«Հեռագրական ապարատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ →‎top: clean up, փոխարինվեց: ): → )։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Heragrakanaparatnk2.PNG|մինի|Նկ. 1. հեռագրական ապարատի հաղորդիչի կառուցվածքային սխեման. 1. ինֆորմացիայի աղբյուր, 2. կոդավորող սարք, 3. հավաքաշարող սարք, 4. բաշխիչ, 5. ելքի սարք, 6. հաղորդակ, 7. կառավարող սարք, 8. ծառայական տարրերի տվիչ]]
[[Պատկեր:Capaature.PNG|մինի|Նկ. 2. հեռագրական ապարատի ընդունիչի կառուցվածքային սխեման. 1. մուտքի սարք, 2. ընդունող բաշխիչ, 3 . հավաքաշարող սարք, 4. վերծանիչ, 5. տպագրող սարք, 6. հաղորդակ, 7. կառավարող սարք]]
'''Հեռագրական ապարատ''', էլեկտրական հեռագրաազդանշանների հաղորդման և ընդունման ապարատ։ Առաջին հեռագրական ապարատ սաեղծել և գործողությունը ցուցադրել է [[Պ.Լ.Շիլլինգ]]ը ([[1832]]):։ Տարբերում են գրանցող ([[Սեմյուել Մորզե|Մորզեի]]) և տառատպիչ (ստարտստոպային) հեռագրական ապարատներ։ [[ԽՍՀՄ]]-ում հեռագրական ապարատի հիմնական տեսակներն են [[ժապավեն]]ային և [[փաթթոց]]ային ստարտստոպային ապարատները։ Հեռագրական ապարատը բաղկացած է [[հաղորդչ]]ից և [[ընդունիչ]]ից։
==Հեռագրական հաղորդիչ==
Հեռագրական հաղորդիչը (նկ. 1) իրագործում է հաղորդվող նշանների ծածկագրումը, զուգահեռ կոդային կոմբինացիայի փոխակերպումը հաջորդականի, կոդային կոմբինացիայի կազմը համալրում է ծառայական ազդանշաններով (ընդունիչի համաժամանակացման և փուլավորման համար), ինչպես նաև խիստ հաջորդականությամբ կապի գիծ է ուղարկում պահանջվող տևողության և ամպլիտուդի էլեկտրական ազդանշաններ։ Ինֆորմացիայի աղբյուրից տրվող յուրաքանչյուր նշան մտնում է կոդավորման (ծածկագրմանտարրերը կոդավորման սարքի ելքից անցնում են հավաքաշարող սարքը։ Հաղորդող բաշխիչը կոդային կոմբինացիայի յուրաքանչյուր տարր հաջորդաբար փոխակերպում է որոշակի տևողության [[էլեկտրական ազդանշան]]ի։ Ելքի սարքը ձևավորում է անհրաժեշտ հզորության, բևեռայնության և ձևի էլեկտրական ազդանշաններ, իսկ տվիչը հաղորդում է ծառայական ազդանշանները։ Ինֆորմացիայի հաղորդման արագությունը պայմանավորված է հաղորդակով։