«Մոսկվայի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Մոսկվայի ճակատամարտ''' [[1941]]-[[1942]], սովետական զինված ուժերի ռազմական գործողությունները [[Հայրենական մեծ պատերազմ]]ի ([[1941]]—[[1945]]) ժամանակ՝ Մոսկվան գերմանա-ֆաշիստական զորքերից պաշտպանելու և նրանց ջախջախելու նպատակով։
 
Մոսկվայի ճակատամարտը բաժանվում է երկու շրջանի՝ պաշտպանական ([[1941]] թվականի սեպտեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը) և հարձակողական ([[1941]] թվականի դեկտեմբերի 5-ից [[1942]] թվականիի ապրիլի 20-ը)։ Պատերազմի առաջին օրերին Մոսկվան արագորեն զավթելու գերմանա-ֆաշիստական պլանի ձախողումից հետո գերմանական հրամանատարությունը նախապատրաստեց խոշոր հարձակողական օպերացիա, որը պայմանականորեն կոչեց «Թայֆուն»։ Այն պետք է իրականացներ «Կենտրոն» (հրամանատար՝ գեներալ-ֆելդմարշալ Ֆ․ Բոկ) բանակախումբը (75 դիվիզիա, 1․800 հզ մարդ, 1700 տանկ, ավելի քան 14 հզ հրանոթ ու ականանետ, 1390 ինքնաթիռ)։
 
Սովետական զորքերի համար կացությունը խիստ անբարենպաստ էր ռազմական, տնտեսությունը դեռևս չէր բավարարում գործող բանակի պահանջները։ Թշնամուն դիմադրելու էին Արևմտյան (հրամանատար՝ գեներալ-գնդապետ [[Իվան Կոնև|Ի․ Կոնև]]), Բրյանսկի (հրամանատար՝ գեներալ-գնդապետ Ա․ Երյոմենկո), Պահեստային (հրամանատար՝ Սովետական Միության մարշալ Ս․ Բուդյոննի), Կալինինի ռազմաճակատների զորքերը։ [[Մոսկվա]]յի հեռավոր մատույցներն էին ուղարկվում լավագույն զորամասեր ու միավորումներ։ Արևմուտքի ուղղությամբ զորքերի թիվը կազմում էր 1․250 հզ մարդ, 990 տանկ, 7600 հրանոթ ու ականանետ, 677 ինքնաթիռ։ Թշնամին ուներ որակական և քանակական առավելություն ռազմական, տեխնիկայի գծով։