«Ստրկություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (12) oգտվելով ԱՎԲ
Տող 25.
 
=== Ստրկության առաջացումը ===
[[Արտադրություն|Արտադրության]] արդյունավետության հասնելու համար կենսական անհրաժեշտություն է [[աշխատանքի բաժանում]]ը։ Այդպիսի բաժանման կազմակերպման ժամանակ ծանր (առաջին հերթին`հերթին՝ ֆիզիկական) [[աշխատանք]]ն ամենեևին էլ գայթակղիչ չէ։ [[Հասարակություն|Հասարակության]] զարգացման որոշակի փուլում (երբ տեխնոլոգիաների զարգացումն ապահովում էր աշխատողի կողմից արտադրանքի ավելի մեծ ծավալ, քան անհրաժեշտ էր նրան`նրան՝ կյանքի ապահովման համար), ռազմագերիներին, որոնց նախկինում սպանում էին, սկսեցին զրկել ազատությունից և հարկադրել տիրոջ համար ծանր աշխատանքի։ Ազատությունից զրկված և տիրոջ սեփականության վերածված մարդիկ դարձան [[ստրուկ]]ներ։
 
=== Ստրուկի կարգավիճակը ===
Ըստ փիլիսոփա [[Մարկ Վարրոն]]ի տեսակետի, ստրուկն իրենից ներկայացնում է լոկ «խոսող զենք», շնչավոր սեփականություն, բեռնակիր անասուն (հռոմեական օրենքի լեզվով`լեզվով՝ res, այսինքն`այսինքն՝ իր)։ Ստրուկները սովորաբար օգտագործվում են որպես աշխատուժ`աշխատուժ՝ գյուղատնտեսական և այլ արտադրության մեջ, որպես ծառաներ, կամ տիրոջ այլ կարիքները հոգալու համար։ [[Ստրուկ]]ի իրային էությունը, նախևառաջ, կայանում է նրանում, որ ստրկական աշխատանքի ողջ արդյունքը դառնում է տիրոջ սեփականությունը, չնայած ստրուկներին կերակրելու և նրանց մնացած կարիքները հոգալու հոգսը նույնպես դրված է տիրոջ վրա։ Ստրուկը չունի սեփականություն, նա կարող է տնօրինել միայն այն, ինչ տերը կցանկանա նրան տալ։ Ստրուկը չի կարող օրինական ամուսնանալ առանց տիրոջ թույլտվության։ Ամուսնական կապի տևողությունն էլ, եթե այն թույլատրվել է, կախված է ստրկատիրոջ քմահաճույքից, որին պատկանում են նաև ստրուկի երեխաները։ Ինչպես ունեցվածքի ցանկացած մաս, ստրուկը կարող է դառնալ ամենատարբեր առևտրային գործարքների առարկա։
 
Ստրուկի կյանքի պայմանները որոշվում են միայն ստրկատիրոջ մարդասիրությամբ և շահով։ Առաջինը եղել և մնում է հազվադեպ երևույթ, երկրորդն ստիպում է տարբեր ձևով գործել`գործել՝ կախված այն բանից, թե որքանով է դյուրին նոր ստրուկներ ձեռք բերելը։ Ստրուկներին մանկությունից մեծացնելը դանդաղ, թանկ, ստրուկ-«արտադրողների» բավականին մեծ քանակ պահանջող գործընթաց է, ուստի նույնիսկ բացարձակ անմարդկային ստրկատերն ստիպված է ստրուկների համար աշխատունակությունն ու ընդհանուր առողջությունն ապահովող կյանքի բավարար պայմաններ ստեղծել։ Սակայն այն վայրերում, որտեղ հասուն և առողջ ստրուկներ հայթայթելը հեշտ է, նրանց [[կյանք]]ի համար չեն անհանգստանում և ուժասպառ են անում ծանր աշխատանքով։
 
Ստրուկը, որպես անհատ, իրավունքի սուբյեկտ չի հանդիսանում։ Ո՛չ տիրոջ, ո՛չ երրորդ անձի հետ հարաբերություններում ստրուկը, որպես ինքնուրույն անձ, պաշտպանված չէ [[օրենք]]ով։ Տերը կարող է վարվել ստրուկների հետ իր հայեցողությամբ։ Ստրուկի սպանությունը տիրոջ կողմից վերջինիս օրինական իրավունքն է, իսկ մեկ ուրիշի կողմից`կողմից՝ դիտվում է որպես [[ունեցվածք]]ի հանդեպ ոտնձգություն, այլ ոչ որպես անձի դեմ ուղղված [[հանցագործություն]]։ Շատ դեպքերում երրորդ կողմին ստրուկի կողմից հասցրած վնասը ևս հատուցում է ստրուկի տերը։ Ստրկատիրական հասարակարգի գոյության միայն վերջին շրջանում ստրուկները որոշակի իրավունքներ ստացան, բայց շատ աննշան։
[[Պատկեր:S. V. Ivanov. Trade negotiations in the country of Eastern Slavs. Pictures of Russian history. (1909).jpg|thumb|right|330px|«Առևտուրն արևմտյան սլավոնների երկրում», [[Սերգեյ Իվանով]]ի նկարը<ref>[http://rosdesign.com/design_materials4/istor_rus5.htm Картины по русской истории, Торг в стране восточных славян]</ref>]]
 
