«Լազարյան ճեմարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 14.
==Ճեմարանի հայկական դեմքը==
[[Պատկեր:ArmenianStamps-134.jpg|300px|մինի|Լազարյան ճեմարանի շենքը [[ՀՀ]] [[փոստային նամականիշ]]ի վրա]]
Լազարյան ճեմարանը իր գոյության ընթացքում պահպանել է իր հայկական դիմագիծը՝ [[հայերեն]] դասավանդել են հայագիտական առարկաները, ուսուցչական-դասախոսական կազմի և սաների մեծ մասը եղել են [[հայեր]], ղեկավարությունը (տնօրինություն և հոգաբարձություն) հիմնականում գտնվել է հայերի ձեռքում։ [[1844]] թվականին Լազարյան ճեմարանում սովորել է 105 սան, որից 73-ը՝ հայ, 30-ը՝ ռուս, 2-ը՝ այլազգի։ Ճեմարանը իրավամբ մեծարվել է «Մայր դպրանոց», «Սերմնացան հայոց դպրոցաց» անուններով։ Լազարյան ճեմարանի շնորհիվ հայ դպրոցները, հայ կրթական գործիչները հաղորդակցվել են ռուսական և Եվրոպական առաջավոր մտքին։ Ճեմարանի շուրջ համախմբված հայ մտավորականների՝ [[Միքայել Նալբանդյան|Մ. Նալբանդյանի]], Ս. Նազարյանի նախաձեռնությամբ ու ջանքերով է դրվել [[Մոսկվա]]յի հայ մամուլի հիմքը։ Ճեմարանը ուներ տպարան, որը լույս է ընծայել 13 լեզուներով գրականություն։ Ճեմարանի գրադարանի հավաքածուն ([[1913]] թվականին՝ 40 հազար գիրք) հետագայում դարձել է [[Երևան]]ի [[ազգային գրադարան]]ի հիմնարար ֆոնդերից մեկը։ Լազարյան ճեմարանը ուներ նաև իր թատրոնը։
1919թ. ՌՍՖՍՀ կառավարության դեկրետով Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտը վերածվել է Հայկական, այնուհետև՝ վերանվանվել է Արևելյան կենդանի լեզուների, ապա՝ Մոսկվայի արևելագիտության ինստիտուտի։ ՀԿԳԿ-ի (Համամիութենական կենտրոնական գործադիր կոմիտե) 1921թ. որոշմամբ ճեմարանի շենքում ստեղծվել է Խորհրդային Հայաստանի մշակույթի տուն, և շենքը իր ողջ ունեցվածքով հանձնվել է հայ ժողովրդին։
Այսօր Մոսկվայի Հայկական նրբանցք կոչվող փողոցում գտնվող Լազարյան ճեմարանի շենքը Հայաստանի սեփականությունն է, և այնտեղ է գտնվում ՌԴ-ում [[ՀՀ]] դեսպանատունը։
Տող 43.
* [http://nt.am/am/dates/633/ Լազարյան ճեմարանի մասին Նոյյան տապանի հիշարժան տարեթվերում]
{{ՎՊԵ}}
 
[[Կատեգորիա:Հայկական սփյուռքի կրթօջախներ]]
[[Կատեգորիա:Կառույցներ նամականիշերի վրա]]