«Ձայն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (6) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 7.
Այն վայրում որտեղ օդ չկա չեն կարող տարածվել ձայնային ալիքներ, օրինակ՝ [[Լուսին|Լուսնի]] վրա։ Օդում ձայնի արագությունը մեկ վայրկյանում 330 մետր է։ Սակայն ձայնային ալիքները տարածվում են ոչ միայն օդում, այլ նաև ջրում, ընդ որում, գրեթե հինգ անգամ ավելի արագ։ Ձայնային ալիքներն էլ ավելի արագ տարածվում են պինդ մարմիններում, օրինակ պողպատե ձողում։ Ի դեպ Լուսնի վրա էլ կա պինդ մարմին՝ լուսնակեղևը։ Այդ պատճառով էլ, եթե նրա մակերևույթին հպենք ականջը կամ զգայուն որևէ սարք, պայթյունն, այնուամենայնիվ, կարել է «լսել»։
 
Ինչպես մյուս ալիքները, ձայնային ալիքները նույնպես ունեն որոշակի երկարություն։ Որքան կարճ են ալիքները, այնան ավելի հաճախ են հաջորդում միմյանց։ Այդ հաճախությունից է կախված ձայնի տոնը։ Մատներով բռնելով «երգող» լահասկանալի էրը, փորձեք կարճացնել այն։ Դուք կլսեք, որ լարի հնչողությունն ավելի է բարձրանում։ Այժմ հասկանալի է՞, թե ինչու մարդիկ տարբեր ձայներ ունեն։ Օդի ոչ բոլոր տատանումներն է, որ մենք կարող ենք լսել։ Մեր ականջի ընկալած ամենափոքր հաճախությունը կազմում է վայրկյանում 16 տատանում, ամենամեծ՝ մեկ վայրկյանում 20հզ. տատանում։ Եթե տատանումների հաճախությունը մեկ վայրկյանում 15-20 տատանումից փոքր է, այդ դեպքում ձայնը կոչվում է [[ինֆրաձայն]], իսկ եթե մեկ վայրկյանում 15-20հզ. տատանոմից մեծ է, ապա դա [[ուլտրաձայն]] է։ Ուլտրաձայներն ու ինֆրաձայները լսելու համար հարկավոր են հատուկ սարքեր։
 
Ձայներն առաջանում են տատանումներից։ Դրանք մեր ականջներին հասնում են ալիքներով։ Ձայները լինում են բարձր ու ցածր, ուժգին ու թույլ։ 16 Հց-ից փոքր և 20000 Հց-ից մեծ հաճախությամբ ձայները մեր ականջը չի ընկալում։ Չափազանց ուժգին ձայները կարող են վնասել լսողությունը։
Եթե ձգենք կիթառի լարը, այն կսկսի թրթռալ, իսկ դրա հետ նրան շրջապատող օդը հաջորդաբար կսեղմվի ու կնոսրանա։ Արդյունքում այդպիսի բազմաթիվ սեղմումներն ու նոսրացումները ջրի մակերևույթին տարածվող ալիքների նման կտարածվեն օդում։ Այդպիսի ալիքները կոչվում են ձայնական ալիքներ։ Դրանք անտեսանելի են, սակայն, երբ հասնում են մեր ականջներին, նրանց ազդեցությամբ թմբկաթաղանթներն սկսում են տատանվել, և մենք լսում ենք ձայնը։ Ձայնական ալիքները թափանցում են պինդ մարմինների, հեղուկների և գազերի միջով, սակայն անօդ տարածության մեջ դրանք չեն տարածվում։
 
Տող 23.
։
=== Ձայնի հաճախություն և բարձրություն ===
Ձայնը բնութագրվում է հաճախությամբ և բարձրությամբ։ Ձայնի հաճախությունը ձայնական ալիքի կատարած տատանումների թիվն է 1 վայրկյանում։ Այն չափում են Հերցերով (Հց)։ Վայրկյանում 1000 տատանում կատարող լարն արձակում է 1000 Հց հաճախությամբ ձայն։ Որքան մեծ է ձայնի հաճախությունը, այնքան գործիքի ձայնածավալում բարձր է ձայնի նոտան, այսինքն՝ այնքան սուր ձայն են ընկալում մեր ականջները։ Եթե մատներով բռնելով կարճացնենք տատանվող՝ «երգող» լարը, ապա կլսենք, որ լարի արձակած ձայնի հնչողությունը (տոնը) ավելի է բարձրանում։ Այդպես հասկանալի է դառնում, թե ինչու են մարդկանց ձայները տարբեր. տենորի ձայնալարերը տատանվում են ավելի մեծ հաճախությամբ, քան բասինը։ Սակայն մարդկանց կամ նվագարանների՝ մեր ականջին հասած ձայներն ու հնչյունները միշտ բաղկացած են ոչ թե մեկ, այլ մի քանի ալիքներից՝ օբերտոններից (հնչերանգներից). օրինակ՝ լարը տատանվում է միաժամանակ մի քանի ուղղություններով և առաջացնում է ձայնային ալիքների խառնուրդներ։
Մարդու ականջները կարող են ընկալել մոտավորապես 20-20000 Հց հաճախությամբ ձայները։ Տարիքի հետ ընկալման վերին սահմանն աստիճանաբար իջնում է։ Մարդու ականջին ընկալելի ձայներից բարձր հաճախությամբ ձայները կոչվում են անդրաձայներ։ Դրանց մի մասը լսում են շները, կատուներն ու չղջիկները։
=== Ձայնի ուժգնություն և աղմուկ ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ձայն» էջից