«Արժույթի միջազգային հիմնադրամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ջնջվեց: <nowiki/> (5) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (13) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
''' Արժույթի միջազգային հիմնադրամ''' ('''ԱՄՀ''') ({{lang-en|International Monetary Fund}}, ''IMF''), [[ՄԱԿ]]-ի մասնագիտացված գործակալություն, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է [http://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%A3%D5%BF%D5%B8%D5%B6_(%D4%BF%D5%B8%D5%AC%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%AB%D5%A1) Վաշինգտոնում (Կոլումբիա)], [[ԱՄՆ]]։ Այն հիմնադրվել է 1944 թ. հուլիսի 22-ին [[Բրետոն Վուդսի կոնֆերանս]]ի ժամանակ և սկսել է գործել [[1945]] թ. [[դեկտեմբերի 27]]-ին, երբ 29 երկիր համաձայնագիր ստորագրեցին։ <ref name=ataglance>{{cite web|url= http://www.imf.org/external/np/exr/facts/glance.htm|title=Ցուցատախտակ` ԱՄՀ-ն թվերով |year=2009 |month=June |publisher=IMF | accessdate=2009 թ․ հուլիսի 19}}</ref>
Սկզբում այն 45 անդամ ուներ։ ԱՄՀ-ի ստեղծման հիմնական նպատակն էր կայունացնել փոխարժեքները և [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ից հետո աջակցել [[միջազգային վճարման համակարգ]]ի վերակառուցմանը։
 
ԱՄՀ-ին անդամակցում է [http://ru.wikipedia.org/wiki/%D0%93%D0%BE%D1%81%D1%83%D0%B4%D0%B0%D1%80%D1%81%D1%82%D0%B2%D0%B0_%E2%80%94_%D1%87%D0%BB%D0%B5%D0%BD%D1%8B_%D0%9C%D0%92%D0%A4#.D0.A1.D0.BF.D0.B8.D1.81.D0.BE.D0.BA_.D0.B3.D0.BE.D1.81.D1.83.D0.B4.D0.B0.D1.80.D1.81.D1.82.D0.B2 188 պետություն]։
Տող 7.
ԱՄՀ յուրաքանչյուր անդամ-պետություն վճարում է անդամավճար, որը կոչվում է "քվոտա"։ Քվոտան հիմնականում որոշվում է անդամ-պետության ՀՆԱ-ի մեծությամբ և պաշտոնական ռեզերվով։ Քվոտաները թույլ են տալիս որոշելու անդամ-պետության ձայների քանակը։ Անդամավճարները ձևավորում են ԱՄՀ ֆոնդը, որտեղից օգնություն է տրամադրվում այն պետություններին, որոնք ունեն ֆինանսական դժվարություններ։<ref name="imf">[http://www.imf.org/external/pubs/ft/survey/rus/2006/090106r.pdf "МВФ In focus", էջ 13-14]</ref>
 
Քվոտաների ընդհանուր գումարը կազմում է 238 միլիարդ SDR (Special Drowning Rights-փոխառության հատուկ իրավունքներ), որը համարժեք է 368 միլիարդ ԱՄՆ դոլարի։ <ref>[http://www.imf.org/external/np/exr/facts/rus/glancer.pdf Международный Валютный Фонд ИНФОРМАЦИОННАЯ СПРАВКА, էջ 2]</ref>
 
Յուրաքանչյուր պետության ձայների քանակը գոյանում է նրա "բազային ձայներից", որը կազմում է 250 ձայն՝ գումարած 1 ձայն յուրաքանչյուր 100 հազար SDR քվոտայի դիմաց։<ref name="imf" />
Տող 32.
 
