«Սոցիալական փիլիսոփայություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ փոխարինվեց: ` → ՝ (4) oգտվելով ԱՎԲ
Տող 11.
 
==Օբյեկտիվ իդեալիզմ==
[[Օբյեկտիվ իդեալիզմ]]ը հասարակության զարգացման հիմքն ու շարժիչ ուժը տեսնում է տիեզերական, գերբնական ուժերի ու [[աստվածներ]]ի մեջ։ Ըստ այդ մտածողների՝ ''հասարակության զարգացում ըպայմանավորված է կա՛մ գերբնական ուժերով, կա՛մ աստվածային կամքով և նախախնամությամբ, կա՛մ էլ գիտակցությամբ և կամքով օժտված առանձին անհատների գործունեությամբ''։ Փաստորեն, հասարակության իդեալիստական ըմբռնումը գերագնահատել է առանձին անհատների, [[հանճարներ]]ի տեղն ու դերը սոցիալական գործընթացների մեջ`մեջ՝ նրանց համարելով պատմության կերտողներ, և նրանց անուններով էլ կոչվել են նույնիսկ դարաշրջաններ, օրինակ՝ [[Հուլիոս Կեսար]]ի, [[Նապոլեոն]]ի, [[Ստալին]]ին և այլոց։ Եվ դա հանգեցրել է [[անձի պաշտամունք]]ի, օրինակ՝ Խորհրդային տարիներին`տարիներին՝ Լենինի և Ստալինի պաշտամունքին։ Չնայած դրան`դրան՝ մարքսիզմ-լենինիզմը, լինելով մատերիալիստական-դետերմինիստական ուսմունք, արմատապես մերժել է անձի պաշտամունքը, պատմության կերտող համարել է ժողովրդական զանգվածներին։ Միաժամանակ անտեսվել և թերագնահատվել է ժողովրդական զանգվածների դերը պատմության մեջ։
 
==Ռեակցիոն զանգվածի տեսություն==
Հասարակության մասին գոյություն ունեցող տեսություններից մեկն էլ [[ռեակցիոն զանգվածի տեսություն]]ն է։ Ըստ այդ տեսության`տեսության՝ մեծագույն անհատների ցանկացած վեհ [[գաղափար]] կամ նպատակ անմիջապես խեղաթյուրվում և իր հակադրությանն է վերածվում, հենց որ նրան կպչում է մութ և խավար զանգվածի ձեռքը։ Հասարակության օբյեկտիվ-իդեալիստական մեկնաբանությունների մեջ առանձնանում է [[տեխնոկրատական իդեալիզմ]]ը, որը հասարակության զարգացման շարժիչ ուժ է համարում գիտատեխնիկական միտքը, գիտության և տեխնիկայի հանճարներին։ Այս ուսմունքի կողմնակիցները համոզված են, որ գիտատեխնիկական հեղափոխության դարաշրջանում գիտական հայտնագործությունները աստիճանաբար ավելի ու ավելի առանցքային և կենտրոնական տեղ են գրավում հասարակության զարգացման մեջ, և դրան զուգընթաց գիտատեխնիկական առաջընթացի կառավարիչները և մենեջերն են ղեկավարելու հասարակությունը։
 
==Մատերիալիստական ուսմունք==