«Երաժշտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: ): → )։ (7) oգտվելով ԱՎԲ
Տող 16.
 
=== Նախապատմական ժամանակներ ===
Նախապատմական երաժշտությունը տեսականորեն կարող է բացատրվել ըստ [[պալեոլիթ]]ի հնագիտական կայքերից վերցված բացահայտումներով։ [[Ֆլեյտա]]ները հաճախ հայտնաբերվում են՝ փորագրված [[ոսկոր]]ներից, որոնց վրա լայնակի անցքեր են արված։ Դիվյե Բաբե ֆլեյտան, որը փորագրվել է քարանձավաբնակ [[արջ]]ի ազդրոսկորից, մոտավորապես, 40,000 տարվա եղելություն ունի։ [[Հնդկաստան]]ը այն երկրներից է, որոնք ունեն հին երաժշտական մշակույթ։ Ամենահին և ամենամեծ նախապատմական երաժշտական գործիքների հավաքածուն հայտնաբերվել է [[Չինաստանի մշակույթ|Չինաստանում]] (Ք.Ա. 7000-6600 թթ.):։ Ամենահին [[երգ]]ը, որը հայտնաբերվել է կավե ցուցանակների վրա, գրված է մոտավորապես Ք.Ա. 1400 թվականին։
 
=== Հին Եգիպտոս ===
Տող 50.
=== Կլասիցիզմ ===
Դասական ժամանակաշրջանի երաժշտությունը (1750-1830) ունի ավելի թեթև, մաքուր և զգալիորեն ավելի պարզ կառուցվածք, և հակված է լինել ձայնային և երգեցիկ։ Այս ընթացքում ի հայտ եկան նոր ժանրեր։ Հիմնական ոճը հոմոֆոնիկ էր, որտեղ հիմնական մեղեդին և նվագակցությունը հստակ տարբերվում են։
Կարևորություն էր տրվում գործիքային երաժշտությանը։ Այս ժամանակաշրջանի երաժշտության հիմքում Բարրոկոյի ժամանակաշրջանի ձևերն էին, որոնք ավելի ընդլայնվեցին ([[սոնատ]], [[կոնցերտ]] և [[սիմֆոնիա]]):։ Մյուս հիմնական ձևերն էին [[տրիո]]ն, լարային քառյակները, սերենադները և դիվերտիսմենը։ Ամենակարևոր և զարգացվող ձևը սոնատն էր։ Չնայած բարրոկոյի ժամանակաշրջանի կոմպոզիտորները նույնպես գրում էին սոնտեներ, սակայն դասական սոնատները ամբողջովին տարբերվում են։ Դասական շրջանի գործիքային բոլոր ձևերի հիմքում ընկած էր սոնատի դրամատիկական կառուցվածքը։
Դասական շրջանում կատարված ամենակարևոր Էվոլյուցիոն քայլերից մեկը հասարակական կոնցերտների կատարելագործումն էր։ Ազնվականությունը կարևոր դեր էր խաղում երաժշտական կյանքի հովանավորության մեջ, սակայն հիմա [[կոմպոզիտոր]]ները արդեն կարող էին գոյատևել առանց նրա վարձակալության։ Աճող հանրաճանաչությունը հանգեցրեց նվագախմբերի թվերի շատացմանը։
Կլասիցիզմի շրջանի հայտնի կոմպոզիտորներից են Կարլ Ֆիլիպ Էմանուել Բախը, Քրիստոֆ Ուիլիբալդ Գլակը, Յոհան Քրիստինա Բախը, Ժոզեֆ Հայդենը, [[Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ]]ը, [[Լյուդվիգ վան Բեթհովեն]]ը և Ֆրանց Շուբերտը։
Տող 64.
Ի հայտ եկավ [[ջազ]]ային երաժշտությունը, որը 20-րդ դարի կարևոր երաժշտական ճյուղերից մեկը դարձավ, իսկ 20-րդ դարի երկրորդ կեսին կարևորվեց [[ռոք]] երաժշտությունը։ Ջազը ամերիկյան երաժշտական ձև է, որը ձևավորվել է 20-րդ դարի սկզբին աֆրո-ամերիկյան համայնքներում՝ աֆրիկյան և եվրոպական ավանդական երաժշտությունների միախառնումից՝ Հարավային Միացյալ Նահանգներում։
Իր զարգացման վաղ շրջանից մինչև հիմա ջազը ներառել է 19-20-րդ դարերի ամերիկյան պոպուլյար երաժշտությունից տարրեր։ Ջազը ի սկզբանե սնել է մի շարք ենթաժանրեր՝ Նոր Օռլեանի Դիքսիլենդից (1910-ականներ) մինչև 1970-ականներն ու 1980-ականների ջազ-ռոք ֆյուժն։
Ռոք երաժշտությունը պոպուլյար երաժշտության ժանր է, որը ձևավորվել է 1960-ականներից՝ 50-ականների ռոք ընդ ռոլ, ռոքաբիլի, [[բլյուզ]] և քանթրի երաժշտություններից։ Ռոքային ձայնը հաճախ կապվում է էլեկտրական կիթառի կամ ակուստիկ կիթառի հետ։ Այստեղ օգտագործվում են ուժեղ ենթաբիթեր՝ էլեկտրական բաս կիթառի ռիթմային բաժնով և ստեղնաշարային գործիքներով (երգեհոն, [[դաշնամուր]] կամ անալոգային և թվային սինթեզատորներ և համակարգիչներ):։ 1960-ականներին և 70-ականների սկզբին ռոք ժանրը ճյուղավորվեց տարբեր ենթաբաժինների՝ բլյուզ ռոքից և ջազ-ռոք ֆյուժնից մինչև պրոգրեսիվ ռոք և ռոքի փորձառական ժանրերի տարբեր տեսակներ։
 
