«Ազնվականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 7.
 
Բյուզանդական մասի Հայաստանի Ազնվականության արտոնյալ վիճակը շարունակվեց պահպանվել մինչև [[Զենոն]] կայսրը (իշխել է 474–491)։ Վերջինս վերացրեց նախարարների ժառանգական իրավունքը։ 529 թվականին [[Հուստինիանոս I]] կայսրը հատուկ հրովարտակով [[Արևմտյան Հայաստան]]ում բյուզանդական զորակայան ստեղծեց և հայ Ազնվականությանը զրկեց զորք պահելու ավանդական իրավունքից։ Հուստինիանոսը 536 թվականին նոր հրովարտակով հայ նախարարների տան բոլոր անդամներին (թե՜ սեպուհներին, թե՜ կանանց) հայրական կալվածների ժառանգման իրավունքներ տվեց, որի նպատակն էր մանրատել խոշոր Ազնվականության կալվածատիրական ամբողջությունը, նրա հզորության տնտեսական հիմքը։ Այս իրավիճակը գոյատևեց մինչև արաբական նվաճումները։ Օգտվելով արաբ նվաճողների VII դ. երկրորդ կեսին հայերի նկատմամբ վարած մեղմ քաղաքականությունից՝ հայ ազնվականությունը վերականգնեց իր հին իրավունքները։ Սակայն VIII դ. սկզբից արաբները իրենց տիրապետությունը Հայաստանում ամրապնդելու համար վարում էին ընդդիմադիր հայ ազնվականության և նրա զինվորական ուժերի ոչնչացման քաղաքականություն։ [[705]] թվականին շուրջ 800 մեծատոհմիկ ազնվականների իրենց զորքերով հանդերձ խաբեությամբ հրավիրում են [[Նախճավան]]` իբրև ռոճիկ վճարելու և բոլորին կոտորում։ 725-ի արաբական «աշխարհագրից» հետո հայ Ազնվականության նախկին արտոնությունները լուծարվեցին, նրանք ևս հարկահանվում էին իրենց ունեցած անասունների և հողատարածությունների համեմատ։ Հայ ազնվականությունը հետզհետե նվազում, քայքայվում է։ Շատ ազնվականներ VIII դարում գաղթում են [[Բյուզանդիա]]`
համալրելով կայսերական բանակի և իշխող քաղաքական դասի շարքերը։ Հայտնի են բյուզանդական շուրջ 30 կայսրերի, հարյուրավոր բարձրաստիճան զորահրամանատարների, քաղաքական գործիչների, գիտնականների ու արվեստագետների անուններ, որոնք սերված էին հայազգի ազնվականությունից։ Հայրենի տիրույթներին կառչած հայ ազնվականների որոշ մասն էլ աշխատում էր հարմարվել արաբ տիրապետողներին։ Համակերպվողներից ոմանք կրոնափոխվում էին, ոմանք` ընդունում արաբական անուններ (Աբուլ–Աբաս, Աբու–Մրվան, Աբու–Սահակ, Աբու–Մուսե և այլն), ոմանք՝ խնամիանում արաբ իշխանավորների հետ ևն։ Սնանկացած և մանր ազնվականները այնուհետև ձգտում էին իրենց գոյությունը ապահովել նվաճողների հետ լեզու գտած և իրենց հզորությունը պահպանած մի քանի իշխանական տների հովանու ներքո։ Հին ազնվական տներից իրենց հզորությունը համեմատաբար պահպանել էին [[Բագրատունիներ]]ը, [[Արծրունիներ]]ը և [[Սյունիներ]]ը: IX դ. առաջին կեսին նրանք համատեղ ուժերով փորձում էին վերականգնել ոչ միայն իրենց վաղեմի իրավունքներն ու արտոնությունները, այլև երկրի պետական անկախությունը։ Առավել ակնառու էր Բագրատունիների հզորացումը, որոնք իրենց ձեռքն էին գցել Հայաստանի կառավարման բարձրագույն պաշտոնները ([[Հայոց իշխան]]ի և [[սպարապետ]]ի)։ Նրանց իշխանությունը տարածվում էր [[Շիրակ]]ի, [[Արշարունիք]]ի, [[Աշոցք]]ի, [[Տայք]]ի, [[Տարոն]]ի և այլ շրջանների վրա։ Իրենց շուրջը համախմբելով բոլոր ազնվականներին, ստեղծելով 40–հազարանոց հզոր բանակ՝ Բագրատունիները Աշոտ Ա–ի գլխավորությամբ IX դարի երկրորդ կեսին վերստեղծեցին հայկական պետականությունը։ Նոր թագավորությունում վերականգնվեցին Ազնվականության՝ Արշակունիների ժամանակաշրջանում գոյություն ունեցող գրեթե բոլոր իրավունքներն ու «գործակալությունները», գահերեցության կարգն ու վասալական կախվածությունը՝ կրտսերը ավագից; Աշխարհիկ խոշոր ազնվականներն