«Էմուլսիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 11.
* ջուրը յուղի մեջ (հակադարձ էմուլսիա)։
 
Այն համակարգերը, որոնք օժտված են ավելցուկային էներգիայով անկայուն են։ Այդ ավելցուկային էներգիան էմուլսիոն խառնուրդներում նվազում է միջֆազային մակերեսների կրճատման շնորհիվ, որը տեղի է ուննում դիսպերս ֆազի առանձին կաթիլների իրար հետ միաձուլման՝ կռալեսցենցման հետևանքով։ Այդ բանի պատճառով դիսպերս համակարգը բաժանվում է երկու իրար մեջ չլուծվող շերտերի։ Որպեսզի էմուլսիաները կայունացվեն, նրանց ավելացնում են այնպիսի նյութեր, որոնք ադսորբվելով կաթիլների վրա խանգարում են նրանց իրար միացմանը։ Այդ կայունացնող նյութերը՝ ''ստաբիլզատորները'', կոչվում են [[էմուլգատորներ]], որոնք կախված իրենց բնույթից, էմուլսիաները ստաբիլացնում են կամ մակերեսային լարումը փոքրացնելու ճանապարհով, էմուլսիոն մասնիկին հաղորդելով նույն լիցքը, կամ միջֆազային բաժանման մակերեսին մեխանիկական ամրությամբ օժտված կոմպակտ թաղանթ առաջացնելու ճանապարհով։ Էմուլգատորի դեր են կատարում [[օճառ]]ը, [[սպիտակուցներ]]ը և մի շարք սինթետիկ՝ մեծամասամբ մակերեսորեն ակտիվ նյութեր։ Յուղ-ջուր տիպի էմուլսիաների համար լավ էմուլգատորներ են օճառը՝ [[նատրիում]]ի կամ [[կալիում]]ի ածխածնային երկար շղթայով օրգանական թթուների ջրալուծ աղերը, իսկ ջուր-յուղ տիպի էմուլսիաների համար՝ ոչ ջրալուծ օճառները, օրգանական թթուների [[կալցիում]]ի, [[մագնեզիում]]ի աղերը։ Լավ էմուլգատորներ են որոշ բնական նյութեր՝ ժելատինը, սպիտակուցները և այլն։ Այսպես, կովի կաթի մեջ, որտեղ էմուլսիա են առաջացնում յուղի կաթիլները ջրի մեջ դիսպերսվելով, որպես էմուլգատոր, ծառայում է կազեինը, իսկ կաուչուկատու [[բույսեր]]ի կաթնահյութերի՝ լատեքսի մեջ՝ սպիտակուցային նյութերը։
[[Պատկեր:Emulsions.svg|right|250px|thumb|Էմուլսիաների ստացումը]]
A. երկու չխառնվող հեղուկներ, <br />
Տող 31.
 
== Ստացում ==
Էմուլսիաների կայունությունը առաջին հերթին պայմանավորված է ֆազերի բաժանման մակերեսին մեխանիկական ամրություն ունեցող շերտերի առաջացումով։
Այդպիսի մեխանիկական ամրություն ունեցող պաշտպանական շերտեր կարող են առաջացնել նաև փոշիանման պինդ նյութերը, որոնց ազդեցությունը, որպես էմուլգատորի, հիմնված է նրանց ընտրողական թրջելիության վրա։ Ընդ որում ջրով թրջվող էմուլգատորները կոչվում են հիդրոֆիլ, իսկ յուղով թրջվողները՝ հիդրոֆոբ։
 
Հիդրոֆիլ փոշիաձև էմուլգատորներ են՝ [[կավ]]երը, [[կավիճ]]ը, [[գիպս]]ը, [[ապակի]]ն, իսկ հիդրոֆոբ են՝ [[կապար]]ի ու [[սնդիկ]]ի սուլֆիդներն ու յոդիդները, որոշ օրգանական նյութեր, մուրը։ Հիդրոֆիլ էմուլգատորները՝ ջուր-յուղ տիպի էմուլսիաները ։ Այդ ձևով կարելի է ստանալ մինչև 90-99% դիսպերս ֆազ պարունակող էմուլսիաներ (օրինակ, 95% բենզոլը ջրում կամ 99% պարաֆինը ջրում), որոնցում առաջացած մեխանիկական ամուր շերտերը խանգարում են կոալեսցենցմանը։
 
Էմուլսիաներն ըստ դիսպերս ֆազի պարունակության ընդունված է բաժանել
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Էմուլսիա» էջից