== Կատարում ==
Տող 80.
 
=== Երաժշտական հնչյուն ===
Երաժշտությունը կազմվում է երաժշտական հնչյուններից։ Դրանք ունեն հստակ բարձրություն (հիմնական տոնի բարձրությունը սուբկոնտրօկտավայի դո [[նոտա]]յից մինչև հինգերորդ [[օկտավա]]յի ռե նոտան՝ 16-ից 4000-4500 Հց):։ Երաժշտական հնչյունի տեմբրը որոշվում է [[օբերտոն]]ների առկայությամբ և կախված է [[ձայն]]ի աղբյուրից։ Երաժշտական հնչյունը որոշակի երկարություն ունի։ Նրա ֆիզիկական յուրահատկությունն այն է, որ ձայնային ճնշումը գոյանում է ժամանակի պարբերական գործընթացով։<ref>{{ռուսերեն գիրք|автор=Г. С. Ландсберг|заглавие=Элементарный учебник физики|издание=8|место=Москва|издательство=Наука|год=1972|том=3}}</ref>
 
Երաժշտական հնչյունները խմբավորվում են երաժշտական համակարգի մեջ։ Երաժշտության կառուցման հիմքը ձայնասանդղակն է։ Դինամիկական երանգները ենթարկվում են բարձրությունների սանդղակին, որը չունի բացարձակ նշանակություններ։ Լայնորեն տարածված սանդղակում հարևան հնչյունները 1:2 հարաբերակցության մեջ են (ությակները վերաբերում են քառորդներին, քառորդները՝ կեսերին և այլն):։
 
== Երաժշտական արտադրություն ==
Տող 117.
== Հոգեբանություն ==
Ժամանակակից երաժշտության հոգեբանությունը նպատակ ունի բացատրելու և հասկանալու երաժշտական վարքագիծը և փորձը։ Այս ոլորտում կատարված ուսումնասիրությունները առաջնային էմպիրիկ են։
Երաժշտության հոգեբանությունը տարբեր ոլորտների հետ կապված ուսումնասիրության ոլորտ է (երաժշտության կատարում, կոմպոզիցիա, [[կրթություն]], քննադատություն և թերապիա և այլն):։
 
=== Երաժշտական ճանաչողություն ===
Տող 158.
 
=== Ակադեմիա ===
Երաժշտագիտությունը զբաղվում է երաժշտության ուսումնասիրությամբ։ Վաղ սահմանումներում առկա են 3 ենթակարգեր՝ սիստեմատիկ երաժշտագիտություն, պատմական երաժշտագիտություն, համեմատական երաժշտագիտություն կամ [[էթնոերաժշտագիտություն]]: Արդի ժամանակաշրջանում կարելի է բաժանել երաժշտության թեորիայի, երաժշտության պատմություն և էթնոերաժշտագիտություն։ Ոչ արևմտյան մշակութային երաժշտության ուսումնասիրությունն ու երաժշտության ուսումնասիրությունը կոչվում է էթնոերաժշտագիտություն։ Ուսանողները կարող են շարունակել երաժշտագիտության, էթնոերաժշտագիտության, երաժշտության պատմության և երաժշտության թեորիայի ուսումնասիրությունները՝ ստանալով տարբեր աստիճաններ (B.Mus, B.A. և այլն):։
Ավարտական աստիճաններից են երաժշտության մագիստրոսի, Արվեստի մագիստրոսի, փիլիսոփայությունների դոկտորի (PhD) և երաժշտական արվեստի դոկտորի (DMA) աստիճանները։