այս շրջանում կոչվում էին [[գահերեց]] [[իշխան]]ներ։ Նրանց ներսում նախկին սեպուհներից շատերն անջատվել էին և դարձել առանձին ավատատերեր։ Սրանք կոչվում էին գահակալ իշխաններ և գահերեց իշխաններից հետո կազմում էին Ազնվականության երկրորդ շերտը։ Ազնվականության ստորին դասը [[խոստակդար]]ներն էին։ Վերջիններս հետամտել են առևտրի ծավալմանը, արհեստների ու քաղաքային արտադրության զարգացմանը, ձգտել են թոթափել խոշոր ավատատերերի կապանքները և ընդլայնել իրենց իրավունքները։ Այդ պատճառով նրանք երբեմն հարել են [[թոնդրակյան շարժում|թոնդրակյան շարժմանը]]։ X դ. տնտեսական և ռազմա–քաղաքական զգալի հզորության հասած ազնվական տներից մի քանիսը մասնատում են Բագրատունիների պետությունը և անջատ թագավորություններ հիմնում [[Վասպուրական]]ում (908), [[Վանանդ]]ում (962), Սյունիքում (973), [[Գուգարք]]ում (988)։ Սակայն նրանք ճանաչում էին Անիի Բագրատունիների ավագությունը և արտաքին վտանգի ժամանակ համախմբվում նրանց շուրջը։
 
XI դ. առաջին կեսին Բյուզանդիան, այնուհետև սելջուկ–թուրքերի հորդաները նվաճում են Հայաստանը, կործանում նրա պետականությունը։ Հայաստանում առաջացած սելջուկ–թուրքական [[ամիրայություն]]ները վարում են հայ Ազնվականության ոչնչացման և նրա կալվածների բռնագրավման քաղաքականություն։ Երկրում ստեղծված անտանելի կացության հետևանքով հայ ազնվականությունը մատնվում է զանգվածային արտագաղթերի։ Շատ արքայական և իշխանական տոհմեր իրենց վասալների հետ միասին տեղափոխվում են Փոքր Ասիայի արևելյան շրջանները, հատկապես [[Կիլիկիա]]։ Այդ շրջանները նրանք մաքրում են բյուզանդացիներից և հիմնում հայկական իշխանություններ։ Նրանցից մեկը՝ [[Ռուբինյաններ]]ի հիմնած իշխանությունը, գոյատևեց շուրջ 300 տարի (1080–1385)՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով նաև հայ Ազնվականության բարգավաճման համար։ Կիլիկյան Հայաստանում Ազնվականության ավագանին կազմել են ավելի քան 70 խոշոր ավատատերեր, որոնք ընդարձակ ժառանգական կալվածների, վասալական մանր իշխանությունների, զորքերի, ամրությունների տերեր են հանդիսացել և կրել են «իշխան», «տեր», «պարոն», «բերդատեր» բարձր ազնվականական տիտղոսները («պարոն» տիտղոսը կրել են նաև ազնվազարմ կանայք)։ Սրանք իրենց տիրույթների լիիրավ գերիշխաններն են եղել և վասալական ծառայություն կատարել թագավորի (մինչև 1198-ը՝ Ռուբինյան իշխանների) հանդեպ։ Առանձին հզոր իշխանական տոհմեր երբեմն անհնազանդություն են ցուցաբերել՝ խանգարելով պետության կենտրոնացումը։ Մանր ազնվականները՝ ձիավորները կամ հեծվորները, կազմել են թագավորի կամ բերդատեր պարոնների զորքերի հիմնական կորիզը և նրանց հանդեպ կատարել զանազան ծառայություններ։ Զգեստավորվել ու զրահավորվել են եվրոպական խաչակիր–ասպետների նման և ստացել զինվորական հատուկ կրթություն։ Կիլիկիայում ազնվականությունը(աշխարհիկ թե հոգևոր) ապահարկ է եղել։ XIV դ. վերջին, Կիլիկիայի հայկական պետության անկումից հետո, Ա., հետզհետե քայքայվելով, դուրս է մղվում քաղաքական կյանքից։ Նվաճողներին անհնազանդ իշխանական տներից շատերը հաստատվում են [[Տավրոս]]ի լեռնային շրջաններում ([[Զեյթուն]]ում, [[Հաճըն]]ում ևն), որոնց շառավիղները իրենց կիսանկախ վիճակը պահպանում էին մինչև XIX դ. վերջերը։
Տող 30.
* Սամվելյան խ., Տին հայ իրավունքի պատմություն, հ. 1, Ե., 1939։
* Джавахов И., Государственный строй древней Грузии и древней Армении т. 1 СПБ, 1905.
* Адонц Н., Армения в эпоху Юстиниана, СПБ, 1908, (արտատպ. Ե., 1971)
* Микаелян Г., История Киликийского армянского государства, Е., 1952.