«Արժեք (Տնտեսագիտություն)»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ ջնջվեց: <nowiki/> (9) oգտվելով ԱՎԲ |
չ clean up, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 2.
== Արժեքի տեսություն ==
Արտադրողների համար կարևոր է տարբեր բարիքների (ցորենի, կոշիկի, կոստյումի, պանրի, մսի և այլն) փոխանակային հարաբերակցության, այսինքն՝ դրանց արժեքի մեծության որոշումը։ Արժեքը պայմանավորված է ռեսուրսի սահմանափակությամբ։ Դա ստիպել է [[մարդ]]կանց գտնել ռեսուրսների օգտագործման արդյունավետ ուղի։ Որպես այդպիսի կարևոր ուղի [[Ադամ Սմիթ]]ը համարել է աշխատանքի հասարակական բաժանումը։ Այդ գործընթացը աստիճանաբար նպաստել է արտադրության ամենահիմնական գործոնների ([[աշխատանք]], [[կապիտալ]], [[բնական ռեսուրսներ]], ձեռնարկատիրություն) ավելի արդյունավետ օգտագործմանը և տարբեր տնտեսավարող սուբյեկտների միջև փոխանակային հարաբերությունների առաջացմանը։ Բնատնտեսության ժամանակ եղել է գործունեության ոլորտների բաժանում և դրանց արդյունքների փոխանակություն։ Աշխատանքի հասարակական բաժանմանը նպաստել է ռեսուրսների անհամաչափ բաշխվածությունն ինչպես տարբեր տնտեսական շրջանների, այնպես էլ երկրների միջև։ Աշխատանքի հասարակական բաժանման արդյունքում տարբեր արտադրողներ մասնագիտանում են այս կամ այն արդյունքի արտադրության մեջ։ Աշխատանքի բաժանման վրա հիմնված տնտեսության պայմաններում
== Արժեքի աշխատանքային տեսություն ==
{{Հիմնական|Արժեքի աշխատանքային տեսություն}}
Արժեքի աշխատանքային տեսությունը
<ref>К. Маркс «Капитал» т.3, гл. L с.948 «…стоимость рабочей силы, как и всякого другого товара, определяется рабочим временем, необходимым для её воспроизводства.»</ref>
Տող 13.
Ըստ տեսության՝ ցանկացած սուբյեկտ [[բարիք]]ը գնահատում է՝ ելնելով դրա օգտակարությունից։ Այն, որ ցանկացած բարիք [[արժեք]] ունի, պայմանավորված է սպառողի կամ գնորդի նախասիրություններով, ինչն իր հերթին կախված է բազմաթիվ գործոններից (տնտեսության ընդհանուր վիճակ, մշակութային զարգացման մակարդակ, ազգային հոգեբանություն, ճաշակ և այլն)։ Սահմանային օգտակարության տեսության համաձայն՝ արդյունքի իրացմամբ է պարզվում դրա իրական արժեքը (գնահատականը), որովհետև վերջնական որոշումը սպառողինն է՝ գնե՞լ, թե՞ չգնել։ Ելնելով այս ընդհանուր դատողություններից՝ սահմանային օգտակարության տեսությունը հանգում է այն եզրակացության, որ «արժեքը ենթադրում է առարկաների քանակի ուղղակի սահմանափակություն, և արժեքի բացակայությունը ենթադրում է դրանց առատություն»։<ref>Бем-Баверк Е., Основы теории ценности хозяйственных благ. Австрийская школа в политической экономии. М., 1992, с. 262.</ref> Արդյունքի արժեքի մեծությունը նախևառաջ պայմանավորված է դրա սահմանափակության աստիճանով։ Սահմանային օգտակարություն որոշելու ժամանակ անհրաժեշտություն է առաջանում գնահատելու օգտակարության նվազման սահմանը։ Որպես այդպիսի սահման համարվում է [[բարիք]]ի այն չափը, որը բավարարում է «անհետաձգելի պահանջմունքը»։ Այդ չափը (քանակությունը) կամ նմուշը դեռևս բավարարման շրջանակներ ունի։ Որոշակի սահմանից հետո բարիքի մասնաչափի կամ նմուշի վերջին միավորի ավելացումը, դրա նկատմամբ հագեցվածության պատճառով, այլևս չի իրացվում։ Վերջին միավորը համարվում է օգտակարության սահմանը։
== Ալֆրեդ Մարշալի տեսություն ==
Ալֆրեդ Մարշալի կարծիքով՝ որևէ արդյունքի [[արժեք]]ը (գնահատականը) կախված է ոչ միայն սպառողի, այլև արտադրողի վարքագծից։ Նույն բարիքի արժեքը պետք է մի կողմից՝ դիտարկել սպառողի, իսկ մյուս կողմից՝ արտադրողի տեսանկյունից։ Սպառողին հետաքրքրում է բարիքի կամ արդյունքի օգտակարությունը, այսինքն՝ թե դա ինչ չափով է բավարարում նրա այս կամ այն [[պահանջմունք]]ը։ Թե ինչ ծախսերի արդյունքում է ստեղծվել այդ բարիքը, սպառողին չի հետաքրքրում։ Դա կարևոր է արտադրողի համար։ Արտադրողի տեսանկյունից՝ տվյալ բարիքի օգտակարությունը կախված է համապատասխան եկամուտ ապահովելու հատկությունից։ Այդ բարիքի արտադրությունը պահանջում է որոշակի ծախսեր։ Դրանք հիմնականում հանդես են գալիս արտադրության գործոնների ([[կապիտա]]լի, [[աշխատանք]]ի, [[հող]]ի կամ [[բնական ռեսուրս]]ների) օգտագործման հետևանքով։ Արտադրողի համար այդ բարիքի օգտակարությունը ծախսերի փոխհատուցման արդյունքում անհրաժեշտ եկամտի ապահովումն է։
{{Քաղվածք|«Մենք կարող ենք հավասար հիմքով վիճարկել, թե արդյոք արժեքը կարգավորվում է օգտակարությա՞մբ, թե՞ արտադրության ծախսերով»։}}
Սպառողի և արտադրողի (կամ [[պահանջարկ]]ի և [[առաջարկ]]ի) փոխհարաբերության արդյունքում այդ երկու կողմերը գալիս են համաձայնության և որոշում, թե ինչ համամասնությամբ պետք է փոխանակվեն իրենց [[բարիք]]ները։ Սա նշանակում է, որ բարիքի արժեքը պայմանավորված է բազմաթիվ գործոններով։ Սպառողի պահանջարկը կախված է նրա հակումներից, նախասիրություններից, եկամտի չափից, բարիքի [[սահմանային օգտակարություն]]ից և այլն։
Տող 22.
*Ավետիսյան Ս.Ս., Թովմասյան Ռ.Ա., Տնտեսագիտության տեսություն. - Երևան, ։«Նահապետ», 2010 թ.,324 էջ
*Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.-Երևան, Տնտեսագետ, 2008.- 172 էջ։
*Տնտեսագիտության տեսություն, Գ.Ե. Կիրակոսյանի և
[[Կատեգորիա:Արժեք]]
|