որոնք մրցակցության ճնշման տակ անընդհատ փորձում են կիրառել նորույթներ, հայտնաբերել բարիքների իրացման նոր շուկաներ, արտադրության կազմակերպման նոր ձևեր և այլն։ Այս ճանապարհով ապահովվում են արտադրության զարգացման բարձր տեմպեր՝ տեխնոլոգիական նորամուծությունների կիրառման հիմքի վրա։
=== Միջնորդական գործառույթ ===
Շուկայական տնտեսությունը՝ իբրև հորիզոնական կոորդինացիա, յուրատեսակ համակարգ (կառույց) է՝ տարբեր արտադրողների և սպառողների միջև փոխհարաբերություններ հաստատելու համար։ Շուկայական համակարգի միջոցով կարգավորվում է բազմաթիվ տնտեսավարող սուբյեկտների միջև ինքնաբերական (սպոնտան) համագործակցությունը պահանջարկի և առաջարկի հարաբերակցության, ինչպես նաև գնի փոփոխության հիմքի վրա։ Դրա միջոցով ապահովվում է ռեսուրսների արդյունավետ օգտագործումը և բաշխումը արտադրության տարբեր ոլորտների միջև։
=== Տեղեկատվական (ինֆորմացիոն) գործառույթ ===
Շուկայում գների, պահանջարկի ու առաջարկի, գործազրկության մակարդակի, աշխատավարձի, տոկոսադրույքի փոփոխությունները այն հիմնական տեղեկություններն են, որոնք հնարավորություն են տալիս բոլոր սուբյեկտներին (տնային տնտեսության ներկայաուցիչներ, գործարարներ, պետական կառույցներ և այլն) ճիշտ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու գործում։ Այդ որոշումները վերաբերում են սպառողներին՝ թե ինչ խմբաքանակի բարիք պետք է գնեն, արտադրողներին՝ ինչ պետք է արտադրեն և, դրան համապատասխան, ինչ ռեսուրսներ պետք է ձեռք բերեն, պետական կառույցներին՝ թե ինչ տնտեսական քաղաքականություն պետք է իրականացնեն։ Այս տեսանկյունից շուկան կարևոր տեղեկատվական գործառույթ է իրականացնում։
=== Կարգավորման գործառույթ ===
Վերը նշված գործառույթների միջոցով շուկայական տնտեսությունը ապահովում է ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, խթանում է գիտատեխնիկական առաջադիմությունը, նպաստում է պահանջմունքների բավարարման շրջանակների մեծացմանը ինչպես քանակապես, այնպես էլ որակապես։ Այդ ամենով հանդերձ՝ շուկան կարգավորում է տնտեսավարող սուբյեկտների փոխհարաբերությունները, որի հիմքը գործունեության փոխանակությունն է՝ կառուցված արժեքային ազդակների վրա։
 
== Գրականություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շուկա» էջից