«Խոզաբուծություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (484) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
 
'''Խոզաբուծություն''', [[Անասնաբուծություն|անասնաբուծության ճյուղ]], զբաղվում է [[խոզեր]]ի բուծմամբ՝ [[միս]], [[ճարպ]], [[կաշի]] և այլ մթերքներ ստանալու համար։
Խոզերն աչքի են ընկնում բարձր պտղատվությամբ և կերահատուցմամբ, վաղահասությամբ, հղիության շրջանի կարճատևությամբ։ Լավագույն տնտեսություններում մեկ հիմնական մերունի հաշվով տարեկան արտադրվում է ավելի քան 2, 5 տ միս։ Հասակավոր խոզերի սպանդային ելքը՝ 80 - 85, մատղաշներինը 72 - 75% է։ 100 կգ կենդանի քաշով խոզի մսեղիքը պարունակում է 52% [[մկանային հյուսվածք]], 38% [[ճարպ]]։ Խոզի միսը և ճարպը սննդարար մթերքներ են։ Մսի մարսելիությունը՝ 90 - 95, ճարպինը 98% է։ Միսը հարուստ է լիարժեք [[սպիտակուց]]ներով, [[հանքանյութ]]երով և [[վիտամին]]ներով։ ՍՍՀՄ-ում արտադրված մսի հաշվեկշռում խոզի միսը 40%-ից ավելի է (1975)։ Խոզաբուծությունն ունի մսային, բեկոնային, մսաճարպային և այլ ուղղություններ։
== Խոզաբուծությունն աշխարհում ==
Խոզաբուծությամբ մարդիկ զբաղվել են հնուց։ Մինչև [[18]]-[[19-րդ դար]]երում եվրոպական երկրներում հիմնականում տարածված էին տեղական, ցածր մթերատու խոզեր։ [[19-րդ դար]]ից [[Եվրոպա]]յում, հատկապես [[Անգլիա]]յում, ստեղծվեցին բարձր մթերատու ցեղեր։ Ռուսաստանում խոզաբուծությունը հետամնաց ճյուղերից էր, բուծվում էին տեղական, ցածր մթերատու խոզեր։ [[19-րդ դար]]ի վերջերին, արդյունաբերության զարգացմանը զուգնթաց, [[Ուկրաինա]]յում, Կենտրոնական սևահողային շրջաններում, Հյուսիսային [[Կովկաս]]ում ու [[Մերձբալթիկա]]յում ձևավորվեց ապրանքային խոզաբուծությունը։ Սակայն խոզերի ընդհանուր գլխաքանակը դանդաղ էր աճում ([[1916]] թվականին Ռուսաստանում կար 23 միլիոն խոզ)։
 
[[1972]] թվականին աշխարհում խոզերի գլխաքանակը կազմել է 680 մլն, արտադրվել 40, 1 միլիոն տ միս։
== Խոզաբուծությունը նախկին ԽՍՀՄ-ում ==
Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությ֊ունից հետո սովետական կառավարության ձեռնարկած միջոցառումները նպաստեցին խոզաբուծության հետագա զարգացմանը։ Խոզերի գլխաքանակը [[1928]] թվականին հասավ 27, 7 մլն, [[1976]] թվականին՝ մոտ 58, 8 մլն։ Խոզերի գլխաքանակի ավելացմանը զուգընթաց [[ԽՍՀՄ]]-ում ստեղծվել են բարձր մթերատու ցեղեր, մշակվել խոզաբուծության արդյունաբերության հիմունքներով վարելու նոր ձևեր, կառուցվել պետական խոշոր արդյունաբերական, միջկոլտնտեսային, արտադրության փակ փուլով մասնագիտացված խոզաբուծական տնտեսություններ։
== Խոզաբուծությունը Հայաստանում ==
[[Հայաստան]]ում խոզերի բուծմամբ զբաղվել են հնագույն ժամանակներից։ Նախապատմական բնակատեղիներում ([[Թեղուտ]], [[Շենգավիթ]], [[Աղստև]]) հայտնաբերված խոզի ոսկորները, օտար և հայ մատենագիրների հաղորդած տեղեկությունները հաստատում են, որ Հայկական բարձրավանդակում խոզը ընտելացվել է մոտավորապես նեոլիթում։ [[11-րդ դար]]ից [[Հայաստան]]ում խոզաբուծությունն աստիճանաբար անկում է ապրել, իսկ հետագայում՝ գրեթե վերացել։ [[1920]] թվականին Հայաստանում կար 5 200 գլուխ խոզ։ Սովետական կարգերի հաստատումից հետո խոզաբուծությունը սկսում է զարգանալ, և արդեն [[1928]] թվականին բուծվում էր մոտ 30 000, [[1976]] թվականին՝ 142 000 խոզ։
Հայաստանում խոզաբուծությունը կենտրոնացված է հիմնականում հյուսիս-արևելյան և [[Արարատյան դաշտ]]ի շրջաններում։ Այն արդյունաբերական հիմունքներով վարելու նպատակով կառուցվել է [[Սովետաշեն]]ի խոզաբուծական համալիրը, իսկ 10 հնգամյակի վերջում շահագործման է հանձնվել [[Թալին]]ի շրջանում կառուցվող ևս երկու համալիր։ Սովետական Միության տարիներին լայն ծավալ է ստացել նաև խոզի մսի արտադրությունը միջտնտեսային ձեռնարկություններում։