=== Ստրուկների աղբյուրներ ===
# Բոլոր ժողովուրդների մոտ զարգացման առաջին փուլերում [[ստրուկներ]]ի հայթայթման միակ, իսկ հետագայում`հետագայում՝ նշանակալից աղբյուրը եղել է [[պատերազմ]]ը, որն ուղեկցվել է հակառակորդի զինվորների և նրա տարածքում ապրող մարդկանց գերեվարությամբ։
# Երբ ստրկատիրական հաստատությունն ամրապնդվեց և դարձավ տնտեսական կարգի հիմք, այդ աղբյուրին ավելացան ուրիշներ, նախևառաջ`նախևառաջ՝ ստրուկ ազգաբնակչության բնական աճը։
# Բացի այդ, ի հայտ եկան [[օրենք]]ներ, ըստ որոնց պարտապանը, ով հնարավորություն չուներ պարտքը մարելու, դառնում էր պարտատիրոջ ստրուկը։ Որոշ [[հանցագործություն]]ների համար պատժում էին ստրկությամբ։ Վերջապես, հայրական անսահմանափակ իրավունքը թույլ էր տալիս ստրկության վաճառել կնոջն ու երեխաներին։ Ստրուկի վերածվելու տարբերակներից մեկն էլ [[Ռուսաստան]]ում վկաների ներկայությամբ ինքնիրեն վաճառելն էր։
# Գոյություն է ունեցել (և շարունակում է ունենալ) ազատ մարդկանց ուղղակի, առանց հիմնավորման, ստիպողաբար ստրկացնելու պրակտիկան։ Ինչևիցե, ինչպիսին էլ լինի ստրկացման աղբյուրը, միշտ և ամենուր պահպանվել է հիմնական գաղափարն այն մասին, որ ստրուկը գերի է, և այդ հայացքն անդրադարձել է ոչ միայն առանձին ստրուկների ճակատագրի, այլև ստրկության զարգացման պատմության ողջ ընթացքի վրա։
Տող 52.
 
[[Պատկեր:NAMA Gynécée 1.jpg|thumb|150px|right|Ստրուկը երեխային տալիս է մորը, նկար հին հունական լեկիֆի վրա, մ․ թ․ ա․ 5-րդ դար]]
Ստրկությունն առաջացավ և տարածվեց այն [[հասարակություն]]ներում, որոնք անցել էին գյուղատնտեսական արտադրության։ Ստրկական աշխատանքի օգտագործումը դարձավ տնտեսապես արդարացված և, բնականաբար, լայնորեն տարածվեց։ Այդ համակարգում [[ստրուկ]]ները կազմում էին հատուկ դասակարգ, որից սովորաբար առանձնանում էր անձնական կամ տնային ստրուկների կատեգորիան։ Մնացած ստրուկների կարգավիճակը, որոնց տերն անձամբ չէր ճանաչում, հաճախ չէր տարբերվում ընտանի կենդանիների կարգավիճակից, իսկ երբեմն նույնիսկ ավելի վատ էր։ Հասարակության մշակույթի և կրթվածության աճին զուգահեռ, տնային ստրուկներից առանձնացավ ևս մեկ արտոնյալ դաս`դաս՝ ստրուկներ, որոնց գինը որոշվում էր նրանց գիտելիքներին և գիտության ու [[մշակույթ]]ի բնագավառում ունակություններին համապատասխան։
 
Ստրուկների կարգավիճակն աստիճանաբար, շատ երկարատև էվոլյուցիայի ճանապարհով, փոխվեց դեպի լավը։ Ստրուկների նկատմամբ վերաբերմունքը սկզբում արտացոլվում էր կրոնական կանոններում և սովորույթներում, այնուհետև`այնուհետև՝ գրված օրենքներում (ճիշտ է, պետք է նշել, որ օրենքն իր հովանավորության տակ առավ նախ ընտանի կենդանիներին, հետո միայն`միայն՝ ստրուկներին)։ Ի հայտ եկան կանոններ, որոնք կանոնակարգում էին ստրուկի ազատությունը, իր տիրոջից հղիացած ստրկուհու և նրա երեխայի կարգավիճակը։ Որոշ դեպքերում սովորույթը կամ օրենքը ստրուկին տիրոջը փոխելու իրավունք էին տալիս։
 
== Ծանոթագրություններ ==