«Դավիթ Անհաղթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Հեգել (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Arsogbot մասնակցի վերջին տարբերակին։
չ clean up, փոխարինվեց: է: → է։, դ: → դ։, ը: → ը։ (7), ի: → ի։, մ: → մ։ (5), ն: → ն։ (7), ջ: → ջ։, վ: → վ։ (2), տ: → տ։, ր: → ր։ (3), ց: → ց։ oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎ...
Տող 3.
{{Տեղեկաքարտ Փիլիսոփա}}
 
'''Դավիթ Անհաղթ''' (ծն. և մահ. թթ. անհայտ), V–VI դարերի հայ փիլիսոփա, նեոպլատոնականության հետևորդ:հետևորդ։ Հին հայկական փիլիսոփայության աշխարհիկ ուղղության հիմնադիր, հունաբան դպրոցի գլխավոր գործիչներից:գործիչներից։
 
Ըստ հին հայկական աղբյուրների նա ծնվել է Տարոնի գավառի Ներգին գյուղում:գյուղում։ Այդ պատճառով էլ նա ձեռագրերում հաճախ հիշատակվում է, որպես Դավիթ Ներգինցի:Ներգինցի։ Սեն Արևշատյան «Դավիթ Անհաղթը՝ հին Հայաստանի ականավոր փիլիսոփա», «Հայաստան» հրատ. Երևան, 1980,. Ըստ հետազոտությունների, Դավիթ Անհաղթը ծնվել է 5-րդ դարի 70-ական թվականներին, և մահացել է 6-րդ դարի կեսերին:կեսերին։ Երիտասարդ տարիներին Դավիթ Անհաղթը մեկնում է Հունաստան՝ ուսման:ուսման։ Ստույգ ճշտված է, որ Անհաղթը Հունաստանում աշակերտում է Օլիպիոդորոս Կրտսերին, որը 5-րդ դարի վերջերին և 6-րդ դարի սկզբներին ղեկավարում էր Ալեքսանդրիայի փիլիսոփայական դպրոցը:դպրոցը։ Վերադառնալով Հայաստան՝ ծավալել է գիտական և մանկավարժական գործունեություն:գործունեություն։ Մեծ հռչակ է վայելել նաև հունական աշխարհում:աշխարհում։ «Անհաղթ փիլիսոփայի» փառքը նա ձեռք է բերում իր գիտելիքների և ամենից առաջ բանավիճական ձիրքերի համար:համար։ Արևմտյան գրականության մեջ Դավիթ Անհաղթը հայտնի է նաև «Դավիթ Արմենիոս»՝ Դավիթ Հայ, անունով:անունով։
 
== Ստեղծագործություն ==
Տեքստերի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ Դավիթ Անհաղթը իր աշխատությունները սկզբում գրել է հունարեն Լեզվով:Լեզվով։<ref>Սեն Արևշատյան «Դավիթ Անհաղթը՝ հին Հայաստանի ականավոր փիլիսոփա», «Հայաստան» հրատ. Երևան, 1980, էջ 32</ref> Դավիթ Անհաղթը նպաստել է հայ փիլիսոփայության կազմավորմանը, վճռական դեր խաղացել փիլիսոփայության ճշգրիտ տերմինաբանության և գիտակարգերի մշակման բնագավառում:բնագավառում։ Դավիթ Անհաղթին վերագրվող բազմաթիվ երկերից անկասկած նրան է պատկանում չորս աշխատություն՝ «Սահմանք իմաստասիրութեան», «Վերլուծութիւն Ներածութեանն Պորփիւրի», «Մեկնութիւն Ստորոգութեանցն Արիստոտէլի» և «Մեկնութիւն ի Վերլուծականն Արիստոտէլի», ընդ որում, առաջին երեքը պահպանվել են նաև հունարեն:հունարեն։
 