Եթե երկիրը դիմում է ԱՄՀ-ին օգնության համար, ուրեմն, հնարավոր է, որ այն գտնվում է տնտեսական ճգնաժամի մեջ, կամ մոտ է ճգնաժամին, իր արժույթը ենթարկվում է սպեկուլյատիվ հարձակումների արժութային շուկայում, իր միջազգային պահուստները հյուծված են, տնտեսական ակտիվությունը գտնվում է լճացման մեջ կամ նվազում է, իսկ սնանկությունների քանակը աճում է։ Այդ դեպքում երկրի արտաքին վճարումների բնագավառում իրավիճակի բարելավման և տնտեսության կայուն աճի ապահովման համար հարկավոր է պաշտոնական և մասնավոր ֆինանսավորման որոշակի համադրություն։
ԱՄՀ-ը առաջարկություններ է անում երկրի կառավարությանը տնտեսական քաղաքականության միջոցների վերաբերյալ, որոնք թույլ կտան գոյություն ունեցող պրոբլեմներին ամենաարդյունավետ լուծումներ գտնել։ Որպեսզի ԱՄՀ-ը նույնպես կարողանա ֆինանսավորում տրամադրել, այն պետք է տվյալ երկրի իշխանությունների հետ համաձայնության հասնի մի շարք հարցերի շուրջ։ Մասնավորապես՝ այն քաղաքականության վերաբերյալ, որն ուղղված է կոնկրետ, քանակականորեն որոշված նպատակների իրականացմանը որոնք պետք է ապահովեն կայունություն արտաքին հաշիվներում, դրամավարկային և ֆինանսական ոլորտներում և ապահովեն կայուն տնտեսական աճ։ Ծրագրի ողջ պարունակությունը կառավարության կողմից հավաքվում է «Նպատակների մասին նամակի» մեջ, որն ուղարկվում է ԱՄՀ կարգադրիչ-տնօրենին։
Ծրագիրը, ԱՄՀ ֆինանսավորման օգնությամբ, մշակվում է երկրի իշխանությունների կողմից ԱՄՀ անձնակազմի հետ սերտ համագործակցությամբ՝ հաշվի առնելով տվյալ երկրի կոնկրետ հանգամանքները և պահանջները։ Դա հարկավոր է ծրագրի արդյունավետության ապահովման համար, ինչպես նաև բնակչության կողմից հավանություն ստանալու համար։ Այդպիսի հավանությունը վճռական նշանակություն ունի ծրագրի հաջողության համար։
 
Բացի դրանից՝ յուրաքանչյուր այդպիսի ծրագիր մշակվում է ճկուն մոտեցման հիման վրա, որպեսզի դրա իրականացման ժամանակ հնարավոր լինի վերանայել և վերագնահատել ծրագիրը հանգամանքների փոփոխության դեպքում։ Բազմաթիվ ծրագրեր իրականում վերանայվում են իրականացման ընթացքում։
==ԱՄՀ վարկավորման գործիքները և դրանց էվոլուցիան==
ԱՄՀ-ը վարկեր է տրամադրում տարբեր կանոնների և «մեխանիզմների» շրջանակներում, որոնք ձևավորվել են անցյալ տարիների ընթացքում, անդամ-պետությունների կարիքները հոգալու նպատակով։ Այդ մեխանիզմներով տրամադրվող վարկերի ժամկետները, ինչպես նաև այդ վարկերի տրամադրման և մարման պայմանները տարբեր են, և կախված են վճարային հաշվեկշռի հետ կապված պրոբլեմների բնույթից ու այն հանգամանքներից, որոնց վրա դրանք կողմնորոշված են։
 
