«Մահապատիժ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Մեծ Բրիտանիայում: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 42.
=== Մեծ Բրիտանիայում===
{{Հիմնական|Մահապատիժը Մեծ Բրիտանիայում}}
Միջնադարյան Անգլիայում կախահան էին բարձրացնում մանր գողությունների համար, ընդ որում մեծ քանակությամբ։ Միայն լոնդոնյան Տայբերն շրջանում (մահապատժի վայր հասարակ մարդկանց համար) [[Էդուարդ VI]]-ի թագավորության ժամանակ տարեկան մահապատժի էր ենթարկվում միջինը 560 մարդ։ Բանակում և նավատորմում կարգապահական խախտումների համար կախահան էին հանում առագաստափայտի վրա․ կեղծ մետաղադրամների հատման համար եփում էին եռացող ջրի կամ ձեթի մեջ (մինչև [[17-րդ դար]]ը)։ Բացի այդ, կիրառվում էին նաև խեղման այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են քթի, ականջների, լեզվի կտրումը։ Ընդհանուր առմամբ, դատավճռով մահվան էր դատապարտվում հանցակազմ պարունակող 123 երևույթ։
 
Գողության համար [[կախաղան]] հանելը չեղյալ է հայտարարվել [[Վիկտորյա թագուհի|Վիկտորյա]] թագուհու թագավորության սկզբին, սակայն այդ մահապատիժը դեռևս կիրառվում էր [[սպանություն]] կատարած անձանց նկատմամբ, եթե միայն մարդասպանին չէր հաջողվում ապացուցել իր անմեղսունակությունը։ Այս կարգը պահպանվում էր 130 տարի շարունակ։