«Դիամագնիսականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (6) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → , ): → )։ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
== Տեսություն ==
=== Դիամագնիսներ ===
{|class="wikitable sortable" style="float:right;"
|+Որոշ դիամագնիսներ<ref name="hyper">{{cite web|url=http://hyperphysics.phy-astr.gsu.edu/Hbase/tables/magprop.html|title=Magnetic Properties of Solids|last=Nave|first=Carl L.|work=Hyper Physics|accessdate=2008 թ․ նոյեմբերի 9–ին}}</ref>
!Նյութ!! χ (&times; 10<sup>−5</sup>)
Տող 44.
որտեղ χ հաստատունը կոչվում է տվյալ նյութի մագնիսական ընկալունակություն։ Իսկ մագնիսական դաշտի լարվածության '''H''' վեկտորի և ինդուկցիայի '''B''' վեկտորի կապը թույլ մագնիսական դաշտերի դեպքում տրվում է
:<math> \mathbf{B}= \mu\mathbf{H}</math>
առնչությամբ, որտեղ <math> \mu= 1+4\pi\chi</math> հաստատունը կոչվում է տվյալ նյութի մագնիսական թափանցելիություն։ Դիմամագնիսների համար <math>\chi<0</math> և <math>\mu<1</math> : Աջակողմյան աղյուսակում բերված են որոշ դիամագնիսների մագնիսական ընկալունակությունների արժեքները միավորների [[ՍԳՎ]] համակարգում։ Քանի որ դիամագնիսների համար <math>\chi<0</math>, ապա մագնիսացման հետևանքով ստեղծված մագնիսական դաշտը հակառակ է ուղղված արտաքին մագնիսական դաշտին։ Մագնիսացումը ձգտում է թուլացնել մագնիսական դաշտը նյութի ներսում։ Կախված մագնիսական ընկալունակության արժեքից՝ տարբեր նյութեր տարբեր չափով են թուլացնում նյութի ներսի դաշտը։ Գերհաղորդականության վիճակում գտնվող նյութը գործնականում ամբողջությամբ չեզոքացնում է մագնիսական դաշտը(երբեմն ասում են, ու գերհաղորսիչը իր միջից դուրս է հանում արտաքին մագնիսական դաշտի ուժագծերը):։ Գերհաղորդիչների այսպիսի վարքը հայտնի է [[Մեյսների էֆեկտ]] անվամբ։
=== Լանգեվինի տեսությունը ===
Արտաքին թույլ մագնիսական դաշտում մագնիսական մոմենտ չունեցող ատոմը պտտվում է լարմորյան հաճախությամբ, որը որոշվում հետևյալ կերպ
:<math> \mathbf{\omega}= \frac{e}{2mc}\mathbf{B}</math>
որտեղ e-ը տարրական [[լիցք]]ն է, m-ը էլեկտրոնի զանգվածն է, c-ը՝ լույսի արագությունը, իսկ '''B'''-ը մագնիսական դաշտի ինդուկցիայի վեկտորը։ Բանաձևից երևում է, որ լարմորյան պտույտի անկյունային արագությունը ունի նույն ուղղությունը ինչ մագնիսական դաշտի ինդուկցիան։ Սա նշանակում է, որ այդ պտույտով պայմանավորված մագնիսական մոմենտը ուղղված կլինի '''B'''-ին հակառակ(քանի որ էլեկտրոնի լիցքը բացասական է):։ Տարբեր ատոմների կողմից ստեղծված այսպիսի մագնիսական մոմենտները կգումարվեն և կստեղծեն արտաքին '''B''' դաշտին հակառակ ուղղված մագնիսական դաշտ։ Սա դիամագնիսականության որակական բացատրությունն է՝ հիմնված ազատ վիճակում մագնիսական մոմենտ չունեցող ատոմների լարմորյան պտույտի վրա, որը տեղի է ունենում արտաքին հաստատուն մագնիսական դաշտի ազդեցությամբ։ Քանակական մանրամասն դատողությունների արդյունքում կարելի է հանգել մագնիսացվածության վեկտորի հետևյալ արտահայտությանը<ref name="Sivuhin">{{cite book|title=общий курс физики, том 3. электричество|editor=Д.В.Сивухин|publisher=издательство «наука», Москва|year=1983}}</ref>
:<math> \mathbf{I}= -\frac{NZe^2}{6mc^2}<R^2>\mathbf{H}</math>
որտեղ N-ը միավոր ծավալում ատոմների թիվն է, Z-ը՝ ատոմի կարգաթիվը, R-ը՝ էլեկտրոնի և ատոմի միջուկի հեռավորությունն է, իսկ <>-ով նշանակված է ներսում գրված մեծության միջին արժեքը։ Քանակական այս դատողություններն առաջին անգամ արել է Լանգեվինը և դիամագնիսականության այս տեսությունը, որն, ի միջի այլոց, կիսադասական տեսություն է՝ հիմնված ատոմի Բորի մոդելի վրա, հաճախ անվանում են Լանգեվինի տեսություն, իսկ այսպիսի պրոցեսով պայմանավորված դիամագնիսականությունը՝ Լանգեվինի դիամագնիսականություն։