«Ճարտարապետական կոմպոզիցիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 37.
 
''Բարձրաբերձ կոմպոզիցիան'' որոշվում է պլանի չափերում ձևի բարձրության գերակշռությամբ: Անցած դարերի ճարտարապետության մեջ ընդգծվում է երկհարկանի բաժանումը:
 
== Միջոցներ ==
Ճարտարապետական կոմպոզիցիայի հիմնական միջոցներն են համաչափությունը, ռիթմը, հակադրությունը, նրբերանգությունը, սիմետրիան, ասիմետրիան<ref name="методичка ННГАСУ" />: Այդ թեմայով հայտնի ամենահին «[[Տաս գիրք ճարտարապետության մասին]]» աշխատանքը ծառայում էր որպես դասագիրք բոլոր ճարտարապետների համար 15-19-րդ դարերում:
 
'''Համաչափությունը''' արտահայտչականության հասնելու ամենակարևոր միջոցն է, արտահայտում է մասերի փոխադարձ չափվածությունը, ինչպես նաև հարաբերակցությունը ամբողջ շինությանը: Համաչափության բերման ամենահայտնի միջոցը համարվում է [[Լեոնարդո դա Վինչի]]ի «[[Ոսկե հատում]]»-ը:
 
Ճարտարապետության մեջ համաչափությունը հաճախ կապում են մարդու պարամետրերով: Բոլոր կառույցները ծառայում են մարդուն և պետք է լինեն նրան համաչափ: Հին ժամանակներում մարդու մարմնի մասերը դարձել էին չափագրման բոլոր միավորների հիմքը: Եվ հիմա բոլոր չափսերը մենք համեմատում ենք մարդու հասակի հետ, դա կարևոր է նաև հոգեբանական տեսանկյունից<ref name="методичка ННГАСУ" /><ref>{{Книга|ссылка=http://arx.novosibdom.ru/node/249|заглавие=Строительное проектирование|автор=[[Эрнст Нойферт]]|год=1984|издательство=Стройиздат}}</ref>:
 
'''Ռիթմը''' համաչափելի տարրերի հերթագայությունն է օրինաչափ հաճախության հետ: Ռիթմը կառույցին կարող է հաղորդել հանդիսավոր կամ դինամիկ շարակարգ<ref name="методичка ННГАСУ" />:
 
'''Հակադրությունը''' օբյեկտների որակական կտրուկ հակադրումն է, օրինակ ծավալների, տարածության, հորիզոնական-ուղղահայաց դիրքերի<ref name="методичка ННГАСУ" />:
 
'''Նրբերանգությունը''', ի տարբերություն հակադրության, արտահայտում է օբյեկտների նմանությունը աննշան տարբերություններով: Ելակետային վիճակը համարվում է ամբողջական համընկնումը, նույնականությունը<ref name="методичка ННГАСУ" />:
 
'''Սիմետրիան''' կենտրոնի նկնատմամաբ մասերի համաչափությունն է: Դա կոմպոզիցիայի ամենաուժեղ միջոցներից մեկն է, որը սովորաբար ապահովում է նրա ստատիկությունը: '''Ասիմետրիկությունը''' սիմետրիկության հակադարձ հասկացություն է, ստեղծում է կոմպոզիցիայի դինամիկ զարգացում: Սիմետրիայի և ասիմետրիայի համակցումը ազդում է համաչափության ու նրբերանգության բալանսի վրա<ref name="методичка ННГАСУ" />:
 
Կոմպոզիցիայի մյուս կարևոր միջոցը կարելի է համարել մարմնի երկրաչափությունից ելնող '''Ըստ զանգվածի համաենթարկման սկզբունքը''': Միասին բաղադրիչները պետք է կազմեն ձևի ամբողջականությունը, երբ բացակայում են պատահական տարրեր, իսկ ձևն ինքը կազմում է միասնություն, կոմպոզիցիան կորցնում է նրբերանգությունը, հարմոնիան<ref name="методичка ННГАСУ" />:
 
== Ծանոթագրություններ ==