«Իբէյ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 3թ → 3 թ oգտվելով ԱՎԲ
չ →‎top: clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 52.
'''ԻբԷյ''' ({{lang-en|eBay}}) էլեկտրոնային աճուրդ իրականացնող ընկերությունը։ Ստեղծվել է 1995-ին։
 
1995 թ.-ին Պիեր Օմիդյարը հիմնադրեց «eBay» էլեկտրոնային աճուրդ իրականացնող ընկերությունը։ Էլեկտրոնային աճուրդների իրականացման ֆորմատը նշանակում է, որ ընկերությունը ծախսեր չի իրականացնում պահեստավորման տարածքների և առևտրային աշխատակիցների անձնակազմի պահպանման վրա։
«eBay» ընկերությունը օգնում էր կոլեկցիորներին գտնել հավաքացուի իրեր, վաճառողներին՝ բարձրացնել եկամուտները, իսկ զեղչերի սիրահարներին իրի համար ավելի քիչ վճարելու հնարավորությունը։<ref>[http://2248932.ru/images/Books/7_StrategicheskiyMenedgment.pdfx Ռազմավարական կառավարում]</ref>
 
1999 թ.-ին «eBay»-ի անունն ասոցացվում էր էլեկտրոնային աճուրդների հետ։ 2000 թ.-ի սկզբներին ընկերությունն ուներ վեբ-աճուրդների մակարդակի ամենալայն ցանցն աշխարհում, ինչը հնարավորություն է տալիս մարդկանց ոչ ավանդական, բայց գրավիչ ձևով գնել և վաճառել ամենատարբեր առարկաներ։
Ընկերության առաքելությունն է՝ «օգնել մարդկանց վաճառել աշխարհում հնարավոր ամենինչ»։ «eBay»-ի հայեցակարգն էր. «ստեղծել մի վայր, որտեղ կարելի է բիզնես վարել, ինչպես հին ու բարի ժամանակներում, երբ յուրաքանչյուր գնորդ և վաճառող ճանաչում էին միմյանց անձնապես և վստահում էին միմյանց»։
1998 թ.-ին ընկերության ղեկավարությունը ստանձնեց Մարգարետ Ուիտմորը, ով այդ ժամանակ աշխատում էր, որպես գլխավոր մենեջեր «Hasbro» ընկերության բաժիններից մեկում։ Մարգարատը՝ շնորհիվ իր փորձի [http://«Haspro%20-%20Teletubbies» «Haspro - Teletubbies»], [http://«Playskooi» «Playskooi»], և [http://«Mr.%20Potato%20Head» «Mr. Potato Head»] ապրանքանիշերի գլոբալ առաջխաղացման բնագավառում հրաշալի ղեկավար էր և փաստացիորեն դարձավ ընկերության դեմքը։<ref>[http://www.ebay.com/ Իբէյ]</ref>
 
1999 թ-ի վերջում «eBay»-ում աճուրդի էր հանվել 3000 անվանացանկի ավելի քան 3 մլն. առարկա։ Վաճառողները և պոտենցիալ գնորդները կարող էին տեսակավորել ցուցակներն ըստ անվանումների, ոլորտների, բանալի բառերի, գնորդների անունների կամ աճուրդի ամսաթվի։ Ընկերության վեբ-կայքում գրանցված էր ավելի քան 10մլն. օգտատեր, օրական կայքում ֆիքսվում էր 1.8մլն. այցելություն և դիտվում էր ավելի քան 375հազ. ապրանք։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իբէյ» էջից