ԱՄՀ 12 ամենախոշոր փոխառուները(1974-2000 թթ) միլիարդ ՀՓԻ
Տող 44.
ԱՄՀ ֆինանսավորման մեծ մասը տրամադրվում է վարկավորման հետևյալ երեք տիպերի շրջանակներում՝
“Ստենդբայ” վարկի մասին պայմանավորվածությունները համարվում են ԱՄՀ վարկային քաղաքականության կորիզը։ Դրանք առաջին անգամ օգտագործվել են 1952 թ-ին և նախատեսված են վճարային հաշվեկշռի հետ կապված կարճաժամկետ պրոբլեմների լուծման համար։
Միջնաժամկետ ընդլայնված պայմանավորվածությունները որոնք գործում են ԱՄՀ ընդլայնված վարկավորման մեխանիզմի մեջ նախատեսված են այն երկրների համար, որոնք պրոբլեմներ ունեն վճարային հաշվեկշռի ֆինանսավորման հետ, ինչը պայմանավորված է կառուցվածքային պրոբլեմներով։ Այսինքն, դրանց վերացման համար կարող է ավելի շատ ժամանակ պահանջվել, քան մակրոտնտեսական ոլորտում առաջացած թերությունների ողղման համար։ Կառուցվածքային քաղաքականության միջոցները կապված ընդլայնված վարկավորման մասին պայմանավորվածությունների հետ ներառում են բարեփոխումները, որոնք ուղղված են տնտեսության գործունեության բարելավման հետ։ Մասնավորապես, հարկային համակարգի և ֆինանսական ոլորտի բարեփոխումներ, պետական ձեռնարկությունների մասնավորեցում և քայլեր որոնք կօգնեն ավելի ճկուն դարձնել աշխատանքի շուկան։
1970-ականների ավարտից ԱՄՀ-ը արտոնյալ վարկեր է տրամադրում աղքատ անդամ-պետություններին, որպեսզի դրանք կարողանան՝ կարգի բերել արտաքին հաշիվները, ապահովել տնտեսական աճ և բարձրացնել բնակչության կենսամակարդակը։ Ներկայումս գործող մեխանիզմը՝ «Աղքատության կրճատմանը և տնտեսական աճի խրախուսմանն ուղղված ֆինսանսավորման մեխանիզմ» (PRGF), շրջանառության մեջ է դրվել որպես նախկինում գործող «Կառուցվածքային վերակառուցման ընդլայնված ֆինանսավորման մեխանիզմի» (ESAF) փոխարինիչ-1999 թվականի նոյեմբերին, որպեսզի աղքատության կրճատումը և տնտեսական աճը դարձնել տնտեսական քաղաքականության գլխավոր նպատակներից մեկը։
1990-ականների վերջերին ԱՄՀ-ն մեխանիզմներ մտցրեց, որոնք կոչված էին օգնել որոշ երկրների հաղթահարել անսպասելիորեն առաջացած անվստահությունը շուկայում և այդպիսով կանխել “շղթայական ռեակցիան” ` տնտեսական ճգնաժամերի տարածումը այն երկրների վրա որոնք վարում են խելամիտ քաղաքականություն։ ԱՄՀ-ը նաև վարկեր է տրամադրում այն երկրներին որոնց վճարային հաշվեկշռի հետ կապված պրոբլեմները առաջացել են բնական աղետներից, պատերազմական գործողություններից և արտահանման-ներմուծման հետ խնդիրներ որոնք առաջացել են անկախ այդ երկրի կամքից կամ գործողություններից։
Ներկայումս ԱՄՀ գլխավոր վարկառուներն են զարգացող երկրները, երկրներ`որոնք անցում են կատարում պլանային համակարգից շուկայականին, ինչպես նաև ձևավորվող շուկայով երկրներ` որոնք հաղթահարում են տնտեսական ճգնաժամերի հետևանքները։ Այդ երկրներից շատերը ունեն միայն սահմանափակ մուտք դեպի միջազգային կապիտալի շուկաներ, մասամբ պայմանավորված տնտեսական դժվարություններով։ 1970-ականների վերջից սկսած բոլոր զարգացած արդյունաբերական երկրները ի վիճակի են հոգալ կապիտալի շուկայում իրենց ֆինանսական պահանջները, բայց ԱՄՀ գոյության առաջին երկու տասնամյակներում կազմակերոպության ֆինանսավորման կեսը ուղղվում էր այդ երկրներ։
 
ԱՄՀ տրամադրած վարկերի մասնաբաժինը զարգացած և զարգացող երկրներին տրվող
 
ԱՄՀ վարկավորման կարևորագույն տարրերը.
 