Որպես նորպլատոնական, Դավիթ Անհաղթը իդեալիստական հիմքի վրա զուգակցել է [[Պլատոն]]ի, [[Արիստոտել]]ի և [[Պյութագորաս]]ի ուսմունքները:ուսմունքները։ Աստված, ըստ Դավիթ Անհաղթի, բոլոր լինելիության տիեզերաբանական ապացուցման սկզբունքը, համարելով, որ միայն բնությունը ճանաչելով է հնարավոր ճանաչել արարչին:արարչին։ Դավիթ Անհաղթի իմացության տեսությունը մոտ է Արիստոտելի իմացաբանությանը և ընդունել է նրա որոշ մատերիալիստակամ գծեր:գծեր։ Աշխարհը Դավիթ Անհաղթի կարծիքով լիովին ճանաչելի է:է։ Մարդու հինգ զգայարանները և բանականությունը հնարավորություն են տալիս զննելու և ճանաչելու ողջ բնությունը:բնությունը։
 
=== Առանձնահատկություններ ===
Դավիթ Անհաղթը փիլիսոփայությունը բաժանում է երկու մասի՝ տեսական և գործնական:գործնական։ Առաջին հիմքը հոգու ճանաչողական հատկությունն է, իսկ նպատակը՝ մարդու գիտակցությունից անկախ գոյություն ունեցող աշխարհի ճանաչումը:ճանաչումը։ Երկրորդի հիմքը հոգու այլ հատկություններըն են՝ արիությունը, ողջախոհությունը, արդարությունը:արդարությունը։ Նրա նպատակն է բարոյական արատներից ձերբազատել մարդկային հասարակությունը, յուրաքանչյուր անհատի ցույց տալ առաքինության ուղին:ուղին։
 
Արիստոտելի, Պլատոնի, [[Փիլոն Ալեքսանդրացի|Փիլոն Ալեքսանդրացու]] և անտիկ այլ մտածողների երկերի թարգմանություններով հանդերձ Դավիթ Անհաղթի հայ ժառանգությունը որոշիչ դեր խաղաց միջնադարյան փիլիսոփայության կազմավորման գործում:գործում։ Դավիթ Անհաղթի երկերը ազդեցություն են ունեցել միջնադարյան հայ փիլիսոփայության զարգացման վրա, շուրջ մեկ հազարամյակ եղել բազմաթիվ մեկնողական աշխատությունների առարկա և անտիկ դասական փիլիսոփայական երկերի հետ մտել միջնադարյան Հայաստանի բարձրագույն դպրոցների ծրագրերի մեջ:մեջ։ XVIII դ. նրա երկերը թարգմանվել են վրացերեն և շոշափելի դեր խաղացել նաև վրացական փիլիսոփայության մտքի զարգացման գործում:գործում։
 
== Դավիթ Անհաղթի եկեղեցական գործունեություն ==
Ըստ ավանդության, Դավիթ Անհաղթը բազմաթիվ երգեր է հորինել եկեղեցու համար:համար։ «Սահմանք իմաստասիրութեան» մեջ կան երգ–երաժշտությանը վերաբերող, թեև ոչ ծավալուն, բայց նշանակալից ասույթներ, որոնք առիթ են տվել զանազան մեկնությունների և, այդպիսով, խթանել ազգային երաժշտագիտության զարգացմանը:զարգացմանը։ Տեսության մեջ Դավիթ Անհաղթը ձայների հարաբերությունները հանգեցնելով քանակային հարաբերությունների՝ հիմնավորել է քանակի կատեգորիայի խաղացած վճռական դերը երաժշտության մեջ, որով և վերջինս կապվում է թվաբանության, երկրաչափության և աստղաբաշխության հետ:հետ։ Դավիթ Անհաղթը հայ միջավայրում ընդունելի է դարձրել երաժշտության տեսության ուսուցումը բարձրագույն կրթական ծրագրերով նախատեսելու գաղափարը:գաղափարը։
 
== Ծանոթագրություններ ==