«Սկիպիոն Աֆրիկացի Ավագ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 50.
'''Պո՛ւբլիոս Կոռնե՛լիոս Աֆրիկացի Ավագ ''' ({{lang-la|Publius Cornelius Scipio Africanus Maior}}; [[մ․թ․ա․ 235 թվական]], Հռոմ — [[մ․թ․ա․ 183 թվական]], {{нп5|Լիտերն||en|Liternum}}, [[Կամպանիա (Իտալիա)|Կամպանիա]]) — հռոմեացի զորապետ և քաղաքական գործիչ, կոնսուլ մ․թ․ա․ 205 և 194 թվականներին։ Ռազմական կարյերան սկսել է մթ․ա․ 218 թվականին՝ [[Երկրորդ Պունիկյան պատերազմ]]ի ժամանակ։ Որոշ աղբյուրների տվյալներով՝ այն զինվորների հրամանատարներից է, որոնք կարողացել են ողջ մնալ մ․թ․ա․ 216 թվականին [[Կաննեի ճակատամարտ]]ում, որը աղետալի էր Հռոմի համար և, թվում էր, կարող էր բերել վերջինիս պարտությանը։
 
Իսպանիայում կարթագենացիների դեմ մարտերում իր հոր և հորեղբոր մահվանից հետո Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնը դարձավ այդ տարածաշրջանում Հռոմի զորքերի հրամանատարը՝ պրոկոնսուլի լիազորություններով (մ․թ․ա․ 211 թվական)։ Նա զավթեց [[Նոր Կարթագեն]] քաղաքը (մ․թ․ա․ 209 թվական), մ․թ․ա․ 208 թվականին [[Բեկուլի ճակատամարտ]]ում ջարդեց [[Հասդրուբալ Բարկիդ]]ին, ոչնչացրեց [[ՄահոնՄագոն Բարկիդ]]ի և [[Հասդրուբալ Գիսկո]]յի՝ Գիսկոյի կամ Գիսգոյի որդու բանակները՝ [[Իլիպի ճակատամարտ]]ում (մ․թ․ա․ 206 թվական)։ Այդ բոլորի արդյունքում արդեն մ․թ․ա 206 թվականի վերջին հռոմեացիները վերահսկում էին [[Իսպանիա]]յում կարթագենացիների բոլոր տիրույթները, ինչն էլ վճռական ազդեցություն ունեցավ [[Երկրորդ Պունիկյան պատերազմ]]ի արդյունքի վրա։
 
Վերադառնալով Հռոմ, Սկիպիոնը հասավ նրան, որ ընտրվեց Հռոմեական հանրապետության կոնսուլ և թույլտվություն ստացավ զորքերով ափ իջնել [[Հին Լիբիա]]յում՝ Աֆրիկա։ Մ․թ․ա․ 203 թվականին նա ոչնչացրեց Գիսկոնի որդի Հասդրուբալի և [[Նուլիդիա]]յի արքա [[Սիֆաքս]]ի բանակները, իսկ ապա ևս մեկ անգամ ջարդեց Հասդրուբալին [[Մեծ Հարթավայրերի ճակատամարտ]]ում և իր հսկողության տակ առավ Նումիդիան։ Դա հարկադրեց Իտալիայում փառահեղ հաղթանակներ տանող կարթագենական զորավարին՝ անպարտելի համարվող Հաննիբալին հեռանալ այնտեղից և վերադառնալ հայրենիք՝ Աֆրիկա։ [[Զամայի ճակատամարտում]], որը վճռորոշ դարձավ, Սկիպիոնը ջարդեց նաև անպարտելի Հաննիբալին (մ․թ․ա․ 202 թվական), որից հետո Հռոմեական հանրապետության անունից հաշտություն կնքեց Կարթագենի հանրապետության հետ, ըստ որի վերջինս Հռոմին էր զիջում Իսպանիան, զրկվում էր իր նավատորմից և ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու իրավունքից։