*ԱՄՀ-ը չի համարվում օգնություն տրամադրող գործակալություն կամ զարգացման բանկ։ Վարկերի տեսքով տրամադրվող գումարները դեպոնացվում են կենտրոնական բանկում, երկրի միջազգային ռեզերվները լցնելու համար, որով կօժանդակվի վճարային հաշվեկշռի կարգավորման գործընթացը։ Ի տարբերություն գործակալությունների վարկերի ԱՄՀ վարկերը չեն տրամադրվում կոնկրետ ծրագրի իրականացման համար։
*ԱՄՀ վարկի տրամադրումը պայմանավորված է վարվող քաղաքականությամբ. վարկառուն պետք է մի քաղաքականություն վարի, որը կօգնի հաղթահարել իր խնդիրները։ Պայմանները, որոնք ներկայացվում են վարկառուին, նպաստում են, որ երկիրը իր խնդիրներիի լուծումը մի կողմ չդնի և պարտքեր կուտակի, այլ կարողանա ամրացնել իր տնտեսությունը և մարել պարտքերը։ Համապատասխան երկիրը պետք է համաձայնության հասնի պատրաստվող բարեփոխումների շուրջ, իսկ ԱՄՀ-ն վարկերը տրամադրում է քայլ առ քայլ՝ կախված նրանից, թե երկիրը ինչպես է կատարում իր վրա վերցված պարտավորությունները։
*ԱՄՀ վարկավորումն ունի ժամանակային սահմանափակումներ։ Կախված ֆինանսավորման օգտագործվող մեխանիզմներից՝ վարկերի տրամադրումը կարող է տևել վեց ամսից մինչև չորս տարի։ Մարման ժամկետը 3.25-ից 5 տարի կարճաժամկետ (“Ստենդբայ”) վարկերի համար, կամ 4.5-ից 10 տարի միջնաժամկետ ֆինանսավորման (ընդլայնված վարկավորման պայմանավորվածության) համար։ Սակայն 2000 թվականին որոշվեց սահմանել մարման սպասման կրճատված ժամկետ 2.25-ից 4 տարի “Ստենդբայի” համար, և 4.5-ից 7 տարի ընդլայնված վարկավորման պայմանավորվածության համար։ Աղքատ երկրների համար վարկերի մարման ժամկետը PRGF արտոնյալ համակարգի սահմաններում 5.5-ից 10 տարի։
*ԱՄՀ-ը ենթադրում է, որ պարտքատերերը իր նկատմամբ ունեցած վարկերը պետք է մարեն առաջին հերթին։ Վարկառու երկիրը իր վերցրած գումարը պետք է հետ վերադարձնի ըստ սահմանված գրաֆիկի, որպեսզի այդ միջոցները հնարավոր լինի օգտագործել այլ երկրներին վարկեր տրամադրելու համար։ Չնայած որ ԱՄՀ-ը ունի միջոցներ պարտքերի կուտակումը կանխելու համար, երկրները իրենք էլ գիտակցում են ԱՄՀ առաջնությունը այլ կազմակերպությունների նկատմամբ և աշխատում են չխախտել այդ չգրված օրենքը։
Տող 61.
Անդամ պետությունների կողմից պարտավորությունների բարեխիղճ կատարման վերաբերյալ երաշխիքների ուժեղացման համար ԱՄՀ-ը 2000 թ-ին մի շարք պահանջներ է մտցրել երկրների կենտրոնական բանկերի համար, ներքին վերահսկողության, ֆինանսական հաշվետվությունների և աուդիտի վերաբերյալ։ Միաժամանակ ԱՄՀ գործադիր խորհուրդը մի շարք միջոցներ է սահմանել խեղաթյուրված տեղեկատվություն տրամադրելու համար երկրների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ։
 
Դեպքերի մեծ մասում ԱՄՀ տրամադրած վարկերը օգնում են ծածկել երկրի ֆինանսական պահանջմունքների միայն մի մասը։ Սակայն ԱՄՀ-ից վարկ ստանալու համար երկիրը կատարում է մի շարք տնտեսական և քաղաքական բարեփոխումներ, որը վստահություն է ներշնչում ներդրողների և այլ վարկատուների մեջ, ինչը օգնում է նոր ֆինանսավորման աղբյուրներ գտնել։
 
==Զարգացման հիմնական փուլեր==
Տող 78.
===1980-ականներ===
1980ականներին ԱՄՀ-ն ստանձնեց Լատինական Ամերիկայի պարտքային ճգնաժամի կարգավորման ֆունկցիան։ Աշխատելով երկրների ղեկավարության և միջազգային մի շարք կառույցների հետ՝ այդ թվում նաև բանկերի։
Օգնեց ձևավորել միջնաժամկետ ծրագրեր որոնք կլուծեին խնդիրները, և մեծամասամբ ֆինանսավորեց դրանք իր ֆինանսական միջոցների հաշվին, նաև հանդիսացավ միջնորդ այլ կազմակերպություններից միջոցներ ներգրավելուլ գործում։
 
===1989 թվական===